Հայաշխարհ

Դիվանագիտական Բացը

Անուշ Հովհաննիսյան

Մենք դիվանագետներ չունեցանք, որով կարող էինք ունենալ դիվանագիտական հաղթանակ: Մենք ունենք լոկ <<մասնագետների>> մի խումբ, ովքեր միայն անգիր են արել բանակցային սեղանին դրված փաստաթղթերը, արտասանել դրանք` որևէ լուրջ հակափաստարկ չբերելով թշնամու անհիմն պահանջներին: Որոնց թեմայից դուրս կամ թեմային ածանցյալ որևէ հարց տալու պարագայում ինքդ էիր ամաչում նրանց դատարկությունից:

Մենք այժմ ունենք հնուց եկող Արցախյան հարց, բայց չունեինք համապատասխան կրթություն և տրամաբանված փաստարկված ներկայացում մեր տեսակետների, ոչ այն պատճառով որ մեր տեսակետները զուրկ էին դրանցից, այլ որ մենք էինք զուրկ էդ տրամաբանությունից: Կարելի էր զարգացնել, մարզել ուղեղը նաև այս ուղղությամբ, կարելի էր ունենալ իրական դիվանագիտական դպրոց, որը չէր ենթարկվի որևէ ներքաղաքական խմորումների: Կարելի էր բայց ոչ էական, ինչու, որովհետև երգը արդեն վաղուց էր երգված, ստորագրել էին բոլորը իրենց բանակցման կարողությամբ զուրկ, որը վավերացվեց ավելի դաժան պայմաններով այսօր:

Ինչքան էլ ասենք մեղավորներ չկան, գրտակցում ենք որ կան ու շատ են: Դիվանագիտական ճակատում մեղավոր ենք, որ չէինք տեսնում այդ դպրոցի անհրաժեշտությունը կամ տեսնելով, հետևողական չէինք ու լռում էինք: Արդեն կա հայտարարությունը իրենից բխող բոլոր հետրանքներով: Ես գրեթե համոզված եմ, որ մերժել ու էլի պատերազմելը մեզանից կխլի այն ինչ ուենք հիմա: Այս էական փաստը ընդունելով` մեր գալիք իշխանությունը /Հայաստանը սկսում է իր պատմության նոր էջը/, ով էլ որ լինի, պետք է թափ տա դիվանագիտական ապարատը ամբողջությամբ, գնահատի իրական դիվանագետներին, վերակառուցի դպրոցը ոտքից գլուխ ու պատրաստվի նոր տրամաբանված բանակցությունների: Եվ որ ամենակարևորն է, պետք է հասկանա` ով կբանակցի ու կկարողանա մեղմել մեզ պարտադված կապիտուլացիան:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *