ՄԵՐ ՈՒՂԻՆ

Արթնացիր ընկեր Հրայր, Նրանք Խելագարվել են (Մաս Դ)

Կայծ Մինասյան

Համաշխարհային ժողովներում (2000, 2004, 2008, 2011, 2015, 2019), որոնք մշտապես արգելակվում էին Հրանտի ու Վահանի կողմից, «Տարածքային ամոբողջականության սիրահարները» իրենց մտադրություններն ու կարծիքներն են ստիպում Հայաստանում ու Սփյուռքում գործող պարտիզանական շախմատի խաղացողներին։ Ոմանք, ինչպես օրինակ փաստաբան (Հրանտ) և ուժային (Վահան) իրենց թիկնապահների հետ (Արմեն Ռուստամյան, Բագրատ Եսայան, Գեղամ Մանուկյան, Իշխան Սաղաթելյան և այլք), այդ «հեղափոխական օրենքի պահապանները» առաջարկում են Դաշնակցության սկզբունքների շահարկում, կանոնների և ավանդույթների անպատիժ խախտումներ, ընդհուպ մինչև շարքում խոսելու արգելք։

Իշխանության հետ փոխզիջումներն ու հետընտրական գործողությունները  հանգեցրին նրան, որ ՀՅԴ-ն Հայաստանում մեծապես կորցրեց իր ազդեցությունը, քանի որ ավելի ու ավելի շատ հարցեր էին կուտակվում։ ՀՅԴ-ում պիտի անսասան կարգուգանոն տիրեր, այդ ընթացքում թիրախավորվեին տարբերվողները, հատկապես Վիգեն Հովսեփյանը և Աբո Պողիկյանը, իսկ հետո ազատվել նրանցից, ինչու ոչ նաև դառնալ միանձնյա ղեկավարներ։

Այդ «մաքրումները»․․․դաշնակցության մարտիկների մնացյալ հատվածը լռեց այդ հաշվով; Կուսակցական ղեկավարների համար նրանք ընդամենը Լևոն Տեր Պետրոսյանի հիասթափված ու հուսախաբված կողմնակիցներ են, այսինքն Հրայր Մարուխյանի հակառակորդներ։ Բայց և այնպես «ինքնավարականների» համար, որոնք այլևս չէին համարձակվում հրապարակավ հանդես գալ,ՀՅԴ-ՀՀկ կոալիցիան ընդամենը հետխորհրդային տրամաբանության շարունակումն էր, որը գոյություն ունի մինչև հիմա։

1991թ․ ուղղահայաց սկզբունքով կառուցված իշխանության հետ, որը մինչև հիմա չի փոխվել։ Ավելին, ինչպե՞ս կարելի է «մարուխյանականություն» պահանջել ու միաժամանակ համագործակցել Ռոբերտի ու Սերժի հետ, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեկտեղ պայքարել էին ՀՅԴ ու Հրայր Մարուխյանի դեմ։

18 տարի կուսակցությունը մեկուսացնելուց հետո Հրանտի ու նրա կողմնակիցների համար, որոնք ընդգրկվեցին Բյուրոյում, որպես վարձ, նոր ժամանակաշրջան է սկսվում 2018թ․ թավշյա հեղափոխության ժամանակ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գլուխը գալով, որ գեղարվեստական ֆիլմ էր հիշեցնում «Տարածքային ամբողջականության սիրահարներն» ու «ինքնավարականները», մասնավորապես Սփյուռքում, նոր իրականության են բախվում։ Այդ ամենը կարծես ամփոփումը լիներ Դաշնակցության ճգնաժամի, Հայաստան վերադարձած անհաջող, քաոսային ու ճգնաժամի մեջ գտնվող կուսակցության համար։ Ընտրական խայտառակությունից մի քանի շաբաթ անց, որը դաշնակցության համար նշանավորվեց նրանով, որ 2018թ․ դեկտեմբերի 9-ից սկսած կուսակցությունը կորցրեց Հայաստանի խորհրդարանում ամենաչնչին ներկայության հնարավորությունն անգամ, կուսակցությունը 2019թ․ Արցախում անցկացրեց իր Ընդհանուր Ժողովը։ Նոր ժողով, կուսակցական սկզբունքների նոր խախտումներ Հրանտ Մարգարյանի կողմից, ով ստիպված հրաժարվեց վեցերորդ անգամ կառավարելուց՝ հայտարարելով որ դարձել է թավշյա հեղափոխության զոհ։

