սոց ցանց

ՎԵՐՆԱՏԱՆ Նախագահի Մասին

Լյովա Եղիազարյան

1996 թվականի դեպքերից հետո ԱԺՄ գրասենյակում առգրավվեց Վազգեն Մանուկյանի ստեղծագործությունը «Ի’նչ անել» վերնագրով:Սա իրեն նախագահ դարձնելու հրեշավոր մի ծրագիր էր՝գեբելսյան ոճով:

Բերենք մի քանի հատված ու դուք կհամոզվեք,որ նա ընդունակ է ամենասարսափելիին:

1.Կարելի է կատարել, այսպես կոչված, հոգեբանական հետախուզություն պատգամավորների շրջանում: Այսինքն, ելնելով պահի իրավիճակից, նրանց միջեւ այս կամ այն վիճահարույց հարցի քննարկման ժամանակ նրանց հետ վարել տակտիկական (քիչ էլ դիվանագիտական) զրույց առանձին-առանձին, հանդես գալ արբիտրի դերում: Արբիտրը ենթադրում է երկպառակություն, եւ այն դեպքում, որում դուք գտնվում եք երկու պատգամավորների կամ երկու խմբակցությունների միջեւ, որոնք դժվարությամբ են իրար հարմարվում, ձեր առաջին հոգսը պետք է լինի, որ սկզբից բորբոքեք նրանց մեջ նախանձ, վրդովմունք, նույնիսկ որոշ վեճ, աշխուժացնեք այն, վերջապես ձեր միջնորդությունը անհրաժեշտ դարձնեք: Պետք է գժտեցնել այն մարդկանց, որոնց ուզում են հաշտեցնել. նրանք լավ տվյալներ ունեն, որպեսզի ատեն միմյանց եւ ինֆորմացիա տան ձեզ: Օգտագործեցեք դա, որպեսզի հասնեք այնպիսի վիճակի, որը ձեզ (վերջին հաշվով՝ մեզ բոլորիս) ձեռնտու է: Ձեր ներսից պիտի ընտրեք այդպիսի խնդիրներ ստեղծող վարպետին, որը վարպետորեն տանի այդ դերը»:


2.«Հաշվի առնելով, որ ժողովրդի մեջ ընկած է հեղափոխական ու մարտական ոգին, հարկավոր է այն բարձրացնել արհեստականորեն, այն է՝ կատարել մահափորձեր, պայթեցումներ այս կամ այն ուժային հիմնարկություններում՝ աննկատ մնալով: Դա բավականին դժվարին, բայց արդյունք տվող գործ կլինի՝ Թատերական հրապարակում զանգվածային հավաքներ ստեղծելու առումով: Այդ բոլորը կատարվի այնքան վարպետորեն, որ իրենց շարքերում ստեղծի փոխադարձ անվստահությունն ու կասկածը: Կա աննկատ պայթեցման տարբերակ…»:

Եւ վերջապես՝ ամենասարսափելին. այս մոլագարը 1996-ի իր նախընտրական գործողությունների ու միջոցառումների թվում նախատեսում էր Ադրբեջանին հրահրել հարձակման անցնել Ղարաբաղի եւ Հայաստանի վրա եւ դրա միջոցով հեշտացնել իր հաղթանակը նախագահական ընտրություններում.

«Կարելի է նաեւ աշխատանք տանել Ադրբեջանին նախահարձակ դարձնելու Արցախի ու Հայաստանի սահմանային ճակատներում»,-նշում է իր ծրագրերում:
Սա մեր սերունդը չի մոռացել,Վազգեն:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *