Ազատ բեմ

Արդարություն, Ազատություն եւ Համերաշխություն

Գարեգին Միսկարյան

Անարդար միջավայրում հանրությունը չի կարող զարգանալ այնպես ինչպես արդար միջավայրում, իսկ նախկին համակարգի հիմքում դրված էր ոչ թե արդարությունը, այլ փողն ու իշխանությունը։ Հանրությանը տարիներով ներարկել էին փողի իշխանությանը ալտերնատիվ չլինելու միֆը։ «Ինչքան շատ փող ունես` այդքան շատ իշխանություն ունես և ինչքան շատ իշխանություն ունես` այդքան շատ փող ունես»-ի մեջ էր ձևավորված ամբողջ արժեհամակարգը։ Էս տրամբանության մեջ ժողովրդի իշխանությունը զավթել էին նրանք ովքեր փող ունեին, ձևավորվել էր օլիգարխիկ իշխանություն։

2018 թվականին ժողովուրդը փորձեց հեղափոխական ճանապարհով կտրել այդ արատավոր շրջանը և փորձ արեց իշխանությունը վերցնել իր ձեռքը։ Բայց ցավոք նրանք, ում վստահվեց ժողովրդի իշխանությունը, չգիտակցեցին իրենց անելիքը և ժողովրդի հռչակած հեղափոխությունը վերահռչակեցին որպես իշխանափոխություն, ու էդ տրամաբանության մեջ սկսեցին տեղավորել իրենց փափուկ հետույքները։ Արժեքների հեղափոխություն այդպես էլ չեղավ։

Ինչու չեղավ արժեքների փոփոխություն. բազմաթիվ պատճառներով։ Նախ կառավարիչները չհասկացան դրա կարևորությունը և ապա ժողովրդի մի ստվար մասը կարծում էր, որ անձերով է պայմանավորված իր անարժանապատիվ գոյությունը։ Շատերը, այդ թվում նաև կառավարիչները կարծում էին, որ խնդիրը օլիգարխիկ համակարգի հիմքում դրված կոռուպցիան էր երկրի անարդյունավետ կառավարման պատճառը (իրականում դա էլ էր) և հույս ունեին, որ միայն մի մարդու կողմից կաշառքը մերժելը բավարար է, որպեսի ամբողջ ժողովուրդը սկսի արժանապատիվ ապրել։

Բայց համակարգը համակարգ չի եթե այն միայն մի պայմանով կարող է գործել և ըստ էության կոռուպցիան ոչ թե պատճառ այլ հետևանք էր, իսկ հետևանքների դեմ պայքարը, առանց պատճառը վերացնելու սիզիփոսյան աշխատանք է։

Ըստ այդմ, պիտի պետության հիմքում դրվել համակեցության նոր կանոններ, նոր հարաբերությունների սկզբ դրվեր, որի հիմքում պիտի փողի իշխանությանը և իշխանության փողին փոխարինվեին այնպիսի պարզ արժեքներ, որոնք են` արդարությունը, ազատությունը և համերաշխությունը։

Ցավոք, թե մինչև 2018-ի ընտրությունները, թե առավել ևս այդ ընտրությունների ընթացքում և դրանից հետո, կառավարող ուժի և հանրային մյուս բևեռի` նախկինների մեջ ծավալված ամբողջ բանավեճը «սևերի և սպիտակների» շուրջ էր, «նորերի և նախկինների» մեջ էր, որը բացի անհանդուրժողականությունից ու հարությանը յուրայինների ու դավաճանների բաժանելուց այլ բան չէր կարող լինել։ Չեր կարող, որովհետև այդ տարանջատումները իրենց հիմքում չունեին վերը նշված արժեքներից բխող քննարկում այլ զուտ անձնական վրեժխնդրությունը և ռևանշիզմը սնուցող էլեմենտներ էին։

Մեզ արժեքների վրա հենվող կառավարություն է պետք։ Այդ արժեքներն են, որ պիտի լինեն ուղենիշ հանրության բոլոր խմբերի համար` թե կառավարիչների, թե ուսանողի, թե գիտնականի, թե արհեստավորի։ Փողի իշխանությունը մերժելը չի նշանակում մերժել կապիտալի կամ շուկայական հարաբերությունների գոյությունը։ Բայց փող ու իշխանություն ունենալը ինքնանպատակ է, եթե այն չի ծառայում Արդար միջավայրում Ազատ քաղաքացի և Համերաշխ հանրություն ունենալուն։ Առանց այս արժեքների և դրանց իրական գիտակցման ու գնահատման մենք դատապարտված ենք լինել օտարների կցորդ ժողովուրդ։

Մեր Ուղին Հարթակը կիսում է կայքէջում տեղ գտած տեսակետները:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *