26.4 C
Yerevan

Ով Աչք Ունի, Կտեսնի…

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

 Ի դեպ, մարդիկ տարրա­կան տեքստ կարդալ չգի­տեն նույնիսկ: Էն, որ ասենք, մեր երկրում կան մարդիկ, որոնք իրա­պես մտա­ծում են, որ որևէ խնդիր չկա պատե­րազմի ամե­նավճռա­կան փուլին ռազմա­կան հեղաշրջման կոչ անե­լու հետ կապված, էն որ չեն տեսնում, որ սա մեկուսի կոչ չէր, այլ մի ամիս տևող կազմա­կերպված քաղա­քա­կա­նության գագաթնե­րից մեկն ընդա­մե­նը, որ սա շղթա­յի մի մաս է, որ իրա­դա­րա­ձություններն ի վիճա­կի չեն իրար հետ կապել, էդ ամե­նը դեռ ոչինչ.…:

Բայց մարդիկ չեն կարդում պարզա­պես: Իրենց իրա­պես թվում է, որ այս ամե­նի նպա­տա­կը կարող է լինել հայրե­նի­քի պաշտպա­նությունը:

«2․ Բանա­կը, իր ձեռքը վերցնե­լով ողջ իշխա­նությունը, պետք է կազմի միասնա­կան Պաշտպա­նության կոմի­տե Արցա­խի հետ միա­սին՝ կազմա­կերպե­լով պատե­րազմա­կան ներկա իրա­վի­ճա­կին անհրա­ժեշտ միջո­ցա­ռումնե­րը, ապա­հո­վե­լով վստա­հություն և գնա­լով բանակցություննե­րի շահագրգիռ պետություննե­րի, միջազգա­յին կառույցնե­րի հետ։ Սա միակ փրկությունն է»:

Սա թարգմա­նա­բար նշա­նա­կում է հետևյա­լը . Բանա­կի անվան տակ իշխա­նությունը վերցնում է «Պաշտպա­նության կոմի­տեն», այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանն ու/կամ ով որ կա էդ կողմե­րը: Բանա­կը մենակ ձևի համար է հիշա­տակված: Ով չափա­հաս է, շատ լավ հասկա­նում է սա:

Ով աչք ունի նաև տեսնում է, որ այս գաղա­փա­րը հասունացվում է շաբաթնե­րով, ու տարբեր փուլեր է ունե­ցել, այդ թվում կուսակցություննե­րի հանդի­պումնե­րով, հոլո­վակնե­րով և այլն:

Ու ով գոնե մի մազա­չափ հասկա­նում է իրա­վի­ճա­կը, հասկա­նում է նաև այս «Կոմի­տեի» ծրա­գի­րը՝ «բանակցություններ»: Այսինքն՝ հանձնվել ինչ պայմաննե­րով էլ լինի:

Եթե սա չեք տեսնում, չեք հասկա­նում, մի անգամ էլ կարդա­ցեք հայտա­րա­րությունը:

Այն ինչ չի հաջողվել անել ռազմա­կան ճանա­պարհով՝ պարտադրել Հայաստա­նին կապի­տուլյա­ցիա, փորձ են ուզում անեն՝ խաղաղ ճանա­պարհով:

https://www.facebook.com/ustahrant/posts/10224174912944791

Առնչվող Հոդվածներ