24.7 C
Yerevan

Հայաստա­նը Կմաքրվի Քաղա­քա­կան Աղբից

Գարե­գին Միսկարյան

Վերջին շրջա­նում բազմա­թիվ հանդի­պումներ եմ ունե­ցել տարբեր անձանց և խմբե­րի հետ։ Պիտի ասեմ, որ Հայաստա­նում պետա­կա­նա­մետ, սկզբունքա­յին մարդկանց պակաս չկա։ Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, թե ինչ է կատարվում և հստակ պատկե­րացնում են, թե ինչպես պետք է հաղթա­հա­րել այս արհեստա­ծին ճգնա­ժա­մը։

Ըստ այդմ, ինձ համար Վազգեն Մանուկյա­նը նախկին է, բայց Նիկո­լը ավե­լի «նախկին է» քան Վազգեն Մանուկյա­նը։ Որովհետև «նախկի­նը» ոչ թե ժամա­նա­կա­յին ցուցիչ է, այլ արժե­քա­յին։ Ժամա­նա­կը ցույց տվեց, որ հեղա­փո­խության անվան տակ «իշխա­նության» եկած Նիկո­լը մատը մատին չտվեց Վազգեն Մանուկյա­նի ձեռքով հիմք դրված օլի­գարխիկ համա­կարգը կազմա­քանդե­լու համար, հանրա­յին նոր հարա­բե­րություններ ստեղծե­լու համար։Էսօրվա «կռի­վը» ոչ մի կապ չունի ապա­գա Հայաստա­նի հետ։

Էսօրվա «կռի­վը» նրա շուրջ է, թե նախկիննե­րից ով կկա­ռա­վա­րի նախկին Հայաստա­նը, բայց պիտի հիասթա­փեցնեմ այդ կռվողնե­րին, որովհետև նախկի­նը ժողո­վուրդը մերժել է նախկիննե­րի հետ միա­սին։ Նիկո­լը հեռա­նա­լու է, հներն էլ չեն գալու, որովհետև Հայաստա­նը գալիք սերնդինն է։ Ու ինչքան էլ հանրությա­նը երկկողմա­նի պրո­պա­գանդա­յով կողմե­րը փորձեն վախ ներշնչել, մարդիկ լավ են հասկա­նում, որ էն ինչ կատարվում է այսօր, ոչ թե Հայաստա­նի, այլ Հայաստա­նում իշխող բարքե­րի վախճանն է։ Մոտ է ժամա­նա­կը, երբ Հայաստա­նը կմաքրվի քաղա­քա­կան աղբից։ Թող, որ դրա­նում ոչ ոք չկասկա­ծի։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5583149945044342

Առնչվող Հոդվածներ