26.4 C
Yerevan

Պարտա­վոր ենք Դուրս գալ Մեզ Պարտադրված Վանդա­կից

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Սրա­նից գրե­թե ուղիղ 100 տարի առաջ՝ 1920‑ի նոյեմբե­րի 7‑ին զինա­դա­դար կնքվեց Հայաստա­նի և Թուրքիա­յի միջև։ Ըստ թուրքա­կան վերջնագրի՝ զինա­դա­դա­րի պայմաննե­րից էր Ալեքպո­լի կամա­վոր հանձնումը թուրքե­րին, ինչն էլ արե­ցին հայկա­կան զորքե­րը՝ դուրս գալով քաղա­քից և դիրքեր զբա­ղեցնե­լով քաղա­քից արև­ելք ու հարավ։

Հայ բոլշև­իկնե­րի համար Ալեքպո­լում տոն էր։ Նրանք ոգև­ո­րությամբ դիմա­վո­րում էին թուրք ասքյարնե­րին, որոնք ըստ իրենց ազա­տություն էին բերում «դաշնակցա­կան հանցա­վոր կառա­վա­րությունից», որն ըստ իրենց՝ պատե­րազմի մեղա­վորն էր: Դե, իհարկե, հո թուրքե­րը հենց էնպես չեն հարձակվի հայե­րի վրա՝ հայը պետք է մեղա­վոր լինի, որ միանգա­մից չհանձնվեց:

100 տարի անց մեզ զարհուրե­լի է թվում այս մտա­ծո­ղությունը, բայց երբ ուղե­ղի փոխա­րեն քարոզչությունն աշխա­տում է մարդու պարզունակ զգացմունքնե­րի վրա, ապա ամեն կուտ էլ ուտվում է, իսկ հետոն՝ կարև­որ չէ։ Քարոզչության խնդի­րը՝ մի օրվա հաց ապա­հո­վելն է:

Ոչ միայն բանիվ, այլև գործով՝ ոգե­շունչ բոլշև­իկնե­րը կամա­վո­րա­պես գտնում ու հանձնում էին թուրքե­րին այն հայե­րին, որոնք իրենց կարծի­քով առա­վել աչքի էին ընկել որպես պատե­րազմի ընթացքում։ Սա մեր պատմությունն է, սա եղել է մեզ հետ։

Միա­միտ ժամա­նակներ, երբ մարդիկ շատ ավե­լի բաց էին նույնիսկ իրենց դավա­ճա­նության մեջ։

Զինա­դա­դա­րը տևեց մոտ մեկ շաբաթ։ Նոյեմբե­րի 15-ին պատե­րազմը վերսկվեց՝ մի քանի օր անց նորից ու վերջնա­կան ավարտվե­լու համար: Հայկա­կան բանա­կի այն հատվա­ծը, որը Կարսից էր դուրս եկել, այդպես էլ չկռվեց, իսկ մարտունա­կությունը պահած զորմա­սե­րը՝ Սեպուհի, Սմբա­տի, Դրո­յի հրա­մա­նատրությամբ չէին կարող իրա­վի­ճակ փոխել այդ պայմաննե­րում։ Քաղա­քա­կան ղեկա­վա­րությունն էլ պահը բաց էր թողել՝ բեկում մտցնե­լու։ Ինչո՞ւ՝ ինձ համար մնա­ցել է գաղտնիք: Նոր Սարդա­րա­պատ չեղավ:

Մենք ցայսօր ապրում ենք այդ դառը պարտության հետև­անքնե­րի պայմաննե­րում: Փակված ենք այն վանդա­կի մեջ, որը ստեղծվել է դրա արդյունքնե­րով: Ի վերջո, Ղարա­բա­ղի խնդիրն էլ, թեև ոչ անմի­ջա­կա­նո­րեն, բայց այս իրա­վի­ճա­կի հետև­անք է:

100 տարի անց մեզ շանս է տրված՝ գոնե մասամբ դուրս պրծնել այս վանդա­կից: Դրա համար պետք է դիմա­նանք ու հաղթենք: Մեր սերունդնե­րին շնչե­լու տեղ թողնենք: Ու հնա­րա­վո­րություն՝ մեր չափ անհոգ ու ախմախ կերպով չվատնել մեզ տրված խաղա­ղության տարի­նե­րը։

https://www.facebook.com/ustahrant/posts/10224273229122634

Առնչվող Հոդվածներ