20.4 C
Yerevan

Ժամա­նակն է իրա­կան պայքա­րի‘ հանուն իրա­կան անկա­խության

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆիզմաթ գիտություննե­րի դոկտոր, պրոֆե­սոր

Այս պատե­րազմում, որն արդեն ունի իր անվա­նումը‘ Երկրորդ Արցախյան պատե­րազմ, մենք կրե­ցինք շատ ցավոտ ու խոշոր պարտություն: Ունե­ցանք հինգ հազա­րի կարգի զոհեր‘ հիմնա­կա­նում 18–20 տարե­կան և նույն տարի­քի հազա­րա­վոր հաշմվածներ և բազմա­թիվ անհետ կորածներ: Արցախյան հատվա­ծում հայկա­կան վերահսկո­ղության տակ գտնվող 12000 քառ. կմ տարածքից թշնա­մուն զիջվեց մոտ 10000 քառ.կմ, հիմա էլ բզկտվում և տարբեր չափի կտորներ են պոկվում Սյունի­քից:

Այս օրե­րին տարբեր կողմե­րից‘ հենց հայկա­կան շրջա­նակնե­րում , կարե­լի է լսել, թե «ոչինչ, ամեն մի պարտություն իր մեջ պարունա­կում է վերածնունդի նախադրյալներ»: Ընդհա­նուր առմամբ, ճիշտ է ասված. օրի­նակ, հետպա­տե­րազմյան Գերմա­նիան, Ճապո­նիան… Բայց, միշտ չէ, որ այդպես է: Օրի­նակ Կարթա­գե­նը Հռո­մի ձեքով կործանվե­լուց հետո այլևս երբեք ոտքի չկանգնեց և առհա­սա­րակ անհե­տա­ցավ պատմության թատե­րա­բե­մից:

Այսօր, մեր պարա­գա­յում, բարե­բախտա­բար Կարթա­գե­նի դեպքի կրկնությունը չէ: Բայց անենք վերա­պա­հում‘ դեռևս: Գերմա­նիա­յի և Ճապո­նիա­յի դեպքերն էլ չեն. պատե­րազմում պարտվե­լը դեռևս բավա­րար պայման չէ ազգա­յին ու պետա­կան վերածննդի համար: Այդ վերածնունդն իրա­կա­նացնում են կոնկրետ ազգե­րը և բոլո­րը չեն, որ ընդունակ են նման վերա­փոխման ու առա­ջընթա­ցի: Պատկե­րա­վոր ասած, ամեն ազգ չէ, որ գերմա­նա­ցի է կամ ճապո­նա­ցի:

Մեր պարա­գա­յում, պարզա­պես‘ մենք մենք ենք: Ճիշտ է, հնչում են կարծիքներ, տարվում է բացա­հայտ քարոսչություն, որ բացի Ռուսաստա­նի կազմի մեջ մտնե­լուց հայե­րիս համար ուրիշ փրկության ելք հնա­րա­վոր չէ գտնել: Այսինքն, «ռուսը չլի­նի, թուրքը մեզ կուտի» կարգա­խո­սը ավե­լի է խորացվում: Կողքի հետ էլ առա­վել «հայա­սեր» ռուս գործիչնե­րը ապա­գա­յի համար մեզ վերա­պա­հում են տարա­ծաշրջա­նում «ռուսա­կան իսրա­յե­լի» պատվա­վոր դերա­կա­տա­րում:

Բայց պատե­րազմում պարտվե­լու ընկճվա­ծության հետ մեկտեղ հայության դեմ չդա­դա­րող ու նույնիսկ թեժա­ցող քարոզչա­կան ու տեղե­կատվա­կան տեռո­րի ֆոնին առկա են նաև հուսադրող պարա­գա­ներ ու գործոններ:

Առա­ջինն այն է, որ այս պարտությունն ու չափա­զանց ցավա­լի կորուստնե­րը ժողովրդին չմատնե­ցին խուճա­փի, չհասցրե­ցին կործանվա­ծության վիճա­կի, չբե­րե­ցին, պատկե­րա­վոր ասած, «ամեն ինչի վերջն է» տրա­մադրություննե­րի ու մտա­ծե­լա­կերպի սերմանմանն ու ձևա­վորմա­նը:

