սոց ցանց

Հայաստանը Կմաքրվի Քաղաքական Աղբից

Գարեգին Միսկարյան

Վերջին շրջանում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել տարբեր անձանց և խմբերի հետ։ Պիտի ասեմ, որ Հայաստանում պետականամետ, սկզբունքային մարդկանց պակաս չկա։ Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, թե ինչ է կատարվում և հստակ պատկերացնում են, թե ինչպես պետք է հաղթահարել այս արհեստածին ճգնաժամը։

Ըստ այդմ, ինձ համար Վազգեն Մանուկյանը նախկին է, բայց Նիկոլը ավելի «նախկին է» քան Վազգեն Մանուկյանը։ Որովհետև «նախկինը» ոչ թե ժամանակային ցուցիչ է, այլ արժեքային։ Ժամանակը ցույց տվեց, որ հեղափոխության անվան տակ «իշխանության» եկած Նիկոլը մատը մատին չտվեց Վազգեն Մանուկյանի ձեռքով հիմք դրված օլիգարխիկ համակարգը կազմաքանդելու համար, հանրային նոր հարաբերություններ ստեղծելու համար։Էսօրվա «կռիվը» ոչ մի կապ չունի ապագա Հայաստանի հետ։

Էսօրվա «կռիվը» նրա շուրջ է, թե նախկիններից ով կկառավարի նախկին Հայաստանը, բայց պիտի հիասթափեցնեմ այդ կռվողներին, որովհետև նախկինը ժողովուրդը մերժել է նախկինների հետ միասին։ Նիկոլը հեռանալու է, հներն էլ չեն գալու, որովհետև Հայաստանը գալիք սերնդինն է։ Ու ինչքան էլ հանրությանը երկկողմանի պրոպագանդայով կողմերը փորձեն վախ ներշնչել, մարդիկ լավ են հասկանում, որ էն ինչ կատարվում է այսօր, ոչ թե Հայաստանի, այլ Հայաստանում իշխող բարքերի վախճանն է։ Մոտ է ժամանակը, երբ Հայաստանը կմաքրվի քաղաքական աղբից։ Թող, որ դրանում ոչ ոք չկասկածի։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5583149945044342

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *