24.7 C
Yerevan

Ստա­նում Ենք Ինչ Ուզում Ենք

Արա­յիկ Մկրտումյան

Է բա բոլո­րը “Թքած ունե­նա­լու արվեստն” էին սովո­րում։ Ինչի՞ եք զարմա­նում, որ գրե­թե բոլորն իրար վրա թքած ունեն։ Տասնյակնե­րով եմ ճանա­չում մարդկանց, ովքեր ասել և ասում են «Երկի­րը երկիր չի» ու թքած ունեն իրար վրա էլ, ամեն ինչի վրա էլ:

Սովորեցի՞ք։ Շատ ապրեք։ Դե հանգիստ թքած ունե­ցեք իրար վրա ու մի բողո­քեք, որ մենակ եք մնա­ցել։ Ձեր ուզածն էն չէ՞ր, որ արհա­մա­րեք բոլո­րին, լինեք անկախ, չանհագստա­նաք ոչ ոքի համար։ Դե բա վայե­լեք ազատ, անկախ ու միայնակ կյանքը։

Էնպես է ստացվել, որ միայն դու չէ, որ կարո­ղա­ցար արհա­մա­րել սովո­րել ու թքած ունե­նալ դիմա­ցի­նի վրա։ Դիմա­ցինն էլ շատ արագ նախ սովո­րեց արհա­մա­րե­լը, հիմա փող ճարե­լու արվեստն է սովո­րում։

Լրիվ նորմալ է մենակ մնալն էլ մնա­ցածն էլ։ Արցա­խի հանձնելն էլ, պետա­կան դավա­ճա­նությունն էլ:

Բա ի՞նչ։ Մտա­ծում էիք դե գիրք է էլի, կարդանք անցնենք առաջ, կինո է էլի, նայենք անցնենք առաջ։ Օրենք է, խախտենք էլի, կաշառք է, տանք էլի, գնա­հա­տա­կան է, քերենք էլի, բյուջե է, մի կոպեկ, որ վերցնենք ինչ կլի­նի, որ: Դե հիմա էլ փող է էլի, աշխա­տենք, մարդ է էլի, դավա­ճա­նենք, զիբիլ է էլի, թափենք։ Հենց էդպես էլի։

Արի՞ք։ Ապրեք։

Հիմա էլ մարսում ենք: Չէ ավե­լի շուտ մեկին փնտրում ենք, որ մարսի:

Հմմ. հիշո՞ւմ եք, էն որ աշխա­տանքի ընդունման մեջ միայն մի պահանջ էր «Պահանջվում է բարե­տես ու երի­տա­սարդ աղջիկ»: Ի՞նչ եղավ: Վայ թե էդ մինի-հարեմնե­րը չկա­րո­ղա­ցան տնտե­սություն ու ռազմաարդյունա­բե­րություն ապա­հո­վեն:

Իսկ ոչ բարե­տես տղերքին գործ չկա, գնա­ցեք զոհվեք, գործը միայն ազատ վարքով ու դատարկ գլխո­վի համար է, որ տերը նայի ու կայֆ ստա­նա: Իսկ ոչ բարե­տեսներն էլ թող սոված մեռնեն:

Այ սենց կաթիլ-կաթիլ այլա­սերվե­ցինք էնքան, որ թղթով հող պահա­ջո­ղից դառանք թղթով հող հանձնող:

Մենք միշտ ստա­նում ենք այն, ինչ ուզում ենք։ Եթե մենք իրոք ուզեինք ուժեղ ու հարուստ երկիր, կունե­նա­յինք: Մնա­ցած ամեն ինչը էդ չուզե­լու հետև­անք է:

https://www.facebook.com/aro.mkrtumyan/posts/2139242019553772

Առնչվող Հոդվածներ