25 C
Yerevan

Իսկ Ռուսաստա­նի Պետա­կան Դուման Արցա­խա­հա­յության Վերա­դարձի Մասին Ինչու Է Լռում

Եթե Ռուսաստա­նի հայկա­կան համայնքը իրոք «թուրքա­կան քարոզչա­կան մեխա­նիզմին վտանգ է», ինչու՞ ՀՅԴ Մոսկվա­յի գրա­սենյա­կը Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Հաքան Ֆիդա­նի Մոսկվա այցի դեմ բողո­քի ցույց չի անցկացրել։

Մուղնի

Հուլի­սի 16-ին Մոսկվա­յի հայա­կա­կան եկե­ղե­ցու բակում կայա­ցել է հայ համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րի հավաք, հայտնել է ՀՅԴ պաշտո­նա­կան կայքը։ Միջո­ցառման ավարտին ՀՅԴ Մոսկվա­յի գրա­սենյա­կի ղեկա­վար Ներսես Ներսեսյա­նը լրատվա­մի­ջոցնե­րին ասել է, որ միջո­ցառման մասնա­կիցնե­րը «մոմա­վա­ռությամբ փորձում են հարգել եւ իրենց բողո­քի խոսքն ուղղել Հայաստա­նի իշխա­նություննե­րի այս բռնա­կա­լա­կան եւ դավա­դիր պլա­նի դեմ, որն ուղղված է Հայաստա­նի ընդդի­մա­դիր օջախնե­րի վերացմա­նը, որպեսզի կարո­ղա­նան ավե­լի հեշտ ի կատար ածել իրենց ծրագրե­րը»։

Ներսեսյա­նը նաեւ խոսել է Ռուսաստա­նի հայ համայնքի մասին, որ «ուժ է ներկա­յացնում եւ վտանգ է թուրքա­կան քարոզչա­կան մեխա­նիզմին»։ Ինչու՞մ է դրսեւորվում Ռուսաստա­նը հայ համայնքի ուժը եւ ի՞նչ վտանգ է նա ներկա­յացնում «թուրքա­կան քարոզչա­կան մեխա­նիզմին», ՀՅԴ Մոսկվա­յի գրա­սենյա­կի ղեկա­վա­րը չի մասնա­վո­րեցրել։

Այս հավա­քի առթիվ կարե­լի է մի քանի դիտարկում անել։ Նախ, ինչու՞ Հայաստա­նի իշխա­նություննե­րի «բռնա­կա­լա­կան եւ դավա­դիր պլա­նի դեմ» հավա­քը կազմա­կերպվել է հայկա­կան եկե­ղե­ցու բակում, մի՞թե Ռուսաստա­նի հայե­րի միությունը չէր կարող Մոսկվա­յում պատշաճ սրահ վարձա­կա­լել, հրա­վի­րել մամուլի ներկա­յա­ցուցիչնե­րի եւ լուրջ քննարկում ծավա­լել։

Երկրորդ, եթե Ռուսաստա­նի հայկա­կան համայնքը իրոք «թուրքա­կան քարոզչա­կան մեխա­նիզմին վտանգ է», ինչու՞ ՀՅԴ Մոսկվա­յի գրա­սենյա­կը Թուրքիա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Հաքան Ֆիդա­նի Մոսկվա այցի դեմ բողո­քի ցույց չի անցկացրել։ Ռուսաստա­նի հայկա­կան համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րը  Մոսկվա­յի հայկա­կան եկե­ղե­ցու բակում հավաքվել են Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Բայրա­մո­վի այցի նախօ­րեին։ Նրանք ինչու՞ ՌԴ իշխա­նություննե­րին ուղղված մի հանրա­գիր չեն հրա­պա­րա­կել, չեն պահանջել, որ Ռուսաստա­նը դատա­պարտի Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նությունը, Արցա­խի պատմամշա­կութա­յին հուշարձաննե­րի ոչնչա­ցումը։

Ի վերջո, ինչու՞ Արցա­խի, բռնա­տե­ղա­հանված հայ բնակչության վերա­դարձի իրա­վունքի մասին հայտա­րա­րություններ եւ բանա­ձեւեր ընդունում են Եվրա­խորհրդա­րա­նը, ԵԽԽՎ‑ն, եվրո­պա­կան առանձին երկրնե­րի խորհրդա­րաննե­րը, բայց ոչ՝ 

Ռուսաստա­նի Դաշնության պետա­կան դուման։ 

Ռուսաստա­նի հայկա­կան համայնքը, ՀՅԴ տեղի կառույցնե­րը պետք է այս իրո­ղությամբ մտա­հոգվեն։ Եթե, իհարկե, նրանք Հայաստա­նի ապա­գա­յի մասին են մտա­ծում։

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