ՄԵՐ ՈՒՂԻՆ

Արթնացիր Ընկեր Հրայր, Նրանք Խելագարվել են (Մաս 5 և Վերջ)

<<Ոչ Լեւոն, ոչ Ռոբերտ-Սերժ, ոչ Նիկոլ>>…

Կայծ Մինասյան

2020թ. Արցախյան պատերազմում հայերի պարտությունն արագացրեց ՀՅԴ-ի անկումը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Դա նաև մեծապես, էլ ավելի հեղինակազրկեց կուսակցությանը, որի ղեկավարությունն արդեն ոչ մի կապ չուներ իր հիմնադիրների ու Մարուխյանի հետ։ Համաշխարհային առաջնորդները միշտ ամրապնդում ու հաստատում են իրենց գործը, քանի դեռ նրանք հողի տակ չեն հայտնվել…Հրայր Մարուխյանի մահվանից ավելի քան քսան տարի է, ինչ ՀՅԴ-ն իր կողմնացույցը կորցրած թափառում է գլոբալիզացվող ու անկայունացող Կովկասում։

Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես կնայեր ընկեր Հրայրը դաշնակցության աստվածներին իր մահվանից երկու տասնամյակ անց։ Արդյո՞ք նա կընդուներ «հեղափոխության պահապան» Հրանտի ու «անվտանգության խորհրդի անդամ» Վահանի գազանային մեթոդները 1995թ. պետական հեղաշրջման ժամանակ։ Հավանաբար ոչ, համենայն դեպս ելնելով հանուն համընդհանուր բարօրությունից։ Բացի դրանից, 1992թ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստացույցով երեկոյան ելույթը, որտեղ նա կդիմեր Հրայր Մարուխյանին՝ ակնարկելով, որ Հրանտ-Վահան զույգն իրեն առաջարկում է հիմնավորվել Արցախում և դիմագրավել նրանց։ «Ո՛չ»,- կպատասխաներ Հրայր Մարուխյանը, քաղաքացիական պատերազմի նման հեռանկարն անգամ բացառված է։ Արցախում պատերազմող Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մի նոր ու ավելի վատ պատերազմ։ Ու Արցախն էլ չի կարող ՀՅԴ-Լևոն Տեր Պետրոսյան ռեժիմների քաղաքական պայքարի պատանդը դառնալ։

Արդյո՞ք նա կմասնակցեր 1998-1999թթ. կառավարական կոալիցիային ու կմիանար Ռոբերտին ու Սերժին ՀՅԴ վերականգնումից հետո։ Հավանաբար, ոչ, նա կհասկանար երրորդ ճանապարհի հնարավորությունը՝ «Ո՛չ Լևոն, ո՛չ Ռոբերտ-Սերժ»։

Իսկ արդյո՞ք կմասնակցեր Սերժ Սարգսյանի, հանրապետականների հետ կառավարական կոալիցիային 2017թ. պառլամենտական ընտրություններից հետո։ Ակներև է, որ ոչ, մի շատ պարզ ու հասարակ պատճառով, նախ և առաջ ընտրական արդյունքներից ելնելով(հանրապետականները ստացել էին ձայների բացարձակ մեծամասնություն) ու 2015թ. սահմանադրական բարեփոխումները, որոնք ՀՀ-ն դարձնում էին պառլամենտական երկիր, իսկ նման պարագայում ՀՅԴ-ի մասնակացությունը բացարձակ մեծամասնական հանրապետականների հետ անօգուտ է ու, որ ժամանակն է ընդհանուր կուրսը փոխել ու հրաժարվել կոալիցիոն կառավարության փոքրամասնության դերից։

Եվ վերջապես կմասնակցե՞ր 2018թ. Թավշյա Հեղափոխությանը։ Հավանաբար այո, որովհետև այդ պահին դաշնակցականի կերպարում կար ազգային ոգևորողը, նվիրվածություն պետությանը ոչ թե ռեժիմին ու «ալ կը բաւէ» կոչը կաշառակերությանն ու «հերի՛ք է» ճակատագրապաշտությանը, որոնք հանդիսանում են հետխորհրդային խուլիգանական պրակտիկայի ու անհամ իշխանապետության շարունակությունը։
Չնայած երիտասարդ իշխանության ունեցած անհաջողություններին, նա կօգտագործեր տարածված «նիկոլիզմ»-ը՝ հօգուտ ՀՅԴ-ի, կիրառելով Երևանում առկա էնտուզիազմը, երիտասարդ վարչապետին Դաշնակցության փորձով օգնելու ու երբ ժամանակը գա, հայ ժողովրդին նոր ճանապարհ առաջարկելու՝ «ոչ Լևոն, ոչ Ռոբերտ-Սերժ, ոչ Նիկոլ», իսկ առողջ միտքը․․․

Բայց ավելի լավ է զերծ մնանք ցանկացած փորձից ու հանգստություն պահպանել, որովհետև Հրայր Մարուխյանը հավանաբար իր սեփական մտքերն ու ծրագիրը կունենար, հատկապես այն հմտություններով, որ նա ուներ, որովհետև նա երբեք չէր մոռանում ու գիտեր, որ Հայկական Հարցը հնարավոր է լուծել, բայց ոչ զուտ երազանքներով կամ մաքսիմալիզմով, ճակատագրապաշտությամբ և այլն։

Դրանից լավ էր հասկանում ուժերի հավասարակշռող Հրայր Մարուխյանը։ Չկա Քրիստափոր Միքաելյանը, իսկ այդ նույն ժամանակ Հրանտ-Վահանն և մյուս «հեղափոխության պաշտպաններն ու անվտանգության խորհրդի անդամներն» այսօրվա ՀՅԴ-ի համար դարձան ոչ թե գոտեպնդողներ, այլ գերեզմափորներ ու լուծարողներ, որոնք էլ թաղեցին այդ հրաշալի Կանտյան գեղեցիկ նախագիծը, հումանիզմն ու պիտանիությունը՝ այսինքն համաշխարհային դաշնակցությունը կամ Դաշնակցությանը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *