ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ողջույնի Խոսք

Երեկ երեկոյան իր գործունեության պաշտոնական մեկնարկն ազդարարեց «Անկախության Սերունդ»քաղաքական-հասարակական նախաձեռնությունը։ Նրանց ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված բացման տեսահոլովակում նախաձեռնության հիմնադիրները հստակ ներկայացրեցին իրենց տեսակետներն ու վերաբերմունքը պետության ու հասարակության կարևորագույն խնդիրների նկատմամբ։

Հարկ է ընդգծել, որ իրենց խոսքում նախաձեռնության հիմնադիրները նշեցին այն  հիմնարար սկզբունքները, որոնք կենսական նշանակություն ունեն պետական կառավարման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում։ Մասնավորապես անդրադառնալով այնպիսի կարևորագույն ոլորտների, ինչպիսիք են՝Անկախության էությանը որպես գաղափար, օրենքի գերակայության կարևորությանը, կրթական ու գիտական ոլորտների վիթխարի նշանակությանը, տնտեսության կենսական անհրաժեշտությանը։ «Անկախության Սերունդը» նշեց, որ միասնության ու հավաքական աշխատանքի շնորհիվ են տեղի ունենալու այդ բոլոր ոլորտների առողջացումն ու կայունացումը։

ՄԵՐ ՈՒՂԻՆ Ընկերաքաղաքական Հարթակը հավատարիմ մնալով ազգային զտարյուն արժեքների պահպանմանն ու քաղաքակիթ պետականության կայացման սկզբունքներին, ողջունում է հայ քաղաքական ու հասարակական դաշտում ծնված այս նոր նախաձեռնությանը։ Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ են նոր ու թարմ կառույցներ, որոնք ի վիճակի կլինեն ցրելու ներքաղաքական ճգնաժամն ու նպաստել ՀՀ֊ում քաղաքական գործընթացների ու իրավական ոլորտների կայացմանն ու քաղաքական մշակույթի կայացմանը։ Հիմա, երբ ՀՀ֊ն գտնվում է արտաքին ու ներքին խիստ ճնշումների ներքո, իսկ ժողովուրդը ցնցված է պատերազմից ու դրա աղետալի հետևանքներից, հայ հասարակությանը օդի ու ջրի պես պետք են նոր ու թարմ գաղափարախոսներ, որոնք իրենց հետ քաղաքական սթափություն ու պայծառություն կբերեն, որով և ի վերջո կսկսվի ՀՀ ներքին առողջացումն ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու հրամայականի իրագործումը։

ՄԵՐ ՈՒՂԻՆ ընկերաքաղաքական հարթակը զորակցում է «Անկախության Սերնդին» և լիահույս է, որ նոր ու թարմ ուժերը կկարողանան ՀՀ֊ն ու հայ հասարակությունը դուրս բերել ներկայիս ծանր իրավիճակից ու ձեռնամուխ կլինեն հայության ու հայոց պետության շենացմանն ու հզորացմանը։

Հետևեք Անկախության Սերունդ քաղաքական-հսարակական նախաձեռնության գործունեությանը ֆեյսբուքյան էջում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *