20.4 C
Yerevan

Նա Չի Գնա­լու

«Հարկ կլի­նի ընտրել որո­շա­կի ներկա­յի ու անո­րոշ ապա­գա­յի միջեւ»:

Գերի­նե­րի վերա­դարձը սկսեց, երբ էդ հարցե­րի շուրջ բողո­քի ցույցե­րը դադա­րե­ցին։ Ըստ մամուլում շրջա­նառվող լուրե­րի, շուտով երկրորդ խումբ գերի­նե­րը կփո­խա­նակվեն։ Ինչի՞ մինչ այդ չէր լինում։ Եթե որևէ հարցով հնա­րա­վոր ա հարև­ան պետության մեջ էնքան անկա­յուն քաղա­քա­կան վիճակ ստեղծել, որ մյուս բոլոր հարցերն առկախվեն, ապա ինչո՞ւ դա չանել։ Ավե­լին, քանի դեռ ցույցեր էին ընթա­նում, նոր գերե­վարվածներ եղան։ Նույնը անհայտ կորածնե­րի հարցի դեպքում ա տեղի ունե­նում։ Քանի դեռ կարե­լի ա դիե­րի դուրս բերումը երկա­րացնել ու դրա­նով ապա­կա­յունացնել վիճա­կը, գործընթա­ցը դանդա­ղե­լու ա։ Քանի դեռ Հայաստանն ալե­կոծվում ա քաղա­քա­կան անցուդարձից, կարե­լի ա մի քանի գյուղ էլ վերցնել ու մեկնա­բա­նության լայն հնա­րա­վո­րություն տվող հայտա­րա­րության տեքստում ի օգուտ Ադրբե­ջա­նի զիջումներ կորզել՝ խաղարկե­լով առօ­րեա­կան հարցե­րը։ Եթե էսօր թիվ մեկ հարցը «Սյունի­քը հանձնելն» ա, ապա Սյունի­քում ճանա­պարհին հայտնվե­լու են ադրբե­ջա­նա­կան դրո­շով 7 հոգի։ Մնա­ցածն արդեն մեդիա­յի գործն ա։

Սա ճահիճ ա, որի տրա­մա­բա­նությունն էն ա, որ ինչքան շարժվում ես, ավե­լի ես մխրճվում։ Ինչքան ուզում ես դուրս գալ, էնքան նպա­տա­կիցդ ավե­լի ես հեռա­նում։ Կարե­լի ա երկար մտա­ծել՝ ով ա սրա­նում մեղա­վոր։ Ես կարծում եմ՝ քաղա­քա­կան ներկա ու նախկին բոլոր դերա­կա­տարնե­րը։ «Նախկիննե­րը»՝ որ ամա­յացրել են քաղա­քա­կան դաշտը։ «Ներկա­նե­րը»՝ որ նոր ալտերնա­տիվնե­րի համար հնա­րա­վո­րություններ չեն ստեղծել ու ժողո­վուրդը պատանդ ա մնա­ցել նախկիննե­րի ու ներկա­նե­րի միջև։ Մեկը մյուսից էնքան վատն են, որ մարդիկ գերա­դա­սում են տանը նստել ու դանդաղ խելա­գարվել ստեղծված իրա­վի­ճա­կից՝ անո­րո­շությունից, վտանգի զգա­ցո­ղությունից, անե­լա­նե­լիությունից։

Ես գիտեմ, որ գրա­ռումը կարդա­ցողնե­րի մեծ մասի մոտ հարց ա առա­ջա­նա­լու՝ բա դուք ի՞նչ եք առա­ջարկում բացի երկար ու ձիգ տեքստեր գրե­լը։ Էդ հարցը տալիս են բոլո­րը, այդ թվում՝ իրա­կան, ոչ վիրտուալ ընկերներս։ Բայց հենց նրանք էլ ոչնչացնե­լու են ցանկա­ցա­ծին, ով ալտերնա­տիվ կառա­ջարկի։ Երկար եմ մտա­ծել ու հանգել նրան, որ կապ չունի՝ ալտերնա­տիվն ինչ կլի­նի, որովհետև ստեղծված իրա­վի­ճա­կից բոլոր ելքե­րը առանց անո­րոշ կորուստնե­րի և/կամ վտանգնե­րի չեն լինի։ Էդ դեպքում հարկ կլի­նի ընտրել որո­շա­կի ներկա­յի ու անո­րոշ ապա­գա­յի միջև։ Մեր խիստ ռացիո­նալ հավա­քա­կան հանրությունը հակված ա որո­շա­կիության, առա­վել ևս էս վիճա­կում։ Ես դա հասկա­նում ու ընդունում եմ։ Էդ դեպքում եկեք կայունացնենք իրա­վի­ճա­կը ու դրա­նով մոտեցնենք արտա­հերթ ընտրություննե­րի օրը։ Նիկոլ Փաշինյա­նի քաղա­քա­կան ճակա­տա­գի­րը կանխո­րոշված ա, բայց նա չի գնա­լու, քանի դեռ հրա­պա­րա­կում նրանք են, որոնց մեծ մասը իր հետ հավա­սար պետք ա պատասխա­նատվություն կրեր ստեղծված իրա­վի­ճա­կի համար։

faceboo.com

Առնչվող Հոդվածներ