սոց ցանց

Քաղաքական Դաշտում Դարձյալ Սևի և Սպիտակի Դիսկուրս է

Գարեգին Միսկարյան

Իհարկե, նախկինների համար կառավարող ուժին հեռացնելու ճանապարհին հեշտ է պատերազմի պարտության մեջ նրանց մեղադրել, մեղադրել վատ դիվանագիտության և վատ բանակ ունենալու մեջ, և մյուս կողմից, կառավարող ուժի համար հեշտ է պարտության մեջ մեղադրել նախկիններին, վատ դիվանագիտական դպրոց և վատ բանակ, ընդհանրապես, որպես ժառանգություն վատ համակարգ թողնելու մեջ։

Ըստ էության քաղաքական դաշտում դարձյալ սևի և սպիտակի դիսկուրս է, մի տարբերությամբ, եթե նախկինում մի կողմը ընդունում էր իր «սև» լինելը, ապա հիմա բանավեճը (եթե կարելի է դա բանավեճ անվանել) «դու սև ես», «դու ավելի սև ես» դաշտում է։

Մեզ պետք է ամեն կերպ կտրել այս անիծյալ շղթան։ Ժամանակն է խոսել այն մասին, թե ինչպես և ուր ենք ուզում տանել այս երկիրը, թե ինչպես և ինչ ենք ժառանգելու մեր երեխաներին։ Ժամանակն է մտածելու, թե ինչպես ենք մենք դուրս գալու այս անդունդից, որ քսանվեց տարի փորում էինք, իսկ վերջին երկու տարում կոսմետիկ վերանորոգում։ Մենք պարտավոր ենք քաղաքական դաշտում փոխել քննարկումների բնույթն ու տրամաբանությունը։ «Սև» ու «սպիտակը» ապաքաղաքական դիսկուրսը մեզ ոչ մի տեղ չի տանելու այլ ավելի է ներքաշելու արատավոր շրջանի մեջ։

Մենք կորցնելու պետականություն չունենք, չի կարելի էս աստիճան էգոիստ լինել։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5460660913959913

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *