սոց ցանց

Ժամանակն Ամեն Ինչ ու Ամեն Մարդու Իր Տեղը Կդնի

Սուրեն Սահակյան

Իմ հանրային գործունեության ողջ ընթացքում խուսափել եմ հանրային նշանակության իրադարձություններին չափազանց արագ արձագանքից։ Երբեմն նույնիսկ եղել ա, որ մինչև բավարար փաստեր եմ հավաքել հիմնավորված դիրքորոշում ներկայացնելու համար, էդ հարցի ակտուալությունը անվերադարձ կորել ա։ Դա մի բանի համար ա արվել՝ ես հասկանում եմ խոսքի արժեքը և առավելագույն հոգ տանում խոսքիս հեղինակության համար։

Պատերազմի սկզբի հատվածում բուն պատերազմական գործողությունների վերաբերյալ ոչ մի բան չեմ գրել, քանի որ խուսափել եմ նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունների համար պատասխանատվություն կրել։ Ինչ-որ պահից սկսած ռազմադաշտի տարբեր հատվածներում են հայտնվել իմ ամենավստահելի աղբյուրները։ Հընթացս դրանք ավելացել են։ Քանի որ իմ աղբյուրները ամբողջ պատկերին կարող էին չտիրապետել, գրել եմ միայն էնպիսի դեպքերի մասին, որոնց հավաստիությունը հաստատել են 2 կամ ավելի աղբյուրներ։ Հիմա էլ ու իմ կյանքի ամբողջ ընթացքում պատասխանատվություն եմ կրում պատերազմի ընթացքում իմ հնչեցրած ու գրած ամեն բառիս համար։ Դրանց համար կարող եմ վկայաբերել էն աղբյուրները, որոնք հիմք են հանդիսացել կարծիքիս ձևավորման համար։ Նախախնամությունը պահպանել ա նրանց բոլորի կյանքը։

Այնուամենայնիվ, իմ գրառումները, առավել ևս դրանց միջից հանրային ոգևորության վրա ազդողները մի նպատակ են ունեցել։ Մնացած բոլոր դեպքերում ես կխուսափեի գրառումներ անելուց, ինչքան էլ որ տեղեկատվության տիրապետեի։ Հիմա էլ ունեմ նման տվյալներ, որոնք չեմ հրապարակում, քանի որ չկա հիմնական նպատակը՝ ամուր պահել թիկունքը։ Ստեղծվել էր իրավիճակ, երբ բանակը, որի մարտական ոգին ամբողջությամբ կախված էր թիկունքի ամրությունից, հակառակ դեպքում կմնար հոգեբանորեն պարտված վիճակում։ Ինչո՞ւ դա հենց էդպես կլիներ, որովհետև պատերազմի շրջանում եղել են ժամանակահատվածներ, երբ ՖԲ հայկական տիրույթն արդեն հոգեբանորեն պարտվել էր ու էդ պարտությունը փոխանցում դիրքեր, այնինչ պատերազմի սկզբից մինչև վերջ հակահարձակման անցնելու ու պատերազմը բեկելու հնարավորություններ եղել են։ Դրա համար անհրաժեշտ ա եղել մարտական ամուր ոգի ու ամուր թիկունք ունեցող զինվոր։

Ժամանակն ամեն ինչ ու ամեն մարդու իր տեղը կդնի։ Հիմա տականքներ են հայտնվել, որոնք իմ գրառումներից սքրինշոթեր են անում ու իմ հասցեին վիրավորանքներով տարածում։ Ու հաճախ դա անում են արտասահմանում մի 10 տարի տաքուկ նստած։ Իրենց չեմ պատասխանելու։ Բայց ընկերներիս հետ, որոնց կարծիքը կարևորում եմ, կիսվեցի դրա վերաբերյալ իմ պատկերացումներով։

Լավ եղեք:

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/2093743400757371

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *