20 C
Yerevan

Մի Խնդրի Մասին

Արա­յիկ Մկրտումյան

Պատե­րազմի օրե­րին բոլորս ակա­նա­տես եղանք, թե ինչպես է  ողջ հայությունը մեկ մարդու կանգնել զինվո­րի կողքին: Դա արտա­հայտվեց և՛ Հայաստա­նում և՛ թե Սփյուռքում: Կազմա­կերպվեց և ուղարկվեց մեծ քանա­կությամբ սննդամթերք, դեղո­րայք, զրա­հա­բաճկոններ, սաղա­վարտներ, կապի միջոցներ, հեռա­դի­տակներ ու այլ առա­ջին անհրա­ժեշտության ապրանքներ: Դրա­նից բացի նաև կամա­վոր դրա­մա­հա­վաքներ կազմա­կերպվե­ցին ու ըստ պաշտո­նա­կան ցուցումնե­րի՝ գումարն ուղարկվում էր առա­վե­լա­պես Հայաստան Համա­հայկա­կան Հիմնադրամ, կարծեմ մոտ 170 մլն ԱՄՆ դոլար, դրա­նից բացի որոշ քանա­կով գումար հանգա­նակվեց նաև «Զինվորնե­րի ապա­հովման հիմնադրա­մին»:

Հիմա, երբ պատե­րազմն ավարտվել է, մենք կանգնել ենք խնդիրնե­րի առաջ: Իսկ խնդիրն այն է, որ այսօր բազմա­թիվ վիրա­վոր զինվո­րի­նե­րի նկարներ ու նրանց մասին տեղե­կություն է հայտնվում սոց.ցանցերում, ուր մարդիկ օգնություն են խնդրում իրենց վիրա­վոր ու ծանր վիճա­կում գտնվող հարա­զա­տի կամ բարե­կա­մի համար:

Այստեղ մի քանի հարցեր են ծագում, որ պատասխա­նի կարոտ են, հակա­ռակ դեպքում անո­րո­շությունն ավե­լի է խճճում առանց այն էլ այս բարդ վիճա­կը:

  • Ի՞նչ նպա­տա­կով է կիրառվե­լու «Հայաստան Համա­հայկա­կան հիմնադրամ»-ին փոխանցված գումա­րը:
  • Ի՞նչ նպա­տա­կով է կիրառվե­լու «Զինվորնե­րի ապա­հովման հիմնադրամ»-ին փոխանցված գումա­րը:
  • ՀՀ կառա­վա­րությունը ինչ հատուկ ծրագրեր ու փաթեթներ է մշա­կել հետպա­տե­րազմյան վերա­կանգնմանն ուղղված, գերի­նե­րի վերա­դարձի ու մասնա­վո­րա­պես վիրա­վոր ու զոհված ու գերի զինվորնե­րի ընտա­նիքնե­րի օժանդա­կության հարցը ինչ վիճա­կում է գտնվում(այստեղ հավա­նա­բար փոխհա­մա­ձայնությամբ աշխա­տանք պիտի տարվի ՊՆ, Աշխա­տանքի ու Սոցիա­լա­կան Հարցե­րի Նախա­րա­րություն, համա­պա­տասխան վարչություններ ու գրա­սենյակներ, հիմնադրամներ):

Իսկ հարցերն իրոք շատ են:

Օրեր առաջ տեղե­կություն շրջա­նառվեց, որ «Համա­հայկա­կան Հիմնադրա­մը» կառա­վա­րությա­նը որոշ գումար է փոխանցել: Հիմնադրա­մի տնօ­րեն Հայկակ Արշամյա­նը «Ազա­տության» հետ զրույցում հաստա­տեց այդ լուրը, բայց չնշեց, թե ինչ թվի մասին է խոսքը:  Ըստ «Ազա­տության» նա հորդո­րեց մի փոքր էլ սպա­սել, մինչև Ֆինանսնե­րի նախա­րա­րությունը հաշվետվություն կներկա­յացնի։ Նշենք, որ հիմնադրա­մը գումա­րը Կառա­վա­րությա­նը փոխանցել է դեռ հոկտեմբե­րին։

Այս ընթացքում իրենք միջանկյալ աուդիտ են հրա­վի­րել և վստա­հեցնում են, որ Կառա­վա­րության բոլոր ծախսե­րը հիմնադրա­մի հետ համա­ձայնեցված են։ Նպա­տակն ընդհա­նուր է՝ օգնել պատե­րազմից տուժածնե­րին՝ տեղա­հանվածնե­րին, Արցախ վերա­դարձողնե­րին, վիրա­վոր զինվորնե­րին։

«Մենք փորձե­լու ենք դա անել որքան հնա­րա­վոր է արագ, որպեսզի որևէ կասկա­ծի տեղիք ուղղա­կի չտալ։ Հիմնադրա­մի՝ պետությա­նը տված աջակցության շնորհիվ, ինչպես ես հասկա­նում եմ, պետա­կան բյուջեում հնա­րա­վոր է եղել անել տեղա­բաշխումներ։ Եվ մեր հայրե­նա­կիցնե­րը օգնել են պահել սոցիա­լա­կան և առողջա­պա­հա­կան համա­կարգե­րը, որոնք այդքան կարև­որ գործունեություն էին ծավա­լում հենց պատե­րազմի ժամա­նակ», — նշեց Արշամյա­նը։

Երեկ ԱԺ-ում Կառա­վա­րության հետ հարցուպա­տասխա­նի ժամա­նակ փոխվարչա­պետ Մհեր Գրի­գորյա­նը հայտնել էր, որ «Հայաստան» համա­հայկա­կան հիմնադրա­մի միջոցնե­րի մի մասը ծախսված չէ, մի մասն էլ պատե­րազմի ընթացքում տրա­մադրվել է Կառա­վա­րությա­նը։

Այս հայտա­րա­րությունը շահարկումնե­րի առիթ դարձավ և մեղադրանքներ հնչե­ցին հիմնադրա­մի հասցեին՝ նվի­րա­տունե­րի վստա­հությունը չարա­շե­լու վերա­բերյալ (մանրա­մասնե­րը՝ azatutyun.am :

Հետո նաև լուրեր շրջա­նառվե­ցին, որ փոխանցված գումա­րը մոտ 104 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Հիմնադրա­մի տնօ­րենն իր խոսքե­րում նշել է, որ իրենց աշխա­տողնե­րի քանա­կը թույլ չի տալիս նման մեծ չափի գումար տնօ­րի­նել ուստի և իրենք այդ գումա­րը փոխանցել են ՀՀ կառա­վա­րություն՝ ամեն ինչ առա­վել արդյունա­վետ դարձնե­լու համար ու վստա­հեցրեց, որ կառա­վա­րությունն իրա­վա­սու չէ այդ գումարն օգտա­գործել աշխա­տա­վարձ կամ պարգև­ավճար տալու համար: Նաև նշվեց, որ Հիմնադրամն իրա­վունք ունի միայն մարդա­սի­րա­կան գործա­ռույթնե­րով զբաղվե­լու, դրա համար էլ չեն գնվել ո՛չ հարձա­կո­ղա­կան, ո՛չ էլ պաշտպա­նա­կան միջոցներ(այդ թվում և սաղա­վարտներ կամ զրա­հա­բաճկոններ):

Այս լուրե­րը որո­շա­կի հուզմունք առա­ջացրին, այնպես, որ շատ քաղա­քա­ցի­ներ հետաքրքրվում էին, թե արդյո՞ք հնա­րա­վոր չէ տրա­մադրած գումա­րը հետ ստա­նալ, իսկ ոմանք էլ հայտա­րա­րում էին, որ այլևս ոչ մի կոպեկ չեն ուղարկի(նշենք, 2020 թ. ԱՄՆ–ի հեռուստա­մա­րա­թո­նի և Ֆրանսիա­յի ֆոնե­թո­նի արդյունքում հավա­քագրվել է 26 122 898 ԱՄՆ դոլար գումար, որն ուղղվե­լու է արցա­խա­հա­յության ամե­նահրա­տապ կարիքներին՝տեղեկացնում է «Հայաստան» համա­հայկա­կան հիմնադրա­մի մամուլի ծառա­յությունը (մանրա­մասնե­րը՝ himnadram.org կայքում):

Ըստ էության, գոնե այս պահին պարզ է, որ այդ գումարն ուղղվե­լու  արցա­խա­հա­յության ամե­նահրա­տապ կարիքնե­րին (անձնա­կան աջակցությունից մինչև վերա­շինման ծրագրեր) ու կարե­լի՞ է ենթադրել, որ դա չի նշա­նա­կում օգնության տրա­մադրում վիրա­վոր, սպանված ու գերի զինվորնե­րի ընտա­նիքնե­րին (առայժմ չենք կարող  հստակ տեղե­կատվություն տրա­մադրել ծախսե­րի հետ կապված, քանի, որ հիմնադրա­մը դեռևս չի ներկա­յացրել ծախսված գումարնե­րի վերա­բերյալ ֆիննա­խի անցկացվե­լիք աուդի­տի տվյալնե­րը): Կարծում եմ, որ ոչ, քանի որ հենց Հիմնադրա­մի տնօ­րենն է նշում, որ պատակն ընդհա­նուր է՝ օգնել պատե­րազմից տուժածնե­րին՝ տեղա­հանվածնե­րին, Արցախ վերա­դարձողնե­րին, վիրա­վոր զինվորնե­րին։  Ուրեմն ո՞րն է խնդի­րը, որ մինչև հիմա շատ վիրա­վորնե­րի հարա­զատներ օգնություն են խնդրում:

 Կարող եք մի փոքր շրջել օրի­նակ Ֆեյսբուքում ու համոզվել, որ այս ամենն ուղղա­կի խոսքեր չեն (հոդվա­ծի վերջում կտե­ղադրեմ մի քանի նման հայտա­րա­րություններ):

Ինչ վերա­բերվում է մեկ այլ հիմնադրա­մի՝ «Զինվորնե­րի Ապա­հո­վագրության հիմնադրա­մին», ապա այնտե­ղից հայտնում են, որ աջակցություն է տրվել արդեն 104 ընտա­նի­քի: Հիմնադրա­մի հաշվեկշռում այս պահին կա 34,253,697,032 ՀՀ դրամ, որից  28,320,415,040‑ը պարտա­դիր վճա­րումներն են, իսկ 5,933,281,992‑ը՝ կատարված նվի­րատվություննե­րը (մանրա­մասնե­րը՝ 1000plus.am կայքում):

Այսպի­սով կարծես թե պարզ է դառնում, թե որ գումա­րը ում պետք է գնա և ինչի համար է նախա­տեսված, բայց դա բոլո­րո­վին չի բացատրում, թե ինչու են մինչև հիմա վիրա­վոր զինվորնե­րի հարա­զատնե­րը օգնություն խնդրում: Պարզ է, որ այդ զինվորնե­րին առայժմ ոչ մի փոխհա­տուցում չի տրվել ու եթե ինչ-որ օգնություն էլ լինում է, ապա դա անում են անհատ քաղա­քա­ցի­նե­րը, կամ սփյուռքա­հա­յե­րը: Մեկ դեպք չի, երկու դեպք չի: Ողջ ֆեյսբուքը ողողված է նման խնդրանքնե­րով ու լրիվ անհասկա­նա­լի է, թե ինչի համար են հարյուր միլիո­նա­վոր դրամներ ու դոլարներ փոխանցվում հիմնադրամնե­րին, եթե վիրա­վոր զինվո­րի հարա­զա­տը ֆեյսբուքով օգնություն է խնդրում:

«Զինվորնե­րի ապա­հո­վագրության հիմնադրամ»-ից պարզա­բա­նումներ են տվել՝ Ըստ 1lurer.am‑ի՝ «Կարող է հարց առա­ջա­նալ, թե ինչու են ժամա­նա­կա­յին առումով ձգվում այդ հատուցումնե­րը, և ինչու շաբա­թա­կան մի քանի տասնյակ հատուցում է տրվում,- ասել է Ավե­տիքյա­նը՝ հավե­լե­լով,- ընտա­նե­կան, ծնո­ղա­կան, ամուսնա­կան կապե­րը պետք է հաստատվեն, և դրա համար նախա­պես անհրա­ժեշտ է հավա­քել համա­պա­տասխան փաստաթղթա­յին փաթեթ: Այդ գործընթա­ցին ներգրավված են մարզպե­տա­րաննե­րը և Երև­ա­նում՝ վարչա­կան շրջաննե­րը»:

Այժմ հիմնադրա­մը հատուցում է տրա­մադրում միայն զոհվածնե­րի ընտա­նիքնե­րին, թեպետ որպես շահա­ռու դիտարկվում են նաև հաշմանդա­մություն ձեռք բերած զինվորնե­րը՝ ասել է հիմնադրա­մի ղեկա­վա­րը, ավե­լացնե­լով՝ երկրորդ խմբի դեպքում որո­շա­կի ժամա­նակ է անհրա­ժեշտ: Վիրա­վորված զինծա­ռա­յո­ղը պետք է բուժվի, այդ ընթացքում առողջության որո­շա­կի վերա­կանգնում պետք է տեղի ունե­նա, այնուհետև համա­պա­տասխան փորձաքննությունից հետո տրվի հաշմանդա­մության խումբ: Այդ խումբը ստա­նա­լուց հետո արդեն տվյալ զինծա­ռա­յո­ղը կդառնա հիմնադրա­մի շահա­ռու:

«Այս գործընթա­ցը մեկ օրում կամ մեկ շաբա­թում չի կատարվում, սակայն, այո, առա­ջի­կա­յում մենք կունե­նանք նաև հաշմանդա­մություն ունե­ցող շահա­ռուներ»,- նշել է Վարուժան Ավե­տիքյա­նը և վստա­հեցրել, որ ոչմի շահա­ռու դուրս չի մնա աջակցության ցուցակնե­րից (Մանրա­մասնե­րի համար՝ 1lurer.am

Առա­ջա­նում է ոչ լրիվ հասկա­նա­լի իրա­վի­ճակ: Ի՞նչ է նշա­նա­կում առայժմ հատուցում միայն զոհվա­ծի ընտա­նի­քին, իսկ հետո նոր միայն վիրա­վո­րին, այն դեպքում, երբ պիտի հաշմանդա­մության կարգ տրա­մադրվի, պետք է բուժում ստա­նա և հետո նոր համարվի փաթե­թի շահա­ռու համարվի: Գուցե փաստաթղթե­րով ամեն ինչ տրա­մա­բա­նա­կան է, բայց բազմա­թիվ բացեր կան: Եթե զինվո­րը պետք է բուժվի, այնուհետև կարգ ստա­նա, հետո դառնա շահա­ռու ու հետո արդեն տրա­մադրվի հատուցում, ապա ինչպե՞ս ստա­նա այն բուժումն ու օգնությունը, որ խնդրում են հենց այդ նույն վիրա­վորնե­րի հարա­զատնե­րը: Ստացվում է, որ պետք է բուժվի, որ փոխհա­տուցում ստա­նա, բայց չի բուժվում, որովհետև փոխհատուցում(օգնություն չկա):

Ինչպե՞ս է կատարվում վիրա­վոր զինվորնե­րի բուժումը: ՊՆ-ից հայտնում են, որ արվում է ամեն անհրա­ժեշտ բան: Ես հասկա­նում եմ, որ նման ֆորս-մաժո­րա­յին իրա­վի­ճա­կում գուցե և անհնար է խուսա­փել վրի­պումնե­րից, բացթո­ղումնե­րից ու սխալնե­րից, բայց կարծում եմ, որ հնա­րա­վոր է նաև այնպես կազմա­կերպել, որ նման թյուրըմբռնումներ չլի­նեն ու մարդիկ անկա­րող վիճա­կում չհայտնվե, երբ չգի­տեն, թե ում և ինչպես դիմեն:

 Գուցե և 1000+ի տրա­մա­բա­նությունը ենթադրում է հստակ փաստաթղթա­յին աշխա­տանքներ, բայց այս դեպքում պետք է ավե­լի ճկուն քաղա­քա­կա­նություն վարել՝ զինվո­րի­նե­րին անտե­րության չմատնե­լու հետ կապված: Գուցե հնա­րա­վոր լինի փաթեթ մշա­կել և դեռևս կարգ չստա­ցած բայց վիրա­վոր զինվո­րին որո­շա­կի գումա­րով օգնել մինչև նրա վերջնա­կան կարգա­վի­ճա­կի պարզումը, որը հնա­րա­վո­րություն կտա այդ զինվորնե­րին ու նրանց ընտա­նիքնե­րին ազատվել այս պահին ունե­ցած ֆինանսա­կան ծանրա­բեռնվա­ծությունից, որը պակաս բեռ չէ, մանա­վանդ հետպա­տե­րազմյան իրա­վի­ճա­կում:

Այս իրա­վի­ճա­կում կարող է նաև օգտա­կար լինել Համա­հայկա­կան Հիմնադրամն իր գումա­րով, կամ գոնե այն 104 մլն ԱՄՆ դոլա­րը, որը փոխանցվել է ՀՀ կառա­վա­րությա­նը: Այո՛, հայտա­րարված է, որ այդ գումա­րը ուղղվե­լու է նախ և առաջ արցա­խա­հա­յության ամե­նահրա­տապ հարցե­րին, բայց  նաև այնպես պետք է անել, որ վիրա­վոր զինվորնե­րը անտե­րության չմատնվեն: Իհարկե հասկա­նա­լի է, որ Ստե­փա­նա­կերտի ու մյուս ավերված բնա­կա­վայրե­րի արագ վերա­կանգնումը հրա­տապ հարց է ու անպայման պետք է Արցա­խի մեր հայրե­նա­կիցնե­րին օգնել նախ մի կերպ անցկացնե­լու ձմե­ռը, իսկ հետո նաև ձևա­վո­րե­լու մի իրա­կա­նություն, որը թույլ կտա ապա­հո­վել նրանց արժա­նա­պա­տիվ գոյությունն ու վերա­կանգնել ավերված ենթա­կա­ռուցվածքնե­րը, բայց նաև համոզված եմ, որ րոպե առաջ պետք է  ինչ որ բան ձեռնարկել վիրա­վոր ու գերի զինվորնե­րի ընտա­նի­քե­րի համար:

Որպես օրի­նակ ներկա­յացնում եմ վիրա­վոր զինվո­րի­նե­րին օգնե­լու խնդրանքնե­րի մասին մի քանի հայտա­րա­րության հիպերհղումներ՝

  1. ԴԵՊԻ ԼՈՒՅՍ
  2. Ester Karapetyan:
  3. Ինձ պետք է այսինչ բանը — Indz petq e aysinch bany:
  4. armnewse.com
  5. Oostendse Armeense Gemeenschap — Օսթենդի Հայե­րի Միություն:

Անհրա­ժեշտ եմ համա­րում նշել, որ վերը դրված հիպերհղումներն ու նրանցում գրված տեքստե­րը կարիք ունեն վերաստուգվե­լու ու հստա­կեցվե­լու՝ թյուրի­մա­ցություննե­րից ու խաբեություննե­րից  խուսա­փե­լու համար:

Առնչվող Հոդվածներ