Նա ժողովի բացման ժամանակ հայտարարեց, որ ՀՅԴ-ն շատ արագ տուն է ուղարկելու թավշյա հեղափոխության այդ համարձակ երիտասարդներին։  Նա «դանդաղ գործող ռումբ»-ի քաղաքականություն իրականացրեց՝ ստեղծելով թույլ բյուրո, բաղկացած իր իսկ հավատարիմ մարդկանցից՝ սկսած Կանադայի թևի ղեկավար, խարիզմայից ու ինքնուրունությունից զուրկ Հակոբ Տեր-Խաչատուրյանից։ Զրկված իրենց առաջնորդ Հրանտից, Հակոբն ու մյուսները խնջույք են անում։

Թավշյա հեղափոխությունը պատռեց փոխզիջումային ՀՅԴ-ի դեմքը Հայաստանում, որը հասավ նաև Արցախ, որտեղ ՀՅԴ նորից պարտվեց ու դա այն դեպքում, երբ Արցախը պիտի դառնար Դաշնակցության վերածննդի էպիկենտրոն ու Բյուրոյի նոր ստրատեգիական կողմնացույց։ Անհավատալի Քաոս։

Սփյուռքի ու Հայաստանի դաշնակցականները արթնանում են ու պայքար հայտարարում կուսակցական այս ոճին։ Արդյունքը՝ ղեկավարությունը հարցը լուծում է հեռացումներով՝ Աբո Պողիկյանը, Անդրանիկ Պողոսյանը, Նազարեթ Բերբերյանը, Հարութ Քալաջյանն ու մյուսները հեռացվում են կուսակցությունից։

Այդ ամենի պատճա՞ռը։ Համարձակվենք բարձրաձայն ասել այն, ինչի մասին մտածում են շարքերը կուսակցության ներսում հերթական ժողովների ժամանակ, վեճերը չեն լուծվում, ներքին խոհանցը թշնամական է։ Բայց ի՞նչ անել, ինչպե՞ս  փոխել քննարկումները, եթե ժողովները արգելակվում են կուսակցության ներսում այդ կլանի կողմից։ Ի՞նչ անել, երբ վերոնշյալները պայքարում են ցանկացած նոր ծնված մտքի դեմ ու ամեն ինչ անում են կուսակցությունն ինչ գնով էլ լինի տեղավորել ինչ որ տեղ։ Փոխզիջումը, որը կատարվեց 33-րդ ժողովի ժամանակ Արցախում, ամենավատն ու անհաջողն էր բոլոր տարբերակներից։ Դա Հրանտ Մարգարյանի գիտակցված քաղաքականությունն է, որ երբ նա չի կարողանում ղեկավարել, ապա ոչնչացնում է։ Եթե նա ընկնի, ապա ողջ ՀՅԴ-ն իր հետևից պիտի քարշ տա։

Ինքնասպան մոտեցում, որն ուղղված էր այն բանին, որպեսզի սեփականացվի կուսակցական համընդանուր ունեցվածքն ու ՀՅԴ-ն անձնայնացվի։ Առողջ բանականությունը կողջուներ, որ այդ հեռացող ղեկավարությունը իրեն չի ցուցադրում Բյուրոյի ընտրությունների առաջ Ստեփանակերտի ժողովի ժամանակ, որպեսզի ղեկը հանձնի նոր ու թարմ մտքերով երիտասարդ սերնդին։ Ո՛չ, հեռացող ղեկավարությունն ամեն գնով փորձում էր պահպանել իշխանությունն ու փրկել ունեցվածքը։ Ստացվեց հակառակը՝ ոչ ուժ, ոչ՝ ռեսուրս։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *