20.4 C
Yerevan

Կարծում Եմ՝ Հակա­ռա­կը…

Սուրեն Սահակյան

Չնա­յած հրա­դա­դա­րի հաստատման պայմաննե­րին, դրանց խախտմամբ հայկա­կան դիրքե­րի վրա ադբե­ջա­նա­կան առաջխա­ղացման խաղադրույքի հիմքում էն ա, որ հայկա­կան կողմը նոր պատե­րազմ սկսե­լուց զերծ կմնա։

Հաշվարկը շատ պարզ ա՝ պարտության պատճա­ռով հեղի­նա­կազրկված կառա­վա­րող ուժ, վարչա­պետ, քաղա­քա­կան անկա­յուն վիճակ ու էս պայմաննե­րում իր գործո­ղություննե­րում սահմա­նա­փակված կառա­վա­րություն։

Բայց արդյո՞ք ադրբե­ջա­նա­կան կողմը կզսպվի, եթե վարչա­պե­տը փոխվի։ Կարծում եմ՝ հակա­ռա­կը։

Մինչդեռ հայկա­կան հանրությունը պահանջում ա «մի բան անել»։ «Մի բան անե­լը» նշա­նա­կում ա ռազմա­կան բախում ու հնա­րա­վոր նոր պատե­րազմ։ Ու կապ չունի՝ Հայաստա­նում ով ա երկրի կառա­վարման ղեկին։ Ի՞նչ են անե­լու «մի բան անե­լու» պահանջ դնողնե­րը (այդ թվում, պետք ա ազնիվ լինել՝ ես)։

Ես կարծում եմ, որ հայկա­կան զինված ուժե­րը պե՛տք ա պաշտպա­նեն հայկա­կան տարածքնե­րի անձեռնմխե­լիությունը, զինվորնե­րի ու քաղա­քա­ցի­նե­րի անվտանգությունը։ Նրանց գոյությունն այլ իմաստ չունի։ Եվ եթե դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րը արդյունք չեն տալիս (իսկ դրանք արդյունք չեն տա, որովհետև հենց հայկա­կան կողմը դիմում ա խաղա­ղության երաշխա­վո­րին՝ ՌԴ‑ը, նույն մարդիկ սկսում են ավե­լի սաստիկ քննա­դա­տել), ապա պե՛տք ա լինի պատե­րազմ։

Էս մտքի համար ինձ խաչե­լու են։ Ասե­լու են, թե ես հո խելքս չե՞մ թռցրել, մի՞թե հերիք չէին մեր զոհե­րը, մի՞թե մեր բանա­կը պատրաստ ա նոր պատե­րազմի։ Մեր զոհե­րը շատ էին, բանա­կը չգի­տեմ, բայց հանրությունը պատրաստ չի նոր պատե­րազմի։ Բանա­կի մարտունա­կության մասին հարցի պատասխանն, անկեղծ ասած, չգի­տեմ։ Հուսամ՝ այո, որովհետև «մի բան անե­լու» ճնշումն էնքան մեծ ա, որ կառա­վա­րությանն այլ ելք չի մնա­լու, քան անել էդ քայլը։ Ու էս առումով հետաքրքիր ա փողո­ցում գտնվող քաղա­քա­ցի­նե­րի, նախկին քաղա­քա­կան ռեժի­մի տարբեր ներկա­յա­ցուցիչնե­րի արձա­գանքը։ Նրանք էլ են, չէ՞, կառա­վա­րությա­նը քննա­դա­տում վերջին օրե­րի ադրբե­ջա­նա­կան սանձարձա­կության համար։

Հիմա, երբ Արցա­խում գտնվող մեր բանա­կը տագնա­պով դիրքե­րում ա, պնդելո՞ւ են, որ դա հենց էդ «մի բան անել»-ն էր, թե՞ հիմա էլ պատե­րազմը սկսե­լու մեջ են քննա­դա­տե­լու, այնինչ հենց իրենք էին պնդում, որ եթե «մի բան չանենք, ուրեմն պետություն չկա»։

Հնա­րա­վոր ա, որ գրա­ռումը հակա­սա­կան մեկնա­բա­նություններ առա­ջացնի, դրա համար էս գլխից պարզա­բա­նեմ։ Երբ երկրի վիճա­կը սկսեց ապա­կա­յունա­նալ, երկու օրը մեկ խնդրում էինք խելքներս գլուխներս հավա­քել ու փորձել մեր բոլոր պահանջնե­րը հետաձգել մինչև իրա­վի­ճա­կի կայունա­ցումը։ Էական չի, թե կայունա­ցումը ոնց կլի­ներ։ Կարծում էինք, որ դրա լավա­գույն ճանա­պարհը վարչա­պե­տին չեզոք թեկնա­ծուով փոխա­րի­նելն էր։ Մի բան էլ էինք պնդում՝ որ փողո­ցում գտնվողնե­րի թեկնա­ծուի «հաղթա­նակն» ավե­լի էր ապա­կա­յունացնե­լու վիճա­կը․ Դա քաղա­քա­կան ճգնա­ժա­մի հաղթա­հարման ճանա­պարհ չէ՛ր։ Եվ էլի մի անգամ էլ պատմությունը, ժամա­նակն ու իրո­ղություննե­րը բերե­ցին նրան, որ եթե ուզում ես խաղա­ղություն լինի, պետք ա մարտունակ, ամուր ու մարտահրա­վերնե­րին միշտ պատրաստ բանակ ունե­նալ։

Էլի շարունա­կեմ պնդել, որ մեր առաջ ծառա­ցած մարտահրա­վերնե­րը հաղթա­հա­րե­լու համար առա­ջին հերթին կայունություն ա պետք։ Պետք ա պետա­կան կառա­վա­ման համա­կարգը կարո­ղա­նա շուրչ քաշել, սկսի աշխա­տել։ Քանի որ արդեն վաղուց թացը չորի հետ խառնվել ա, ասեմ, որ կառա­վարման համա­կարգի անգործունա­կության մեջ առա­ջին մեղա­վո­րը կառա­վա­րող ուժն ա ու միայն երկրորդ ու վերջին հերթին դրա հնա­րա­վո­րությունը չտվողնե­րը:

facebook.com

Առնչվող Հոդվածներ