26.4 C
Yerevan

Եռա­կողմ Հայտա­րա­րության Իրա­կան Արժե­քը

Սուրեն Սահակյան

Ըստ էության, նոյեմբե­րի 10‑ի հայ-ռուս- ադրբե­ջա­նա­կան կողմե­րի հայտա­րա­րությունը արժեք չունի։ Հաջորդ իսկ օրվա­նից՝ նոյեմբե­րի 11-ից խախտվել է դրա 6‑րդ կետը, որով երաշխիքներ են տրվում «…Լաչի­նի միջանցքով քաղա­քա­ցի­նե­րի, տրանսպորտա­յին միջոցնե­րի և բեռնե­րի երթև­ե­կության անվտանգությունը երկու ուղղություննե­րով» ապա­հո­վե­լու համար։ Հաջորդ օրվա­նից սկսած մինչև առա­վե­լա­գույնը՝ նոյեմբե­րի 17‑ը նշված ճանա­պարհից գերե­վարվել են նվա­զա­գույնը 10 ՀՀ և ԱՀ քաղա­քա­ցի։ Նոյեմբե­րի 22-ին հայտնի դարձավ, որ ադրբե­ջա­նա­կան զինված ուժե­րը կանգ չեն առել իրենց զբա­ղեցրած դիրքե­րի վրա, այլ առա­ջա­ցել են հայկա­կան Բերդա­շեն գյուղի վրա և բնա­կիչնե­րը ստիպված են եղել ինքնուրույն պաշտպա­նություն կազմա­կերպել։ Դա հայտա­րա­րության առա­ջին կետի խախտում է ենթադրում։ Նոյեմբե­րի 23‑ի դրությամբ ադրբե­ջա­նա­կան կողմը դեռ հրա­պա­րա­կում է հայ գերի­նե­րի ծաղրի ու նվաստացման տեսանյութեր, այնինչ հայտա­րա­րության 8‑րդ կետով նախա­տեսվում էր «… ռազմա­գե­րի­նե­րի և այլ ձերբա­կալված անձանց ու զոհվածնե­րի դիակնե­րի փոխա­նա­կում»:

Ադրբե­ջա­նա­կան կողմի վերոնշյալ խախտումնե­րը արձա­նագրե­լուց հետո դեռ խոսք է գնում հայկա­կան կողմի պայմա­նա­վորվա­ծություննե­րի անվե­րա­պահ կատարման պարտա­վո­րության մասին։ Ես լավ չեմ հասկա­նում՝ Հայաստա­նի կողմից բանակցողնե­րը հասկանո՞ւմ են, որ իրենց գործա­ռույթը հայկա­կան շահի պաշտպա­նությունն է, թե՞ չէ։ Է՞լ ինչ պետք է տեղի ունե­նա, որ հայկա­կան կողմը առկա­խի կասկա­ծե­լի պայմա­նա­վորվա­ծություննե­րի իրա­գործումը, մինչև դրա բոլոր կողմե­րը գոնե եղած նվաստա­ցուցիչ պայմաննե­րը սկսեն կատա­րել։

Պատկան մարմիննե­րին խնդրում եմ արձա­գանքել ու քայլեր ձեռնարկել։ Սրանք հռե­տո­րա­կան հարցեր չեն։ Նշված հանգա­մանքնե­րը, պատե­րազմում պարտության հանգեցնող հանգա­մանքնե­րի հետ միա­սին, վաղը պատասխա­նատվության լրա­ցուցիչ բեռ են դառնա­լու այսօր որո­շում կայացնողնե­րի ուսե­րին։

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/2097035410428170

Մեր Ուղին Հարթա­կը կիսում է կայքէ­ջում տեղ գտած տեսա­կետնե­րը:

Առնչվող Հոդվածներ