20 C
Yerevan

Հայտնի Նամա­կի Մասին

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Պարզ է, որ ռազմա­կան դրության պայմաննե­րում ճիշտ չէ քննարկել դա մանրա­մասնո­րեն: Բայց իմ խոսքը բուն նամա­կի մասին չէ, այլ երև­ույթի:

Ինչ որ տեղ նույնիսկ ուրախ եմ, որ դա եղավ, ու որոշ չափով իրա­վի­ճակ լիցքա­թա­փեց:

Խնդիրն այն է, որ պատե­րազմի առա­ջին օրվա­նից մեր հանրության մեջ գենե­րացվում է դրսից փրկություն կոչե­լու կարգա­խո­սը: Գենե­րացվում է և կազմա­կերպված քարոզչությամբ, և զուտ զանգվա­ծա­յին հոգե­բա­նության առանձնա­հատկություննե­րով:

Հիմա, այս նամա­կից հետո, մենք հնա­րա­վո­րություն ունենք սթափ գնա­հա­տե­լու այս «գենե­րա­ցիա­յի» գործնա­կան նշա­նա­կությունը: Իսկ գործնա­կան նշա­նա­կություն չկա: Պարզ պատճա­ռով:

Առանց այդ էլ, Մոսկվան, որին կոչ է արվում դիմել, անում է, կարծես թե հնա­րա­վո­րը:

Նախ՝ բոլորս տեսնում ենք, որ հրա­դա­դար հաստա­տե­լու ռուսա­կան փորձերն իրա­կան են եղել: Տեսել ենք նաև դրանց տապա­լումը: Գիտակցում ենք նաև, որ տապալման պատճա­ռը որտե­ղից է գալիս: Էլի փորձեր լինե­լու են խաղա­ղության հաստատման: Բայց, ով դեռ չի կորցրել սթափ դատե­լու ունա­կութունը, տեսնում է, որ կախարդա­կան փայթի­կով խաղա­ղություն հաստա­տել անհնար է: Երկրորդ՝ զենքի և մնա­ցա­ծի հարցը: Չմանրա­մասնեմ՝ պարզ է:

Իսկ ավել ի՞նչ կարող է անել մի մեծ տերություն, որի բնա­կան խնդիրն է ոչ միայն Հայաստա­նի, այլև Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րում հավա­սա­րակշռություն պահպա­նելն է: Ես այդպես էլ չհասկա­ցա, ու կարծես, բացատրող էլ չեղավ, թե ի՞նչ են ավել պատկե­րացնում:

Ռուս-թուրքա­կան պատերա՞զմ, որի հիմքե­րը չեն երև­ում, և որի թատե­րա­բեմն, ի դեպ, դառնա­լու է ամբողջ Հայաստա­նը: Սա՞ ենք ուզում:

Ռուս-ադրբե­ջա­նա­կան պատերա՞զմ, որը վերածվե­լու է նույն ռուս-թուրքա­կա­նի: Ի՞նչ:

Չեմ ուզում նորից խորա­նալ, գրվել ու խոսվել է այս հարցի շուրջ:

Խնդիրն այն է, որ առանց հիստե­րի­կա­նե­րի, հանգիստ գնա­հա­տենք ու հասկա­նանք ոչ միայն մեր, այլև մեր դաշնա­կից և ոչ դաշնա­կից պետություննե­րի տեսա­կետնե­րը, հնա­րա­վո­րություննե­րը և կարո­ղություննե­րը:

Շնորհա­կալ լինենք եղա­ծի համար:

Եվ անի­րա­տե­սա­կան սպա­սումնե­րով, նաև մեր նկատմա­մաբ հարգանքը չկորցնենք: Ես վստահ եմ, ու տեսնում եմ, որ շատ ռուսներ և ուրիշներ, հենց հիմա մեծ հարգանքով հետև­ում են հայկա­կան հերո­սա­կան դիմադրությա­նը: Եվ այսպես են կերտվում իրա­կան դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րը:

Առնչվող Հոդվածներ