26.4 C
Yerevan

Առանց Միմյանց Դեմ Փորված Խրա­մատնե­րի

Սուրեն Սահակյան

Արդեն երևի միայն իրենց լրատվա­կան մեկուսացման դատա­պարտածնե­րը չգի­տեն, որ ադրբե­ջանցի­նե­րը իրենց կամի­կա­ձե անօ­դա­չուով հարվա­ծել են Հայաստա­նի տարածքում գտնվող ռուսա­կան ուղե­կա­լում տեղա­կայված ռուսա­կան դրո­շին։ Դա վերա­բերմունք ա ՌԴ իրա­կա­նացնող դիվա­նա­գի­տա­կան ու ռազմա­կան ջանքե­րին։ Ընդ որում, չեմ կարծում, թե, չնա­յած հավաստիա­ցումնե­րին, Ալիևի ոգին էնքան ամուր ա, որ իր տարածքում քիփլիկ համաշխարհա­յին պատե­րազմ սկսի, որտեղ իր թշնա­մին կարող է դառնալ ընդհա­նուր սահման ունե­ցող Ռուսաստա­նը։ Բնա­կա­նա­բար, դա Թուրքիա­յի նախա­ձեռնությունն ա։ Այսինքն՝ Թուրքիան ամենև­ին դեմ չի պատե­րազմին Ռուսաստա­նի անմի­ջա­կան ներգրավվա­ծությա­նը Ադրբե­ջա­նի, Հայաստա­նի ու Արցա­խի տարածքնե­րում։ Հանգա­մանքը, որ Թուրքիան առնվազն նվա­զեցնում ա Սիրիա­յում և Լիբիա­յում իր ռազմա­կան ներկա­յությունը, հուշում ա, որ նրան ավե­լի հարմար ա իր ռազմա­կան արկա­ծախնդրության հիմնա­կան թատե­րա­բե­մը սարքել Հայաստանն ու Արցա­խը։ Ակնհայտ ա, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում ա խուսա­փել դրա­նից՝ նախնա­կան համա­ձայնություն տալով նույնիսկ Արցա­խի խնդրի կարգա­վորման պրո­ցե­սին Թուրքիա­յի անմի­ջա­կան ներգրավվա­ծության նախա­պես մերժած տարբե­րա­կին։ Իսկ Հայաստա­նը մեծ դժվա­րություններ կունե­նա 3–4 իրե­նից ռազմա­կան ու տնտե­սա­պես հզոր երկրնե­րի հետ պատե­րազմե­լիս։ Բայց մենք կռվում ենք ու վատ չենք դիմա­կա­յում մեզնից հարուստ, թվա­պես ու տեխնի­կա­պես գերա­զանցող հակա­ռա­կորդին։ Մենք կարող ենք հաղթել, հետ վերա­դարձնել կորցրած դիրքերն ու նույնիսկ բարե­լա­վել դրանք։

Ուղղա­կի մի բան ա անհանգստացնում։ Հանությունը, որ պատե­րազմի ամե­նավճռո­րոշ օրե­րին երկու-երեք օր պարգև­ավճարնե­րի թեման ա ծամծմում, թերևս լավ չի գիտակցում խնդրի լրջությունը։ Իսկ եթե խնդիրն ամբողջությամբ չես պատկե­րացնում, այն լուծե­լու հավա­նա­կա­նությունը նվա­զում ա։ Ըստ էության, կարե­լի ա ասել, որ հանրությունը դեռ պատրաստ չի լիարժեք մոբի­լի­զա­ցիա­յի ու հաղթա­նա­կի։ Գուցե խնդիրն էն ա, որ պատե­րազմն առօ­րեա­կան, ինքնստինքյան ենթադրվող մի բան ա դարձել ու մենք մեզ թույլ ենք տալիս վերա­դառնալ մեր «հիմնա­կան» օրա­կարգե­րին։ Բայց զարգա­ցող իրո­ղություննե­րը մեզ շատ արագ հետ կբե­րեն միասնա­կան մտարտադրության կոնստրուկտիվ դաշտ։

Կոչս ա՝ չսպա­սել մինչև պատե­րազմի դաժան շունչը կմտնի անհա­տա­պես յուրա­քանչյուրիս տուն, այլ վերջ դնել տասնե­րորդա­կան բանե­րով զբաղվե­լուն ու ամեն ինչ անել՝ կռե­լու մեր վաղվա հաղթա­նա­կը։ Հիշեցնեմ, որ ամուր, առանց միմյանց դեմ փորված խրա­մատնե­րի թիկունքն ապա­հո­վե­լը նվա­զա­գույնն ա, ինչ կարե­լի ա անել մեր բանա­կի համար։

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/2077222305742814

Առնչվող Հոդվածներ