20 C
Yerevan

Բերվում է Մի Թույլ Բյուրո

Հարութ Մանուկյան

Մեր պետա­կա­նության՝ քաղա­քա­կան առումով քայքայման ենթարկված այս օրե­րին, Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցության պատմությանն ու գաղա­փա­րին լավա­տեղյակ ամեն ոք ի վիճա­կի չէ հասկա­նա­լու Հայաստանյան կառույցի քաղա­քա­կան սիլի-բիլին ստո­րա­ցուցիչ ու հայա­դավ, ՓԱՍՏԱԹՂԹԻ դիմաց ծնկի եկած 15 կոռումպացված «կուսակցություննե­րի» հետ։

Դաշնակցա­կան մեծ ընտա­նի­քի գլխա­վոր առանձնա­հատկություննե­րից մեկը մշտա­պես եղել է միասնա­կան կառա­վարման ոճն ու այդպես են վարվել  կուսակցության հիմնա­դիրնե­րը, ընդհուպ մինչև Զեյթլյան, Մարուխյան և Տասնա­պետյան։

Եվ այդպես 110 տարի, մի ողջ դարաշրջան։

Մինչև 1990-ականնե­րը ՀՅԴ‑ն Սփյուռքում նախանձե­լի հեղի­նա­կություն էր վայե­լում և այդ ժամա­նակ էր, որ իր անվե­րա­պահ զորակցությունը հայտնեց Արցախյան Գոյա­մարտին և ՀՀ Առա­ջին Հանրա­պե­տությունից հետո առա­ջին անգամ իր նստա­վայրը հաստա­տեց Երև­ա­նում։ Ամուր ու հաստա­տա­կամ մնաց նույնիսկ Տեր-Պետրոսյա­նա­կան պառակտիչ ճնշումնե­րի ժամա­նակ։

ՀՅԴ‑ի շրջա­դարձա­յին փոփո­խություննե­րը սկսվե­ցին Քոչարյա­նի նախա­գա­հությամբ, երբ դաշնակցա­կան քաղա­քա­կան բանտարկյալնե­րի գործե­րը սառեցվե­ցին, ու սկսվեց պետությունը բարո­յազրկող ու կեղե­քող կոա­լի­ցիա­նե­րի գործունեությունը։ Եվ դա ժողովրդից հեռացրեց ու բարո­յազրկեց իշխա­նության կողքը գործող յուրա­քանչյուր «կուսակցության»։

Իշխա­նություննե­րի հետ սիրա­բա­նող բոլոր կուսակցություննե­րի հեղի­նա­կազրկումը, որը իրա­կա­նացվեց ղեկա­վա­րա­կան մութ գործարքնե­րով, երկի­րը քայքա­յող վատնումնե­րով ու ՇԵՖԱԿԱՆ գաղտնի համա­ձայնություննե­րով ոչ մի պահ չթուլա­ցավ, ավելի՜ն, էլ ավե­լի մեծ թափ ստա­ցավ Սերժ Սարգսյա­նի իշխա­նության տարի­նե­րին, որով և շարունակվեց «հեղա­փո­խա­կան» ղեկա­վա­րության երե­քուկես տարվա ժամա­նա­կա­հատվա­ծի ընթացքը, ընդհուպ մինչև ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՈՒՄԸ։

Վերո­հիշյալ ՀՅԴ-ՔՍԱՆԱՄՅԱ ԵՐԵՎՈՒՅԹԻ և 2018թ․ Հոկտեմբե­րի 2‑ի կորցված հնա­րա­վո­րության գնա­հա­տա­կաննե­րը վաղ թե ուշ տրվե­լու են հայ պատմա­բա­նի ու մտա­վո­րա­կա­նի կողմից։

Մինչ այդ՝

Այսօր պետք է հստա­կո­րեն արձա­նագրել, որ ամբողջ 20 տարի ՀՅԴ‑ն այնպի­սի հսկա­յա­կան լիա­զո­րություններ էր տվել «նախորդ» Բյուրո­յի ներկա­յա­ցուցչին, որ 2019թ․ հունվա­րին՝ 33-րդ Ընդհա­նուր Ժողո­վի իր «հրա­ժեշտի» խոսքում համարձակվեց իր քաղա­քա­կա­նության շարունա­կությունը պարտադրել «հաջորդ» Բյուրո­յին։

Ոչ միայն՝

33-րդ Ընդհա­նուր ժողո­վի ժամա­նակ Հրանտ Մարգարյա­նը մի սենյա­կում հավա­քեց իր հետ տարած լիա­զոր ձայնով պատգա­մա­վորնե­րին ու բառա­ցիո­րեն հրա­հանգեց՝

-Բերում ենք մի թույլ Բյուրո։

Ամփո­փենք հետևյալ խտացված հաստա­տումնե­րով՝

-Դաշնակցության ողջ կառույցը մաշեցնող այդ 20 և ավե­լի տարի­ներն են, որ ջարդե­ցին դաշնակցա­կան մտա­վո­րա­կա­նության ոգին ու ուսա­նո­ղության ողնա­շա­րը, ղեկա­վա­րի կերպա­րը փոխա­րի­նե­ցին աթո­ռակռվով, գաղա­փա­րա­խո­սությունը վերա­ծե­ցին բիզնե­սի, կանո­նա­գի­րը՝ ներքին ճնշման, արգելման ու պատժիչ զենքի, ժողովրդա­վա­րությունը դարձավ Սերժ Սարգսյա­նի վերարտադրման փորձա­դաշտի ու Սփյուռքն էլ ստրկացվեց իբրև կույր թմբկա­հար, որի իրա­վունքը միայն ծափա­հա­րելն ու փող վճա­րելն է։

Եվ այդ իսկ պատճա­ռով՝

Երև­ա­նի Ազա­տության հրա­պա­րա­կում ՀՅԴ գործում է իբրև մարդ-կուսակցություն՝ կողք-կողքի կանգնած ու բռունցք թափ տվող մնացյալ 15 քաղա­քա­կան իշխաննե­րի հետ։

Առնչվող Հոդվածներ