20 C
Yerevan

Օրվա Թեմա­յի Շուրջ․․․

Հակոբ Բադալյան

Մտա­ծե­ցի, գրել, թե չարժե: Ամեն դեպքում որո­շե­ցի արտա­հայտվել: Հնչել է կառա­վա­րության հրա­ժա­րա­կա­նի կոչ, պատե­րազմի ժամա­նակ: Իսկ առա­ջին պատե­րազմի ժամա­նակ որքան են այդպի­սի կոչեր հնչել, հանրա­հա­վաքներ եղել: Ինչ կարիք կա մատնվել դրա­նից խուճա­պի, կամ դրան տալ էնպի­սի նշա­նա­կություն, կարծես թե ոչ թե Թուրքիան է հարձակվել Արցա­խի ու Հայաստա­նի վրա, այլ հրա­ժա­րա­կա­նի կոչ անողնե­րը:

Ես չեմ ուզում խորա­նալ որեւէ մեկի հայտա­րա­րության քաղա­քա­կան մոտիվնե­րի մեջ, գուցե կան, բայց կոչը հնչել է հրա­պա­րա­կավ, հետեւա­բար նույն կոչի հեղի­նա­կը իրեն հրա­պա­րա­կա­յին պատասխա­նատվության տակ է դրել, այսինքն չի գործել ինչ որ տակե­րից եւ այլն: Է մի հազար հոգի էլ, կամ մի տասը հազար հոգի էլ կարող է այո, մտա­ծել, որ պետք է կառա­վա­րության հրա­ժա­րա­կան: Հիմա որ ամեն մի էդպի­սի բանից մի ամբողջ հասա­րա­կություն գլխա­վոր խնդի­րը թողած սկսի կռվել էդ կոչե­րի դեմ, դուք պատկե­րացնում եք էներգիա­յի ինչքան կարուստ ենք տալու:

Եթե հասա­րա­կության մեջ կգե­րակշռի հրա­ժա­րա­կա­նի մտայնությունը, ապա հրա­ժա­րա­կա­նի կոչ կհնչի, թե չի հնչի, միեւնույն է այդ կառա­վա­րությունն այլեւս չի կարող կառա­վա­րել եւ պատե­րազմ վարել արդյունա­վետ: Ախր ցանկա­ցած կառա­վա­րության հենա­րան հանրությունն է, հանրա­յին վստա­հությունը, եւ բնա­կա­նա­բար կառա­վարման արդյունա­վե­տությունը; Եթե դա կա, ուզում է օրա­կան հինգ անգամ հրա­ժա­րա­կա­նի կոչ հնչի, միեւնույն է ամեն ինչ կմնա իր ամուր եւ համա­կարգված ընթացքի մեջ: Եթե դա չկա, եթե այդ ամրությունը չկա, հրա­ժա­րա­կա­նի ոչ մի կոչ էլ եթե չհնչի, միեւնույն է, աստի­ճա­նա­բար տեղի է ունե­նա­լու իրա­վի­ճա­կի քայքա­յում:

Հետեւա­բար, մենք ունենք ուշադրության տակ պահե­լու գլխա­վոր հարցե­րը՝ պատե­րազմ եւ հնա­րա­վոր ամեն աջակցություն այդ պատե­րազմի առաջնագծում կանգնած բանա­կին, եւ պատե­րազմի պետա­կան լայն կառա­վա­րում օպե­րա­տիվ եւ հեռա­հար խնդիրնե­րով: Հիմա դրան զուգա­հեռ մեկը հրա­ժա­րա­կա­նի կոչ կանի, մյուսը մեկ այլ բան կասի, որի հետ համա­ձայն չեք լինի, չի կարե­լի ամեն էդպի­սի բանից ազգո­վի շեղվել: Հիշեք, կառա­վա­րության եւ իրա­վի­ճա­կի հենա­րա­նը հանրությունն է, հայությունն է: Իսկ հանրությունն իրա­վի­ճա­կը գնա­հա­տում է ոչ թե այս կամ այն կոչով, այլ իր տեսա­ծով եւ շոշա­փա­ծով: Ի վերջո ինքն է կազմում առաջնա­գիծն էլ, թիկունքն էլ:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/3690954187595022

Առնչվող Հոդվածներ