20 C
Yerevan

Ժամա­նակն Ամեն Ինչ ու Ամեն Մարդու Իր Տեղը Կդնի

Սուրեն Սահակյան

Իմ հանրա­յին գործունեության ողջ ընթացքում խուսա­փել եմ հանրա­յին նշա­նա­կության իրա­դարձություննե­րին չափա­զանց արագ արձա­գանքից։ Երբեմն նույնիսկ եղել ա, որ մինչև բավա­րար փաստեր եմ հավա­քել հիմնա­վորված դիրքո­րո­շում ներկա­յացնե­լու համար, էդ հարցի ակտուա­լությունը անվե­րա­դարձ կորել ա։ Դա մի բանի համար ա արվել՝ ես հասկա­նում եմ խոսքի արժե­քը և առա­վե­լա­գույն հոգ տանում խոսքիս հեղի­նա­կության համար։

Պատե­րազմի սկզբի հատվա­ծում բուն պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի վերա­բերյալ ոչ մի բան չեմ գրել, քանի որ խուսա­փել եմ նույնիսկ պաշտո­նա­կան հաղորդագրություննե­րի համար պատասխա­նատվություն կրել։ Ինչ-որ պահից սկսած ռազմա­դաշտի տարբեր հատվածնե­րում են հայտնվել իմ ամե­նավստա­հե­լի աղբյուրնե­րը։ Հընթացս դրանք ավե­լա­ցել են։ Քանի որ իմ աղբյուրնե­րը ամբողջ պատկե­րին կարող էին չտի­րա­պե­տել, գրել եմ միայն էնպի­սի դեպքե­րի մասին, որոնց հավաստիությունը հաստա­տել են 2 կամ ավե­լի աղբյուրներ։ Հիմա էլ ու իմ կյանքի ամբողջ ընթացքում պատասխա­նատվություն եմ կրում պատե­րազմի ընթացքում իմ հնչեցրած ու գրած ամեն բառիս համար։ Դրանց համար կարող եմ վկա­յա­բե­րել էն աղբյուրնե­րը, որոնք հիմք են հանդի­սա­ցել կարծի­քիս ձևա­վորման համար։ Նախախնա­մությունը պահպա­նել ա նրանց բոլո­րի կյանքը։

Այնուա­մե­նայնիվ, իմ գրա­ռումնե­րը, առա­վել ևս դրանց միջից հանրա­յին ոգև­ո­րության վրա ազդողնե­րը մի նպա­տակ են ունե­ցել։ Մնա­ցած բոլոր դեպքե­րում ես կխուսա­փեի գրա­ռումներ անե­լուց, ինչքան էլ որ տեղե­կատվության տիրա­պե­տեի։ Հիմա էլ ունեմ նման տվյալներ, որոնք չեմ հրա­պա­րա­կում, քանի որ չկա հիմնա­կան նպա­տա­կը՝ ամուր պահել թիկունքը։ Ստեղծվել էր իրա­վի­ճակ, երբ բանա­կը, որի մարտա­կան ոգին ամբողջությամբ կախված էր թիկունքի ամրությունից, հակա­ռակ դեպքում կմնար հոգե­բա­նո­րեն պարտված վիճա­կում։ Ինչո՞ւ դա հենց էդպես կլի­ներ, որովհետև պատե­րազմի շրջա­նում եղել են ժամա­նա­կա­հատվածներ, երբ ՖԲ հայկա­կան տիրույթն արդեն հոգե­բա­նո­րեն պարտվել էր ու էդ պարտությունը փոխանցում դիրքեր, այնինչ պատե­րազմի սկզբից մինչև վերջ հակա­հարձակման անցնե­լու ու պատե­րազմը բեկե­լու հնա­րա­վո­րություններ եղել են։ Դրա համար անհրա­ժեշտ ա եղել մարտա­կան ամուր ոգի ու ամուր թիկունք ունե­ցող զինվոր։

Ժամա­նակն ամեն ինչ ու ամեն մարդու իր տեղը կդնի։ Հիմա տականքներ են հայտնվել, որոնք իմ գրա­ռումնե­րից սքրինշո­թեր են անում ու իմ հասցեին վիրա­վո­րանքնե­րով տարա­ծում։ Ու հաճախ դա անում են արտա­սահմա­նում մի 10 տարի տաքուկ նստած։ Իրենց չեմ պատասխա­նե­լու։ Բայց ընկերնե­րիս հետ, որոնց կարծի­քը կարև­ո­րում եմ, կիսվե­ցի դրա վերա­բերյալ իմ պատկե­րա­ցումնե­րով։

Լավ եղեք:

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/2093743400757371

Առնչվող Հոդվածներ