20 C
Yerevan

Այո’, Հայաստա­նը հզո­րա­նա­լու է»

Գարե­գին Միսկարյան

Հիմա, պատկե­րացնենք, որ Հայաստա­նը երե­սուն տարի օր ու գիշեր զարգա­նում էր, ունե­նում էր կայա­ցած ժողովրդա­վա­րա­կան համա­կարգ, կայա­ցած ռազմարդյունա­բե­րություն, կայա­ցած տնտե­սություն, կայա­ցած բանակ։ Ինչպի­սին կլի­նեին զարգացումները։Նման պետությունը չունե­նա­լու պատճա­ռը Արցա­խը չէր։ Նման պետությունը չունե­նա­լու պատճա­ռը պետության դերի, տեղի, ձևի, բովանդա­կության մասին աղա­վաղված պատկե­րա­ցումներ ունե­ցող, իսկ ավե­լի հաճախ նման պատկե­րա­ցումից զուրկ, ապա­պե­տա­կան գործիչնե­րի պետա­կան բարձր պաշտոններ զբա­ղեցնելն էր։

Պետությունը վստահվել էր/է մարդկանց, ովքեր մտա­ծել են մի բան, հայտա­րա­րել երկրորդը, բայց իրա­կա­նացրել երրորդը։ Հիմա էլ քիչ չեն նման մարդիկ, ովքեր օրի­նակ ասում են.

-Այո, պետության զարգացման համար լավա­գույն տարբե­րա­կը ժողովրդա­վա­րությունն է, բայց հիմա մեզ Ստա­լին է պետք։

Կամ

-Իհարկե, սուվե­րե­նությունը պետության զարգամցման կարև­որ բաղադրիչն է, բայց մենք զարգա­նա­լու համար պիտի մտնենք Ռուսաստա­նի կազմի մեջ, ինչպես չեչեննե­րը։

Շատ կլսեք նման անհե­թեթ մտքեր, բայց խնդի­րը այն չի, որ կան նման մտքեր, այլ այն, որ կան այդ արժեքնե­րով ապրող մարդիկ, որոնք հանգա­մանքնե­րի բերումով մեր անունից, մեր պետությա­նը վերա­բերվող որո­շումներ կայացնե­լու կամ այդ որո­շումնե­րի վրա ազդե­լու չափա­զանց մեծ լիա­զո­րություններ ունեն։

Ու փոխա­նակ նման համա­կարգի հիմքը դնողներն ու այդ հիմքի վրա պետությունը լափողնե­րը, փոխա­նակ Հայաստա­նի զարգա­ցումը Արցա­խից հրա­ժարվե­լու մեջ տեսնողնե­րը, ամա­չեն, որ Հայաստա­նը, այդ թվում նաև նման արժեքներ կրող քաղա­քա­կան գործիչնե­րի ապի­կա­րության պատճա­ռով ընկավ այդ գործիչնե­րի ձեռքով փորած անդունդը, խելոք դեմքով ծափեր են հավա­քում, փոքրա­թիվ քաղա­քա­կան մտքից ու պետա­կան մտա­ծո­ղությունից զուրկ հանդի­սա­տե­սից։

Այո, Հայաստա­նը կարող էր հզո­րա­նալ, եթե նպա­տակ դրվեր պետության հզո­րա­նա­լը, ոչ թե սեփա­կան Էգոն շոյե­լը։

Այո Հայաստա­նը հզո­րա­նա­լու է:

Առնչվող Հոդվածներ