Հակոբ Բադալյան
Մտածեցի, գրել, թե չարժե: Ամեն դեպքում որոշեցի արտահայտվել: Հնչել է կառավարության հրաժարականի կոչ, պատերազմի ժամանակ: Իսկ առաջին պատերազմի ժամանակ որքան են այդպիսի կոչեր հնչել, հանրահավաքներ եղել: Ինչ կարիք կա մատնվել դրանից խուճապի, կամ դրան տալ էնպիսի նշանակություն, կարծես թե ոչ թե Թուրքիան է հարձակվել Արցախի ու Հայաստանի վրա, այլ հրաժարականի կոչ անողները:
Ես չեմ ուզում խորանալ որեւէ մեկի հայտարարության քաղաքական մոտիվների մեջ, գուցե կան, բայց կոչը հնչել է հրապարակավ, հետեւաբար նույն կոչի հեղինակը իրեն հրապարակային պատասխանատվության տակ է դրել, այսինքն չի գործել ինչ որ տակերից եւ այլն: Է մի հազար հոգի էլ, կամ մի տասը հազար հոգի էլ կարող է այո, մտածել, որ պետք է կառավարության հրաժարական: Հիմա որ ամեն մի էդպիսի բանից մի ամբողջ հասարակություն գլխավոր խնդիրը թողած սկսի կռվել էդ կոչերի դեմ, դուք պատկերացնում եք էներգիայի ինչքան կարուստ ենք տալու:
Եթե հասարակության մեջ կգերակշռի հրաժարականի մտայնությունը, ապա հրաժարականի կոչ կհնչի, թե չի հնչի, միեւնույն է այդ կառավարությունն այլեւս չի կարող կառավարել եւ պատերազմ վարել արդյունավետ: Ախր ցանկացած կառավարության հենարան հանրությունն է, հանրային վստահությունը, եւ բնականաբար կառավարման արդյունավետությունը; Եթե դա կա, ուզում է օրական հինգ անգամ հրաժարականի կոչ հնչի, միեւնույն է ամեն ինչ կմնա իր ամուր եւ համակարգված ընթացքի մեջ: Եթե դա չկա, եթե այդ ամրությունը չկա, հրաժարականի ոչ մի կոչ էլ եթե չհնչի, միեւնույն է, աստիճանաբար տեղի է ունենալու իրավիճակի քայքայում:
Հետեւաբար, մենք ունենք ուշադրության տակ պահելու գլխավոր հարցերը՝ պատերազմ եւ հնարավոր ամեն աջակցություն այդ պատերազմի առաջնագծում կանգնած բանակին, եւ պատերազմի պետական լայն կառավարում օպերատիվ եւ հեռահար խնդիրներով: Հիմա դրան զուգահեռ մեկը հրաժարականի կոչ կանի, մյուսը մեկ այլ բան կասի, որի հետ համաձայն չեք լինի, չի կարելի ամեն էդպիսի բանից ազգովի շեղվել: Հիշեք, կառավարության եւ իրավիճակի հենարանը հանրությունն է, հայությունն է: Իսկ հանրությունն իրավիճակը գնահատում է ոչ թե այս կամ այն կոչով, այլ իր տեսածով եւ շոշափածով: Ի վերջո ինքն է կազմում առաջնագիծն էլ, թիկունքն էլ:
https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/3690954187595022