24.7 C
Yerevan

Արթնա­ցիր ընկեր Հրայր, Նրանք Խելա­գարվել են (Մաս Դ)

Կայծ Մինասյան

Համաշխարհա­յին ժողովնե­րում (2000, 2004, 2008, 2011, 2015, 2019), որոնք մշտա­պես արգե­լակվում էին Հրանտի ու Վահա­նի կողմից, «Տարածքա­յին ամո­բողջա­կա­նության սիրա­հարնե­րը» իրենց մտադրություններն ու կարծիքներն են ստի­պում Հայաստա­նում ու Սփյուռքում գործող պարտի­զա­նա­կան շախմա­տի խաղա­ցողնե­րին։ Ոմանք, ինչպես օրի­նակ փաստա­բան (Հրանտ) և ուժա­յին (Վահան) իրենց թիկնա­պահնե­րի հետ (Արմեն Ռուստամյան, Բագրատ Եսա­յան, Գեղամ Մանուկյան, Իշխան Սաղա­թելյան և այլք), այդ «հեղա­փո­խա­կան օրենքի պահա­պաննե­րը» առա­ջարկում են Դաշնակցության սկզբունքնե­րի շահարկում, կանոննե­րի և ավանդույթնե­րի անպա­տիժ խախտումներ, ընդհուպ մինչև շարքում խոսե­լու արգելք։

Իշխա­նության հետ փոխզի­ջումներն ու հետընտրա­կան գործո­ղություննե­րը  հանգեցրին նրան, որ ՀՅԴ‑ն Հայաստա­նում մեծա­պես կորցրեց իր ազդե­ցությունը, քանի որ ավե­լի ու ավե­լի շատ հարցեր էին կուտակվում։ ՀՅԴ-ում պիտի անսա­սան կարգուգա­նոն տիրեր, այդ ընթացքում թիրա­խա­վորվեին տարբերվողնե­րը, հատկա­պես Վիգեն Հովսեփյա­նը և Աբո Պողիկյա­նը, իսկ հետո ազատվել նրանցից, ինչու ոչ նաև դառնալ միանձնյա ղեկա­վարներ։

Այդ «մաքրումները»․․․դաշնակցության մարտիկնե­րի մնացյալ հատվա­ծը լռեց այդ հաշվով; Կուսակցա­կան ղեկա­վարնե­րի համար նրանք ընդա­մե­նը Լևոն Տեր Պետրոսյա­նի հիասթափված ու հուսա­խաբված կողմնա­կիցներ են, այսինքն Հրայր Մարուխյա­նի հակա­ռա­կորդներ։ Բայց և այնպես «ինքնա­վա­րա­կաննե­րի» համար, որոնք այլևս չէին համարձակվում հրա­պա­րա­կավ հանդես գալ,ՀՅԴ-ՀՀկ կոա­լի­ցիան ընդա­մե­նը հետխորհրդա­յին տրա­մա­բա­նության շարունա­կումն էր, որը գոյություն ունի մինչև հիմա։

1991թ․ ուղղա­հա­յաց սկզբունքով կառուցված իշխա­նության հետ, որը մինչև հիմա չի փոխվել։ Ավե­լին, ինչպե՞ս կարե­լի է «մարուխյա­նա­կա­նություն» պահանջել ու միա­ժա­մա­նակ համա­գործակցել Ռոբերտի ու Սերժի հետ, որոնք Լևոն Տեր-Պետրոսյա­նի հետ մեկտեղ պայքա­րել էին ՀՅԴ ու Հրայր Մարուխյա­նի դեմ։

18 տարի կուսակցությունը մեկուսացնե­լուց հետո Հրանտի ու նրա կողմնա­կիցնե­րի համար, որոնք ընդգրկվե­ցին Բյուրո­յում, որպես վարձ, նոր ժամա­նա­կաշրջան է սկսվում 2018թ․ թավշյա հեղա­փո­խության ժամա­նակ։

Նիկոլ Փաշինյա­նի իշխա­նության գլուխը գալով, որ գեղարվեստա­կան ֆիլմ էր հիշեցնում «Տարածքա­յին ամբողջա­կա­նության սիրա­հարներն» ու «ինքնա­վա­րա­կաննե­րը», մասնա­վո­րա­պես Սփյուռքում, նոր իրա­կա­նության են բախվում։ Այդ ամե­նը կարծես ամփո­փումը լիներ Դաշնակցության ճգնա­ժա­մի, Հայաստան վերա­դարձած անհա­ջող, քաո­սա­յին ու ճգնա­ժա­մի մեջ գտնվող կուսակցության համար։ Ընտրա­կան խայտա­ռա­կությունից մի քանի շաբաթ անց, որը դաշնակցության համար նշա­նա­վորվեց նրա­նով, որ 2018թ․ դեկտեմբե­րի 9‑ից սկսած կուսակցությունը կորցրեց Հայաստա­նի խորհրդա­րա­նում ամե­նաչնչին ներկա­յության հնա­րա­վո­րությունն անգամ, կուսակցությունը 2019թ․ Արցա­խում անցկացրեց իր Ընդհա­նուր Ժողո­վը։ Նոր ժողով, կուսակցա­կան սկզբունքնե­րի նոր խախտումներ Հրանտ Մարգարյա­նի կողմից, ով ստիպված հրա­ժարվեց վեցե­րորդ անգամ կառա­վա­րե­լուց՝ հայտա­րա­րե­լով որ դարձել է թավշյա հեղա­փո­խության զոհ։

Նա ժողո­վի բացման ժամա­նակ հայտա­րա­րեց, որ ՀՅԴ‑ն շատ արագ տուն է ուղարկե­լու թավշյա հեղա­փո­խության այդ համարձակ երի­տա­սարդնե­րին։  Նա «դանդաղ գործող ռումբ»-ի քաղա­քա­կա­նություն իրա­կա­նացրեց՝ ստեղծե­լով թույլ բյուրո, բաղկա­ցած իր իսկ հավա­տա­րիմ մարդկանցից՝ սկսած Կանա­դա­յի թևի ղեկա­վար, խարիզմա­յից ու ինքնուրունությունից զուրկ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նից։ Զրկված իրենց առաջնորդ Հրանտից, Հակոբն ու մյուսնե­րը խնջույք են անում։

Թավշյա հեղա­փո­խությունը պատռեց փոխզի­ջումա­յին ՀՅԴ‑ի դեմքը Հայաստա­նում, որը հասավ նաև Արցախ, որտեղ ՀՅԴ նորից պարտվեց ու դա այն դեպքում, երբ Արցա­խը պիտի դառնար Դաշնակցության վերածննդի էպի­կենտրոն ու Բյուրո­յի նոր ստրա­տե­գիա­կան կողմնա­ցույց։ Անհա­վա­տա­լի Քաոս։

Սփյուռքի ու Հայաստա­նի դաշնակցա­կաննե­րը արթնա­նում են ու պայքար հայտա­րա­րում կուսակցա­կան այս ոճին։ Արդյունքը՝ ղեկա­վա­րությունը հարցը լուծում է հեռա­ցումնե­րով՝ Աբո Պողիկյա­նը, Անդրա­նիկ Պողոսյա­նը, Նազա­րեթ Բերբերյա­նը, Հարութ Քալաջյանն ու մյուսնե­րը հեռացվում են կուսակցությունից։

Այդ ամե­նի պատճա՞ռը։ Համարձակվենք բարձրա­ձայն ասել այն, ինչի մասին մտա­ծում են շարքե­րը կուսակցության ներսում հերթա­կան ժողովնե­րի ժամա­նակ, վեճե­րը չեն լուծվում, ներքին խոհանցը թշնա­մա­կան է։ Բայց ի՞նչ անել, ինչպե՞ս  փոխել քննարկումնե­րը, եթե ժողովնե­րը արգե­լակվում են կուսակցության ներսում այդ կլա­նի կողմից։ Ի՞նչ անել, երբ վերոնշյալնե­րը պայքա­րում են ցանկա­ցած նոր ծնված մտքի դեմ ու ամեն ինչ անում են կուսակցությունն ինչ գնով էլ լինի տեղա­վո­րել ինչ որ տեղ։ Փոխզի­ջումը, որը կատարվեց 33-րդ ժողո­վի ժամա­նակ Արցա­խում, ամե­նա­վատն ու անհա­ջողն էր բոլոր տարբե­րակնե­րից։ Դա Հրանտ Մարգարյա­նի գիտակցված քաղա­քա­կա­նությունն է, որ երբ նա չի կարո­ղա­նում ղեկա­վա­րել, ապա ոչնչացնում է։ Եթե նա ընկնի, ապա ողջ ՀՅԴ‑ն իր հետև­ից պիտի քարշ տա։

Ինքնասպան մոտե­ցում, որն ուղղված էր այն բանին, որպեսզի սեփա­կա­նացվի կուսակցա­կան համընդա­նուր ունեցվածքն ու ՀՅԴ‑ն անձնայնացվի։ Առողջ բանա­կա­նությունը կողջուներ, որ այդ հեռա­ցող ղեկա­վա­րությունը իրեն չի ցուցադրում Բյուրո­յի ընտրություննե­րի առաջ Ստե­փա­նա­կերտի ժողո­վի ժամա­նակ, որպեսզի ղեկը հանձնի նոր ու թարմ մտքե­րով երի­տա­սարդ սերնդին։ Ո՛չ, հեռա­ցող ղեկա­վա­րությունն ամեն գնով փորձում էր պահպա­նել իշխա­նությունն ու փրկել ունեցվածքը։ Ստացվեց հակա­ռա­կը՝ ոչ ուժ, ոչ՝ ռեսուրս։

Առնչվող Հոդվածներ