Ժողովրդի կողմից այս պարտությունը որպես աշխա­հի վերջ չընկա­լե­լու հիմքն, անկասկած, այն ակնհայտ իրո­ղությունն է, որ ժողո­վուրդը իր թե բանա­կա­նությամբ, թե բնազդով շատ հստակ հասկա­ցավ, որ ինքը չէ, որ պարտվել է այս պատե­րազմում: Քանզի չպարտվե­լու համար ինքը տվեց ամեն ինչ, և նույնիսկ ավե­լին, ինչը որ իրե­նից պահանջվում էր: Մինչդեռ պատե­րազմում պարտվեց Երրորդ Հանրա­պե­տություն անվա­նումով պետա­կան գոյա­ցությունը‘ ի դեմս նրա 30 տարվա ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության, որոնց անունից պարտվե­լու «պատի­վը» ընձեռնվեց այսօրվա իշխա­նություննե­րին:

Որքան էլ դաժան լինի, բայց հնա­րա­վոր չէ ժխտել, որ այս պատե­րազմը, նրա ընթացքն ու ավարտը բերե­ցին և մեզ կանգնեցրին դեմ առ դեմ մեր իրա­կա­նության հետ և, կամա թե ակա­մա, ժողո­վուրդն այսօր առե­րեսվում է իր նորա­գույն պատմության և իր այսօրվա հետ: Այսինքն այս պատե­րազմը հետ քաշեց այն շղարշը, որը թաքցնում, լղո­զում ու շպա­րում էր այս 30 տարի­նե­րի ընթացքում Երրորդ Հանրա­պե­տության, այսօրվա լեզվով ասած, որպես պետություն ի սկզբա­նե ֆեյք լինե­լու փաստը:

Բավա­կա­նին լուրջ գիտակցվեց, որ այդ երկրի‘ որպես անկախ պետության հիմքե­րը, սկսած նրա Անկա­խության Հռչա­կագրից, ժամա­նա­կին դրվել են ավա­զի վրա, քանզի հրա­ժա­րում է գնա­ցել միակ կայուն հիմքից‘ Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության ժառանգորդն ու իրա­վա­հա­ջորդը ճանաչվե­լուց: Քանզի ոչ միայն չի դատա­պարտվել  բոլշև­իկյան քաղա­քա­կա­նությունը հայության նկատմամբ, այլ այդ հայա­կործան քաղա­քա­կա­նութունն, ըստ էության, տեղա­փոխվել-բերվել է նաև Երրորդ Հանրա­պե­տություն‘ ի դեմս օտար պետության հարմար և նրա շահե­րը սպա­սարկող հայկա­կան պետության առա­ջին դեմքե­րի և նրանց հավա­քագրված քաղա­քա­կան թիմե­րի: Հենց դա է այն երև­ույթի հիմքը, որ, չնա­յած կրած ծանր պարտությա­նը, ժողո­վուրդը չաջակցեց և գնաց այն ուժե­րի հետև­ից, որոնք ներկա­յացնում էին անցած 30 տարի­նե­րը: Բոլո­րին պարզ էր, որ ինչպի­սի հզոր ճզմի­չի տակ էլ դնես ու ճզմես, այդ ուժե­րից նույնիսկ մեկ կաթիլ «քաղա­քա­կան հյութ» հնա­րա­վոր չէ ստա­նալ. դրանք Հայաստան պետության համար սպառված են և ի վիճա­կի են սպա­սարկել միայն ռուսաստանյան շահե­րը: Ինչը և անում են, բայց արդեն բավա­կան պրի­մի­տիվ ու անհա­ջող:

Միա­ժա­մա­նակ, այդ 17-ին մերժե­լը ամենև­ին չի նշա­նա­կում, որ ժողո­վուրդը «կանգնած է Նիկո­լի թիկունքին»: Ամենև­ին, ժողո­վուրդը պնդում է, որ նա իր թիմա­կիցնե­րով պետք է հեռա­նա: Եվ ոչ միայն հեռա­նա, այլ անպայման կանգնի դատա­րա­նի առաջ: Ինչը, կնե­րեք կրկնվե­լու համար, ամենև­ին  չի նշա­նա­կում, որ պետք է թույլ տալ, որ երկրում իշխա­նությունը զավթվի 17‑ի կողմից:

Այս պատե­րազմը նաև մի հրա­շա­լի դաս տվեց, առանց պետություն և պետա­կա­նություն կառուցե­լու պատմա­կան հողեր ազա­տագրե­լը դառնում է անի­մաստ: Այն սկզբունքն ու մոտե­ցումը, թե «կարև­ո­րը հողե­րը վերա­դարձնենք, մեր սահմաննե­րը գծենք, հետո նոր կմտա­ծենք լավ կամ վատ պետություն կառուցե­լու մասին» անկենսունակ է և ոչ հեռանկա­րա­յին: Միայն ամուր պետա­կա­նությունը ի վիճա­կի է պահպա­նել բարենպաստ պարա­գա­նե­րում գրա­ված հողե­րը: Առանց ամուր և ինքնիշխան պետա­կա­նության հողը դառնում է պարզա­պես ֆետիշ: Ինչը և մենք տեսանք անցած երեք տասնամյակնե­րի ընթացքում:

Եվ այսօրվա, մեղմ ասած, մեր ֆիասկո­յի հիմնա­կան պատճառնե­րից մեկն էլ այն էր, որ Խորհրդա­յին կայսրության արդյունքում մեզ բաժին հասած անկա­խությունը մենք, լինենք անկեղծ, առանց շատ կոտրատվե­լու ընդունե­ցինք և ներկա­յացրինք որպես «նվաճված»: Օտա­րի կողմից ուղղորդվող փսևդո-անկա­խության և փսևդո-պետա­կա­նության ժամա­նա­կը անցավ և սպառվեց միանգա­մայն բնա­կա­նոն ձևով:

Այսօր շատե­րից կարե­լի է լսել, որ իրա­կա­նում ոչ թե «ռուսը չլի­նի թուրքը մեզ կուտի», այլ «քանի ռուսն այստեղ է, թուրքը մեզ ուտե­լու է»:

Եկել է ժամա­նա­կը իրա­կան պայքա­րի‘ հանուն իրա­կան անկա­խության: Հակա­ռակ դեպքում, իրոք, կուլ կգնանք:

Հ.Գ. Այսօր ոչ մեկին բացատրե­լու անհրա­ժեշտություն չկա, որ Հայաստա­նի օրվա ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությունը Ռուսաստա­նի ողորմե­լի խամա­ճիկներ են, իսկ իշխա­նության ձգտող մյուս խմբա­վո­րումն էլ‘ նույն Ռուսաստա­նի հին ու նոր գործա­կալներ: Երկուսն էլ մերժված են ժողովրդի կողմից և անընդունե­լի: Իսկ ազգա­յին շահեր պաշտպա­նող ու առաջ մղող քաղա­քա­կան խավ Հայաստա­նում ոնց որ թե այս օրե­րին դեռևս չի նկատվում: Եվ դա միանգա­մայն բնա­կան է, քանի որ անցած 30 տարի­նե­րի ընթացքում ամեն ինչ արվեց, պատկե­րա­վոր ասած, քաղա­քա­կան դաշտը նապալմով այրվեց, որպեսզի հանկարծ նման շերտ հայության մեջ չգո­յա­նա: Բայց մենք ժամա­նակ չունենք սպա­սե­լու, թե երբ կգան նման անձինք ու խմբեր‘ երկիրն իրոք ձեռքից գնում է: Իշխա­նության խորը և տևա­կան ճգնա­ժա­մի այս պայմաննե­րում, առա­վելևս, երբ ընթա­նում է երկրի բզկտումը համայնքա­յին մակարդա­կում, հարցե­րի լուծումն իրենց ձեռքը պետք է վերցնեն հենց համայնքնե­րը‘ իրենց կողմից վստա­հե­լի և հարգված անձանց ղեկա­վա­րությամբ:

  • https://www.facebook.com/vladimir.harutyunyan.3/posts/384089032596

Առնչվող Հոդվածներ