20.4 C
Yerevan

Հաղորդագրություն

Համա­գործակցության ամրապնդման ճանա­պարհին

Ինչպես արդեն տեղե­կացրել էինք՝ 2020թ. դեկտեմբե­րի 9‑ին Մեր Ուղին Ընկե­րա­քա­ղա­քա­կան Հարթա­կը ծանո­թացման հանդի­պում է ունե­ցել Քաղա­քա­ցու Որո­շում կուսակցության Գործա­դիր Խորհրդի անդամնե­րի հետ։

Երկկողմա­նի համա­գործակցության ամրապնդման և շարունա­կա­կա­նության ապա­հովման նպա­տա­կով դեկտեմբե­րի 28-ին Քաղա­քա­ցու Որո­շում կուսակցության նախա­ձեռնությամբ կայա­ցավ ևս մեկ հանդի­պում Մեր Ուղին Ընկե­րա­քա­ղա­քա­կան Հարթա­կի անդամնե­րի հետ։ Այս անգամ, ի թիվս մի շարք հարցե­րի, քննարկվե­ցին երկրում սկիզբ առած փոփո­խություննե­րի նոր փուլի՝ պայմա­նա­վորված վարչա­պե­տի՝ 2021թվականին կայա­նա­լիք արտա­հերթ ընտրությունննե­րի մասին հայտա­րա­րության և ընդդի­մության մերժո­ղա­կան քաղա­քա­կա­նության վերա­բերյալ հարցեր։

Քննակվե­ցին այն միջոցնե­րը և ուղի­նե­րը, որոնք միտված են քաղա­քա­կան կայուն դաշտ ստեղծե­լուն և հասա­րա­կությունում նոր բախումնե­րի վտանգը չեզո­քացնե­լուն՝ միևնույն ժամա­նակ կարև­ո­րե­լով Սահմա­նադրա­կան ճանա­պարհով դրա­կան փոփո­խություննե­րի իրա­կա­նա­ցումը։

Կողմե­րը ևս մեկ անգամ վերա­հաստա­տե­ցին գալիք տարում գործնա­կան քայլե­րի անցնե­լու, հասա­րա­կության շրջա­նում գաղա­փա­րա­կան և հիմնա­վորված պայքար տանե­լու պատրաստա­կա­մությունը։

Առնչվող Հոդվածներ