24.7 C
Yerevan

Արթնա­ցիր ընկեր Հրայր, նրանք խելա­գարվել են (Մաս Գ)

Հ.Յ.Դաշնակցության երկփեղկումը սկսվեց Արցախյան Հարցից

Կայծ Մինասյան

Հրայր Մարուխյանն այլևս չկա: Հայաստա­նում ՀՅԴ‑ն ցրված է ու մինչ փորձեր են արվում Լևոն Տեր-Պետրոսյա­նի գործո­ղություննե­րի հետև­անքով հարմարվել իրա­կա­նությա­նը, Համաշխարհա­յին Բյուրո­յի կենտրո­նը 1995թ. 26-րդ ժողո­վից հետո հաստատվում է Բեյրութում: Երեք տարի անց Հայաստա­նը նորից է ցնցվում՝ Լևոն Տեր Պետրոսյա­նը հրա­ժա­րա­կան է տալիս Ռոբերտ  Քոչարյա­նի օգտին 1998թ փետրվա­րին, որն էլ շտա­պում է բանտից ազա­տել  Հրանտին ու Վահա­նին ու վերա­կանգնել ՀՅԴ‑ն, որն էլ լեվո­նա-հարմարվո­ղա­կա­նությունից անցնում է ռոբերտա-հարմարվո­ղա­կա­նության:

Հենց այդ ժամա­նակ էլ գժտություն է տեղի ունե­նում Հրայր Մարուխյա­նի ժառանգորդնե­րի միջև:  Ոմանք՝ ինչպես օրի­նակ Վիգեն Հովսեփյա­նը, Աբո Պողիկյա­նը, Գևորգ Կեպենկյա­նը, Նազա­րեթ Բերբերյա­նը, հավա­տա­րիմ են իրեն հանգուցյալ առաջնորդի ճկունությա­նը, նրա՝ քաղա­քա­կան տեխնի­կա­յի հոտա­ռությա­նը, նրա պրագմատիզմին(գործնական) ու ցանկա­ցած տեսա­կի նվիրվա­ծությունից հրա­ժարվե­լուն, որը հուսա­լի կամք է հանդի­սա­նում ու ՀՅԴ ժամա­նա­կա­կից ու բաց այլընտրանքը՝ կուսակցությանն ազա­տե­լով ցանկա­ցած իշխա­նության ստրուկը դառնա­լուց:

Նրանք հանդի­սա­նում են պետա­կան համա­կարգի մի մասը, հարգում ինքնուրույնության սկզբունքը, սոցիա­լա­կան առա­ջընթա­ցը, ժողովրդա­վա­րությունը ու պայքա­րում կաշա­ռա­կե­րության դեմ, բոլո­րը ձգտում են ազա­տագրել մարդուն ու հայ ժողովրդին ստրկության շղթա­նե­րից: Մյուսնե­րը, ինչպես օրի­նակ Հրանտն ու Վահա­նը, Ռոբերտ Քոչարյա­նի ու Սերժ Սարգսյա­նի հետ դաշինքում իշխա­նություն ստա­նա­լու շանս են տեսնում, նաև պետա­կա­նության վերա­կանգնման, մասնակցություն պետա­կան կառա­վարմա­նը՝ հայդա­տա­կա­նությունը ռազմա­կա­նացնե­լու համար(հայ դատ, Հայոց Հարց) ու տարա­ծաշրջա­նում Իրա­նի ու ՌԴ‑ի շահե­րը պաշտպա­նե­լու համար:

Նրանք իրենց երջանկությունն են գտնում այդ տարօ­րի­նակ  դաշինքում ու ձևա­վո­րում են  իր տեսա­կի «Արցախյան կուսակցությունը», քանի որ Ղարա­բա­ղի երկու նախա­գահնե­րը նրանց դեմ էին տվել տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքը, ղարա­բաղյան հարցի  ու ստա­տուս-քվո­յի լուծման հարցի ռուսա­կան կողմնո­րո­շումը, ամեն ինչ անել հայկա­կան տարածքներն ազա­տագրե­լու համար: Բայց ազգա­յին ինքնո­րոշման սկզբունքը հակա­սում է տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքին ու պետության և հայդա­տա­կա­նության միջև առկա դիլե­ման դառնում է այն, ինչ պատճա­ռով էլ ըստ էության գժտվե­ցին Մարուխյա­նի ժառանգորդնե­րը՝ 2000-ականնե­րի շեմին՝ դաշնակցության համաշխարհա­յին ու տարա­ծաշրջա­նա­յին էկո­հա­մա­կարգե­րի ժողովնե­րում:

«Սուվե­րե­նիստնե­րի (ինքնա­վա­րա­կաններ)» համար կոա­լի­ցիոն կառա­վա­րությունը (Հանրա­պե­տա­կան Կուսակցություն- ՀՅԴ), կամ Ռոբերտ-Հրանտ առանցքը, (այն դեպքում երբ Սերժ-Հրանտ առանցքը պարզա­պես ռմբա­կո­ծիչ ինքնա­թիռ է հիշեցնում) ղեկա­վարներ էին, որոնք ձգտում են որո­շա­կի հետաքրքրություններ պաշտպա­նել, կառուցել ռեժիմ ոչ թե պետությունը ու պահպա­նել հետխորհրդա­յին տարածքնե­րում արդեն սովո­րա­կան դարձած բնո­րոշ պրակտի­կան ու չհրա­ժարվե­լով նեո­պատրի­մո­նիա­լիզմից (իշխա­նության ձև, որտեղ միա­խառնված են ավանդա­կանն ու ժամա­նա­կա­կի­ցը), եթե չասենք կլեպտոկրա­տիա­յից (գողա­պե­տություն): «Տարածքա­յին ամբողջա­կա­նության» սիրա­հարնե­րի մասնակցությունը պետա­կան գործե­րում ուղղված է, հետխորհրդա­յին Հայաստա­նում այնպի­սի ինտեգրա­ցիա­յի, որը նշա­նա­կում է իշխա­նության գործադրմամբ ապա­րա­տի «դաշնակցայնա­ցում», մեկ այլ քաղա­քա­կան մշա­կույթի պարտադրում ու տարածքա­յին ամբողջա­կա­նությունը պահպա­նե­լու սկզբունք:

Առնչվող Հոդվածներ