15.3 C
Yerevan

Հայաստա­նի Շահը

Հայաստա­նը պիտի կառա­վա­րեն մարդիկ, ովքեր ագրե­սիվ արտա­քին քաղա­քա­կա­նություն կվա­րեն՝ համադրե­լով մեր շահե­րը աշխարհի այլ պետություննե­րի շահե­րի հետ․․․

Գարե­գին Միսկարյան

Երկրորդ համաշխարհա­յի­նից հետո գործող աշխարհա­կարգը հենվում էր միջազգա­յին իրա­վունքի վրա և դրա շրջա­նակնե­րում էր գործում ու ցանկա­նում լուծել Արցա­խի հարցը Մինսկի խումբը։

Ժամա­նա­կի ընթացքում աշխարհա­կարգը փոխվեց, և ինչպես ընդունված է ասել, սկսեց գործել «անկարգ» աշխարհա­կարգը, որը ենթադրում է պետա­կան շահե­րի շուրջ գործող աշխարհա­կարգ։

Փորձեմ ներկա­յացնել Արցա­խի հարցի շուրջ վերջին զարգա­ցումնե­րը այդ համա­տեքստում։

Ադրբե­ջա­նի շահը- ազա­տագրված տարածքնե­րի նկատմամբ վերահսկո­ղություն սահմա­նել, չեզո­քացնել Հայաստա­նի դերը որպես Արցա­խի անվտանգության երաշխա­վոր և առհա­սա­րակ տարա­ծաշրջա­նում, ստա­նալ Նախիջև­ա­նի հետ հաղորդակցության ուղի­ներ, Թուրքիա­յի հետ ռազմա­կան, քաղա­քա­կան և այլ հարա­բե­րություննե­րի խորա­ցում և Մեծ թուրա­նի (առնվազն) տնտե­սա­կան պրոեկտի մեջ ներգրա­վում, հաղթա­նա­կի մջո­ցով ներքին կայունության հաստա­տում և Ալիևնե­րի կլա­նի շարունա­կա­կա­նության ապա­հո­վում, Իրա­նի հետ համա­տեղ տնտեսկան նոր պրոեկտնե­րի իրա­գործում (Մի քանի տարի առաջվա Արաքսի վրա հիդրո­կա­յաննե­րի կառուցման նախագծի իրա­գործում) և այլն։

Ռուսաստա­նի շահը- Հարա­վա­յին Կովկա­սում (ըստ Ռուսաստա­նի Ադրբե­ջա­նի տարածքում) ռազմա­բա­զա­յի տեղա­կա­յում, կոնֆլիկտը վերահսկե­լի պահե­լու ճանա­պարհով Մեծ թուրա­նի մեջ սեփա­կան վերահսկո­ղության հաստա­տում կամ (եթե հնա­րա­վոր լինի) Ադրբե­ջա­նին ԵԱՏՄ ներգրա­վում, իր վերահսկո­ղությունից դուրս էներգա­կիրնե­րի հոսքե­րի մեջ հնա­րա­վոր ներգրա­վա­ծություն, զենքի վաճառք, պարտված Հայաստա­նի կախվա­ծության մեծա­ցում, սեփա­կան ժողովրդին ցույց տալը, թե ինչ վատ է ժողովրդա­վա­րա­կան ճանա­պարհով ձևա­վորվող իշխա­նությունը և այլն։

Թուրքիա­յի շահը- Մեծ թուրա­նի պրո­յեկտի իրա­գործում Նախիջև­ա­նի միջո­ցով‘ Ադրբե­ջա­նի հետ ցամա­քա­յին կապ, Ադրբե­ջա­նում ռազմա­կան ներկա­յություն, զենքի վաճառք և փորձարկում, Հայաստա­նի դերի չեզո­քա­ցումը տարա­ծաշրջա­նում, էներգա­կիրնե­րի դեպի Եվրո­պա տարանցման հնա­րա­վո­րություն և այլն։

Իրա­նի շահը — Ադրբե­ջա­նի հետ տնտե­սա­կան գործունեություն, Ռուսաստա­նի‘ որպես ընդհա­նուր շահեր ունե­ցող պետության, ռազմա­բա­զա­յի մոտե­ցում և մեծա­ցում, Իրան-Իսրա­յել բախման զսպման համա­տեքստում և այլն։

Իսրա­յե­լի շահը- Զենքի վաճառք և փորձարկում, ադրբե­ջա­նա­կան կապի­տա­լի մեծա­ցում Իսրա­յե­լում, ի դեմս Ադրբե­ջա­նի Իրա­նի հյուսի­սա­յին սահմա­նին հնա­րա­վոր դաշնա­կից պետություն, Պակիստա­նից դեպի Թուրքիա Իրա­նով անցնող երկա­թուղու վերա­գործարկում և այլն։

Անգլիա­յի շահը- Ադրբե­ջա­նի տարածքում հանքե­րի շահա­գործում (նավթից բացի նաև ոսկու), Ադրբե­ջա­նի և թուրքիա­յի տարածքով էներգա­կիրնե­րի տարանցում դեպի Եվրո­պա, որպես Ռուսաստա­նին հակակշիռ Թուրքիա­յի ազդե­ցության մեծա­ցում տարա­ծաշրջա­նում և այլն։

Պակիստա­նի շահը- մեծ Թուրա­նի տնտե­սա­կան և ռազմա­կան Բլո­կին միա­նա­լու հնա­րա­վո­րություն, Իրա­նով դեպի Թուրքիա 2009 ին կառուցված երկա­թուղու վերա­գործարկում և այլն։

Չթվարկեմ ԱՄՆ‑ի, Չինաստա­նի շահե­րը։ Ինչպես մյուսնե­րի շահե­րը ունեն բազմա­թիվ այլ շերտեր, առա­վել ևս այս երկու գերտե­րություննե­րի շահերն են բազմա­շերտ։

Հիմա հարց. ինչ է ստացվում, որ ինչպես մենք ենք սիրում ասել‘ աշխարհը մեր դե՞մ է։ Ոչ, աշխարհը չի մեր դեմ, այլ մենք չենք կարո­ղա­նում ձևա­կերպել մեր պետա­կան շահը և այն համադրել այլ պետություննե­րի շահե­րի հետ։ Երե­սուն տարի Հայաստա­նը միջազգա­յին հանրության մեջ ընկալվել և եղել է Ռուսաստա­նի շահը սպա­սարկող վասալ։ Սա չի նշա­նա­կում, որ մենք չենք կարող ունե­նալ Ռուսաստա­նի հետ համընկնող շահեր, բայց մենք պիտի կարո­ղա­նանք համադրել մեր շահե­րը նաև այլ պետություննե­րի հետ։ Երբ երե­սուն տարի դու, որպես պետություն, ոչինչ չես անում այլ պետություննե­րի հետ ընդհա­նուր շահեր գտնե­լու և դրանք կյանքի կոչե­լու ուղղությամբ, դա անում են ուրիշնե­րը և դու հայտնվում ես խաղից դուրս վիճա­կում։

Ահա, թե ինչու է կարև­որ, որ Հայաստա­նը կառա­վա­րեն մարդիկ ովքեր եղա­ծը պահե­լու համար պիտի ոչ թե պասիվ դիրք բռնեն, որպեսզի մեզ չնե­ղացնեն, այլ պիտի ագրե­սիվ արտա­քին քաղա­քա­կա­նություն վարեն՝ համադրե­լով մեր շահե­րը աշխարհի այլ պետություննե­րի շահե­րի հետ և գործ անեն։

facebook.com

Առնչվող Հոդվածներ