20.4 C
Yerevan

Կա’ր, Կա’յ ու Լինե­լու Է’

Հենրիկ Խալոեան

Որ՞քան ցա՛ւ ապրենք.

Ե՞րբ՝ Անին, Կիլի­կեան, Վանը, Կարսն ու Նախիջև­անն… հանձնե­ցինք.

Ե՞րբ միլիո­նով կոտորւե­ցինք, տարա­գիր ապրե­ցինք ու բոլշւիկնե­րով երկրորդ «հանրա­պե­տութիւն» ստեղծե­ցինք և սիբի­րիաում «եղբայրա­կան» կեանք ապրե­ցինք.

Ե՞րբ երկրա­շարժը քիչ էր, սումգայթի կոտո­րածնե­րի ցաւը ապրե­ցինք.

Ե՞րբ երրորդ հանրա­պե­տութեան մութ ու սև օրե­րը ապրե­ցինք… ու ծառեր կտրա­տե­ցինք ու անգամ ներկա­յի Մարիօտ հիւրա­նո­ցի վաննա­նե­րում փայտ վառեցինք…դէհ՜ ջուր էլ չունէինք.

-ո՞վ , ինչպէ՞ս էր խլէ մեր էնէրգե­տիկ ռեսուրսնե­րը…

-ո՞վ , ինչպէ՞ս էր վաճա­ռում երկրի արդիւնա­բե­րութիւնը…

Ե՞րբ սեփա­կա­նաշնորհե­ցինք ամե՛ն ինչ՝ ուժին համապտասխան գնով…

-ո՞վ , ո՞ւմ, ի՞նչ սեփա­կա­նաշնորհեց…

-ո՞վ , ո՞ւմ, ո՞նց շարքից հանեց՝ սպա­նեց.

Ե՞րբ դատա-իրաւա­կան համա­կարգը ևս «սեփա­կա­նաշնորհե­ցինք». և օրէնքի գերա­կաութեան փոխա­րէն գերա­կա­յեց օլի­գարխիան.…

-ո՞վ , ո՞ւմ, ի՞նչ միջո­ցով սփիւռքի և մարդա­սի­րա­կան գումարնե­րը մսխեց…

-ո՞վ , ո՞ւմ , ի՞նչ միջո­ցով տեռո­րի մասշտա­բը մինչև ազգա­յին ժողով բերեց…Ե՞րբ ամեն կարգի ընտրութեան, ամեն կարգի պաշտօ­նի և նոյնիսկ որևէ մեծ ներդրման համար «գի՛ն» ճշտւեց…

-ո՞վ , ի՞նչ գնով էր կուա­լի­սեոն-ընդի­մութիւն խաղում…

-ո՞վ , ի՞նչ օրէնքով ՝ թրքա­կան պրո­տո­կոլնե­րը ստո­րագրեց, ԵԱՏՄ‑ի որո­շում ընդունեց, ռազմա­բա­զա­նե­րի պայմա­նա­գիր երկա­րաձգեց…

Ե՞րբ «ունէինք» ամեն ինչ և «բարձր անվտանգութիւն». սակայն մեր ազգա­յին անվտանգութեան թիւ մէկ օրա­կարգը մեր ժողվրդագրութինն էր՝ արտա­գաղթը, զզւած անարդա­րութիւնից օտա­րին փարւած…

ո՞վ , ինչո՞ւ և ի՞նչ գնով էր արտա­գաղթում.

ո՞վ , ինչպէ՞ս էր պատասխնա­տու այդ ամե­նի կամ ոչինչի…

Ե՞րբ մոռա­ցել էինք Լեռնա­յին Ղարա­բա­ղը՝ Ղարա­բաղ չէ. ղՂա­րա­բա­ղը՝ Արցախ չէ. նա Հայաստա­նի մաս չէ՛ . իսկ մայի­սեան յաղթա­նակնե­րը աւրարտւած չեն.

-ո՞վ , ի՞նչ համա­ձայնուեց Կիւեստում, Մադրի­դում…

-ո՞վ , ո՞ւմ համո­զեց որ մինչ Բաքու քանի քայլ է. ապրի­լեան քառօ­րեա­յի զոհն ու 800 հեկտա­րը նշա­նա­կա­լից չէ.

Ե՞րբ սահմա­նադրա­կան փոփո­խութեամբ հռչակեցի(ն)ք «չորորդ հանրա­պե­տութիւն»… դէ՛ ֆրանսիա­յից բան պակաս չունէինք.… միայն մի բան էր պակաս՝ խորհրդա­րա­նա­կան համա­կարգի համար վարչա­պետ. ուստի վերարտադրեցի(ն)ք՝ ոնց որ այս օրե­րին շատ բան է վերարտադրւում…

-ո՞վ , ո՞ւմ, ի՞նչ գնով համո­զեց…

-ո՞վ , ի՞նչ էր մտա­ծում, ինչ՜ եղաւ…

[Զզւե­ցի, զզւեցրին ու վերջպէս զզւե­ցին … բա լաւ բան… չկա՞ր, չկա ՞յ, չի՞ լինե­լու. վստահ՝ կար, կայ և լինե­լու է. բայց այսօր ցաւ ապրե­լու ժամ է.]

Զզւե­ցին ամբոխնե­րը խելա­գա­րուած ասա­ցին՝ ո՞րքան ցաւ ապրենք…ժամն է ապրե­լու…

-Իսկ՝՝ ո՞վ , ո՞ւմ , ինչի՞ հաշւին…

Ազգ, ժողո­վուրդ, ամբոխ, զոմբի՝ հոմա­նիշ դարձրինք..

Մի քիչ ժողովրդաա­րութիւն, արդա­րութիւն, ֆրանկոֆոն խաղա­ցինք՝ դէմքե­րին ժպիտ բերե­ցինք.

Յետոյ սև ու սպի­տակ խառնեցինք…Իսկ՝ գարունա ձունա արել . արջը արթունա թաթով զարկումա.…

Դարձեալ պիտի ցաւ ապրենք…

-նահա­տակ, կորուստ՝ հող, երա­զանք, ռեսուրս, կապի­տուլա­ցիա…

-պարտութիւնից մինչ ստո­րա­կա­յութիւն

-Արժա­նա­պա­տիւ անցնցուն վերա­փո­խութիւնից մինչ ապա­կա­յունութիւն, արիւնա­հե­ղութիւն…

ընտրութեան ժամ է՝ վհա­տութիւից մինչ ինքնիշխա­նութեան կորուստ, կամ վերա­կանգնում և երկա­րատև աշխա­տանք ու պայքար մինչ յաղթա­նակ…

բաւ է որքան ցաւ ապրենք.

հարկ է գտնենք ճամբան ապրե­լու՝ ազգա­յին ռազմա­վա­րութեամբ՝ եռա­միասնութիւն և յաղթա­նակ բառերն վերա­սա­հա­նումով, կերտել արժնա­պա­տիւ, խաղաղ, կայուն և բարե­կե­ցիկ կեանք…

Ապրել և ապրեցնել արժանւոյն:

Առնչվող Հոդվածներ