Վերջին շրջանում շատ եմ նկատել հատկապես ընդդիմության շրջանում «նախկիններ» արտահայտության դեմ չհամաձայնված գործիչների։ Որոշ գործիչներ «նախկին» ասելով հասկանում են տարիքային սահմանը, որոշ գործիչներ պաշտոն ունենալով են պայմանավորում նախկին և ներկան, իսկ որոշ գործիչներ՝ «նախկին» ասելով հասկանում են նախորդ ապազգային ռեժիմը։ «Նախկիններ» և «ներկաներ» անվանումները առաջացան երկու ու կես տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության և նախորդ իշխանություններին անվանեց նախկիններ նկատի ունենալով նախկին ռեժիմը։
Ո՞րն է նախկին ապազգային ռեժիմը`
1․Պետական բյուջեն անձնական շահերի համար ծառայացրած
2․Բանակը թալանած
3․Գողական վարքերը խրախուսած
4․Կրթությունը վեցերորդական պլան նետած
5․Մարդու իրավունքները ոտնակոխած
6․Հարուստի դեմ միշտ աղքատն է մեղավոր
7․Եկեղեցին սեփական հոր դյուքանը դարձրած
8․Արցախը չբնակեցրած և չկառուցած
9․Դատական համակարգը գրպանները դրած
10․Կեղծ հայրենասիրություն սերմանած
11․և այլն:
Այս ամենից պարզ է դառնում մի բան՝ «նախկին» և «ներկա» տերմիններն ինչ որ տարիքային ցենզի նշանակություն չունեն, այլ կրում են իմաստային բնույթ ու նախատեսված են որակում տալու համար։ «Նախկին» ասվածը, ըստ էության, տեսակ է, կարգավիճակ, որով բնութագրվում է վերը նշված կատեգորիայում երկրը ճգնաժամերի հասցրած անձինք, այլ ոչ թե ինչ որ տարիքային տրամաբանություն։Բոլորս էլ գիտենք, որ նախորդ կառավարություններում ու պաշտոնյաների մեջ կային և՛ ազնիվ մարդիկ, և՛ անզուսպ թալանի տենչով համակվածներ, որոնք իրենց երիկրին վերաբերվում էին իսպանացի գաղութարարի նման։ Այ հենց այդ կոնկիստադորներին էլ նկատի ունեն «նախկին» ասելով և երբ ասում են, որ «հնին վերադարձ չի լինելու», նկատի ունեն այն, որ Հայաստանում այլևս տեղ չեն ունենալու այն կեղտոտ բարքերը, որոնք ՀՀ-ն հասցրին այս աղետալի կարգավիճակին։