20.4 C
Yerevan

Հատվածներ Կայծ Մինասյա­նի հարցազրույցից

Նորայր Էպլե­ղա­թեան

Ահա Կայծ Մինասյա­նի հետ տեսա­հարցազրույցի ժամա­նակ ներկա­յացված մտքե­րից  մի քանի­սը.

-Գտնվում ենք միանգա­մայն նոր ու լուրջ վիճա­կում: Բայց և այնպես դա դեռ կատաստրոֆա չէ: Ողջ աշխարհի հայե­րը համակված են նրա­նով, ինչ հիմա տեղի է ունե­նում, հատկա­պես ցեղասպա­նության հուշե­րով: Ընդգծեմ, որ  Արցա­խի ազա­տագրա­կան  պատե­րազմի որոշ փուլե­րում (1988թ1994թթ.) իրա­վի­ճա­կը շատ ավե­լի վատն էր, բայց և այնպես հայե­րը հաղթե­ցին:

-Այո՛, թուրքա-ադրբե­ջա­նա­կան կոա­լի­ցիան, շատ ավե­լի հզոր զինուժով ու ջիհա­դիստա­կան դերա­կա­տարնե­րով գերա­զանցություն է ստա­ցել է հարա­վա­յին որոշ հարթա­վայրա­յին դիրքե­րում: Բայց Արցա­խի կենտրո­նը Շուշին է, իսկ լեռնե­րը, քարանձավներն ու անտառնե­րը լրիվ ուրիշ դինա­մի­կա են թելադրում: Կարող ենք վստահ լինել, որ մեկ ամիս անց, այս մարտե­րի կայծակնա­յին տեմպը ձախողվել է:

-Հարձակման ստրա­տե­գիան ագրե­սո­րին հնա­րա­վո­րություն է տալիս տնօ­րի­նել օրվա սկիզբը: Թուրքա-ադրբե­ջա­նա­կան կոա­լի­ցիան փորձեց ջարդել հայե­րին բարո­յա-հոգե­բա­նա­կան առումով՝ անընդմեջ ռմբա­կո­ծե­լով, սրե­լով վիճա­կը ճակա­տում ու բնա­կա­վայրե­րում: Բայց հայերն Արցա­խում շարունա­կե­ցին դիմադրությունն ու այդ հոգե­բա­նա­կան պատե­րազմն իր նշա­նա­կե­տին չհա­սավ:

-Լեռնա­յին պատե­րազմն այլ իրա­վի­ճակ է թելադրում, հայե­րը կենտրո­նա­ցած են թշնա­մու լոգիստի­կան ոչնչացնե­լու վրա: Ներկա­յիս ռազմա­կան գործո­ղություննե­րը, որոնք ուղեկցվում են ներխուժումնե­րով ու դիվերսիոն հարձա­կումնե­րով, որո­շիչ նշա­նա­կություն կունե­նան: Այս տեղանքը քաջ ծանոթ է հայե­րին, նրանք իրենց տարածքում են:

-Հիմա մենք երեք պատե­րազմի մեջ ենք:

1. Թուրքիա/Ադրբեջան/Ահաբեկիչներ ընդդեմ հայե­րի (հետին պլա­նում ցեղասպա­նության հիշո­ղությունն է)

2. Թուրքիա­յի պատե­րազմը ահա­բե­կիչնե­րի դեմ ու թուրքա­կան ռազմա­կան գործո­ղություննե­րը Լիբիա­յում ու Սիրիա­յում: Ահա­բե­կիչնե­րին Սիրիա­յից Արցախ տեղա­փո­խե­լուն խանգա­րեց ռուսա­կան ինտենսիվ ռմբա­կո­ծություննե­րը:

3. Իրա­նա-իսրա­յելյան ձգվող հակա­մարտությունը: Ոչ միտումնա­վոր (կամ էլ հանուն բիզնե­սի եկամտի) Իսրա­յե­լը աջակցում է Ադրբե­ջա­նին:

-Այդ իսկ պատճա­ռով էլ Արցա­խը միջազգա­յին հարց է: Այս պատե­րազմն արդեն գլո­բա­լի­զացրել է արցախյան հարցը: Ըստ  դաշնա­կիցնե­րի, կան՝

1. Հայաստան-Արցախ-Ռուսաստան

2. Թուրքիա-Ադրբե­ջան-ՆԱՏՕ

Այս դաշինքը կոնֆլիկտի գլխա­վոր չերև­ա­ցող գործոնն է: Որովհետև եթե կոնֆլիկտը տարա­ծում ստա­նա, գերտե­րություննե­րը ընդգրկվեն դրա մեջ, կարող են առա­ջա­նալ մի քանի անկանխա­տե­սե­լի սցե­նարներ: Օրի­նակ՝ ինչպե՞ս են արձա­գանքե­լու ֆրանսիա­ցի­նե­րը Թուրքիա­յի ու ՆԱՏՕ‑ի միջև պատե­րազմին, եթե նրանք Հունաստա­նի հետ դաշինք կազմեն ընդդեմ Թուրքիայի(Միջերկրածովից արև­ելք):

-Արցա­խի հարա­վում ռազմա­ճա­կա­տի գիծն անընդհատ փոփոխվում է: Եվ այդ առումով Արծրուն Հովհաննիսյա­նը ճիշտ է (ՊՆ նախկին մամլո խոսնակ): Դիրքը կամ գյուղը շատ անգամ է ձեռքից ձեռք անցնում: Դա ինքն իրե­նով հաջո­ղության կամ տապալման ցուցա­նիշ չէ: Դա կարե­լի է պահպա­նել, այդ առումով կարև­որ կլի­նեն պատե­րազմի հաջորդ փուլե­րը: Միայն գյուղ մտնել, դրո­շով նկարվե­լը բավա­կան չէ: Ձեզ լոգիստի­կա է պետք, որպեսզի ապրեք այնտեղ, մինչ հայե­րը փորձում են հետ մղել նրանց: Այդ իսկ պատճա­ռով էլ այդ փոփո­խություննե­րը վերջնա­կան չեն:

-Նիկոլ Փաշինյա­նը երեք ճակա­տով է կռվում:

1.Պատերազմ

2.Դիվանագիտություն

3. Ներքին քաղա­քա­կա­նություն

Այս երեքն էլ իրար խառված են:

-Ռուսաստա­նը չէր կարծում, որ Թուրքիան այդքան արագ և ուժեղ կերպով կմի­ջամտի կովկասյան գործե­րին:  Ռիսկ կար, հենց այդ պատճա­ռով էլ Սերգեյ Շոյգուն (ՌԴ պաշտպա­նության նախա­րար) Երև­ան եկավ լիբա­նանյան ճգնա­ժա­մի ժամա­նակ՝ Երև­ա­նին վստա­հեցնե­լու ռուսա­կան աջակցության հարցով: Ռուսաստա­նը նաև պետք է ռացիո­նալ գնա­հա­տա­կան տա ջիհա­դիստնե­րի՝ Ադրբե­ջա­նի հյուսի­սում տեղա­կայվե­լու փաստին (Ռուսաստա­նի հարավ, Չեչնիա):

Ռուսաստա­նը նաև պետք է իրա­պես գնա­հա­տի Էրդո­ղա­նի՝ Ղրի­մը թուրքա­կան տարածք լինե­լու հայտա­րա­րությա­նը: Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ խաղա­քարտեր ունեն: Թեև հայտնի է, որ Պուտի­նը Քոչարյա­նի հետ ավե­լի լավ լեզու գտավ քան Փաշինյա­նի, բայց և այնպես պետք է հասկա­նալ, թե արդյո՞ք դա կարող է հայկա­կան անկա­յունության պատճառ դառնալ ու ազդել դաշինքի վրա:

Ռուսաստա­նը չի ուզում տարա­ծաշրջա­նում պատե­րազմ սկսել, իսկ այն արդեն տարածվում է ողջ աշխարհով: Նրանք այժմ պասիվ, ոչ միանշա­նակ դերում են, բայց դա ինչքա՞ն կտևի: Ինչքան էլ զարմա­նա­լի է, բայց հայե­րի ուժգին դիմադրությունը Պուտի­նին արձա­գանքե­լու ժամա­նակ է տալիս:

  • Թուրքիան ցանկա­նում է ներթա­փանցել տարա­ծաշրջան ու դառնալ Մինսկյան խմբի խաղա­ցող:

-Իմ կարծի­քով ռուսնե­րը սխալվում են:  Թեև պատե­րազմը հիմնա­կա­նում ընթա­նում է Արցա­խի «Ադրբե­ջա­նի» միջև բայց, ռուսնե­րին պարզ պիտի լինի, որ այս պատե­րազմը որո­շե­լու է հայե­րի՝ Հարա­վա­յին Կովկա­սում նրա վերջին դաշնակցի ճակա­տա­գի­րը: Ռուսներն արդեն այդ սխա­լը մի անգամ կրկնել են 1915թ., երբ թույլ տվին, որ Թուրքիան ազատվի արևմտյան հայե­րից, իսկ խորհրդա­յին իշխա­նությունն էլ զիջեց Կարսը/Արդահանը 1921թ. Կարսի պայմա­նագրով:

Առնչվող Հոդվածներ