Սփիւռք

Հատվածներ Կայծ Մինասյանի հարցազրույցից

Նորայր Էպլեղաթեան

Ահա Կայծ Մինասյանի հետ տեսահարցազրույցի ժամանակ ներկայացված մտքերից  մի քանիսը.

-Գտնվում ենք միանգամայն նոր ու լուրջ վիճակում: Բայց և այնպես դա դեռ կատաստրոֆա չէ: Ողջ աշխարհի հայերը համակված են նրանով, ինչ հիմա տեղի է ունենում, հատկապես ցեղասպանության հուշերով: Ընդգծեմ, որ  Արցախի ազատագրական  պատերազմի որոշ փուլերում (1988թ1994թթ.) իրավիճակը շատ ավելի վատն էր, բայց և այնպես հայերը հաղթեցին:

-Այո՛, թուրքա-ադրբեջանական կոալիցիան, շատ ավելի հզոր զինուժով ու ջիհադիստական դերակատարներով գերազանցություն է ստացել է հարավային որոշ հարթավայրային դիրքերում: Բայց Արցախի կենտրոնը Շուշին է, իսկ լեռները, քարանձավներն ու անտառները լրիվ ուրիշ դինամիկա են թելադրում: Կարող ենք վստահ լինել, որ մեկ ամիս անց, այս մարտերի կայծակնային տեմպը ձախողվել է:

-Հարձակման ստրատեգիան ագրեսորին հնարավորություն է տալիս տնօրինել օրվա սկիզբը: Թուրքա-ադրբեջանական կոալիցիան փորձեց ջարդել հայերին բարոյա-հոգեբանական առումով՝ անընդմեջ ռմբակոծելով, սրելով վիճակը ճակատում ու բնակավայրերում: Բայց հայերն Արցախում շարունակեցին դիմադրությունն ու այդ հոգեբանական պատերազմն իր նշանակետին չհասավ:

-Լեռնային պատերազմն այլ իրավիճակ է թելադրում, հայերը կենտրոնացած են թշնամու լոգիստիկան ոչնչացնելու վրա: Ներկայիս ռազմական գործողությունները, որոնք ուղեկցվում են ներխուժումներով ու դիվերսիոն հարձակումներով, որոշիչ նշանակություն կունենան: Այս տեղանքը քաջ ծանոթ է հայերին, նրանք իրենց տարածքում են:

-Հիմա մենք երեք պատերազմի մեջ ենք:

1. Թուրքիա/Ադրբեջան/Ահաբեկիչներ ընդդեմ հայերի (հետին պլանում ցեղասպանության հիշողությունն է)

2. Թուրքիայի պատերազմը ահաբեկիչների դեմ ու թուրքական ռազմական գործողությունները Լիբիայում ու Սիրիայում: Ահաբեկիչներին Սիրիայից Արցախ տեղափոխելուն խանգարեց ռուսական ինտենսիվ ռմբակոծությունները:

3. Իրանա-իսրայելյան ձգվող հակամարտությունը: Ոչ միտումնավոր (կամ էլ հանուն բիզնեսի եկամտի) Իսրայելը աջակցում է Ադրբեջանին:

-Այդ իսկ պատճառով էլ Արցախը միջազգային հարց է: Այս պատերազմն արդեն գլոբալիզացրել է արցախյան հարցը: Ըստ  դաշնակիցների, կան՝

1. Հայաստան-Արցախ-Ռուսաստան

2. Թուրքիա-Ադրբեջան-ՆԱՏՕ

Այս դաշինքը կոնֆլիկտի գլխավոր չերևացող գործոնն է: Որովհետև եթե կոնֆլիկտը տարածում ստանա, գերտերությունները ընդգրկվեն դրա մեջ, կարող են առաջանալ մի քանի անկանխատեսելի սցենարներ: Օրինակ՝ ինչպե՞ս են արձագանքելու ֆրանսիացիները Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի միջև պատերազմին, եթե նրանք Հունաստանի հետ դաշինք կազմեն ընդդեմ Թուրքիայի(Միջերկրածովից արևելք):

-Արցախի հարավում ռազմաճակատի գիծն անընդհատ փոփոխվում է: Եվ այդ առումով Արծրուն Հովհաննիսյանը ճիշտ է (ՊՆ նախկին մամլո խոսնակ): Դիրքը կամ գյուղը շատ անգամ է ձեռքից ձեռք անցնում: Դա ինքն իրենով հաջողության կամ տապալման ցուցանիշ չէ: Դա կարելի է պահպանել, այդ առումով կարևոր կլինեն պատերազմի հաջորդ փուլերը: Միայն գյուղ մտնել, դրոշով նկարվելը բավական չէ: Ձեզ լոգիստիկա է պետք, որպեսզի ապրեք այնտեղ, մինչ հայերը փորձում են հետ մղել նրանց: Այդ իսկ պատճառով էլ այդ փոփոխությունները վերջնական չեն:

-Նիկոլ Փաշինյանը երեք ճակատով է կռվում:

1.Պատերազմ

2.Դիվանագիտություն

3. Ներքին քաղաքականություն

Այս երեքն էլ իրար խառված են:

-Ռուսաստանը չէր կարծում, որ Թուրքիան այդքան արագ և ուժեղ կերպով կմիջամտի կովկասյան գործերին:  Ռիսկ կար, հենց այդ պատճառով էլ Սերգեյ Շոյգուն (ՌԴ պաշտպանության նախարար) Երևան եկավ լիբանանյան ճգնաժամի ժամանակ՝ Երևանին վստահեցնելու ռուսական աջակցության հարցով: Ռուսաստանը նաև պետք է ռացիոնալ գնահատական տա ջիհադիստների՝ Ադրբեջանի հյուսիսում տեղակայվելու փաստին (Ռուսաստանի հարավ, Չեչնիա):

Ռուսաստանը նաև պետք է իրապես գնահատի Էրդողանի՝ Ղրիմը թուրքական տարածք լինելու հայտարարությանը: Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ խաղաքարտեր ունեն: Թեև հայտնի է, որ Պուտինը Քոչարյանի հետ ավելի լավ լեզու գտավ քան Փաշինյանի, բայց և այնպես պետք է հասկանալ, թե արդյո՞ք դա կարող է հայկական անկայունության պատճառ դառնալ ու ազդել դաշինքի վրա:

Ռուսաստանը չի ուզում տարածաշրջանում պատերազմ սկսել, իսկ այն արդեն տարածվում է ողջ աշխարհով: Նրանք այժմ պասիվ, ոչ միանշանակ դերում են, բայց դա ինչքա՞ն կտևի: Ինչքան էլ զարմանալի է, բայց հայերի ուժգին դիմադրությունը Պուտինին արձագանքելու ժամանակ է տալիս:

  • Թուրքիան ցանկանում է ներթափանցել տարածաշրջան ու դառնալ Մինսկյան խմբի խաղացող:

-Իմ կարծիքով ռուսները սխալվում են:  Թեև պատերազմը հիմնականում ընթանում է Արցախի «Ադրբեջանի» միջև բայց, ռուսներին պարզ պիտի լինի, որ այս պատերազմը որոշելու է հայերի՝ Հարավային Կովկասում նրա վերջին դաշնակցի ճակատագիրը: Ռուսներն արդեն այդ սխալը մի անգամ կրկնել են 1915թ., երբ թույլ տվին, որ Թուրքիան ազատվի արևմտյան հայերից, իսկ խորհրդային իշխանությունն էլ զիջեց Կարսը/Արդահանը 1921թ. Կարսի պայմանագրով:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *