16.9 C
Yerevan

«Նախկիններ» և «Ներկա­ներ» բառե­րի իմաստներն ըստ այսօրվա քաղա­քա­կան տերմի­նա­լո­գիա­յի

Վերջին շրջա­նում շատ եմ նկա­տել հատկա­պես ընդդի­մության շրջա­նում «նախկիններ» արտա­հայտության դեմ չհա­մա­ձայնված գործիչնե­րի։ Որոշ գործիչներ «նախկին» ասե­լով հասկա­նում են տարի­քա­յին սահմա­նը, որոշ գործիչներ պաշտոն ունե­նա­լով են պայմա­նա­վո­րում նախկին և ներկան, իսկ որոշ գործիչներ՝ «նախկին» ասե­լով հասկա­նում են նախորդ ապազգա­յին ռեժի­մը։ «Նախկիններ» և «ներկա­ներ» անվա­նումնե­րը առա­ջա­ցան երկու ու կես տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյա­նը եկավ իշխա­նության և նախորդ իշխա­նություննե­րին անվա­նեց նախկիններ նկա­տի ունե­նա­լով նախկին ռեժի­մը։

Ո՞րն է նախկին ապազգա­յին ռեժի­մը‘

1․Պետական բյուջեն անձնա­կան շահե­րի համար ծառա­յացրած

2․Բանակը թալա­նած

3․Գողական վարքե­րը խրա­խուսած

4․Կրթությունը վեցե­րորդա­կան պլան նետած

5․Մարդու իրա­վունքնե­րը ոտնա­կո­խած

6․Հարուստի դեմ միշտ աղքատն է մեղա­վոր

7․Եկեղեցին սեփա­կան հոր դյուքա­նը դարձրած

8․Արցախը չբնա­կեցրած և չկա­ռուցած

9․Դատական համա­կարգը գրպաննե­րը դրած

10․Կեղծ հայրե­նա­սի­րություն սերմա­նած

11․և այլն:

Այս ամե­նից պարզ է դառնում մի բան՝ «նախկին» և «ներկա» տերմիններն ինչ որ տարի­քա­յին ցենզի նշա­նա­կություն չունեն, այլ կրում են իմաստա­յին բնույթ ու նախա­տեսված են որա­կում տալու համար։ «Նախկին» ասվա­ծը, ըստ էության, տեսակ է, կարգա­վի­ճակ, որով բնութագրվում է վերը նշված կատե­գո­րիա­յում երկրը ճգնա­ժա­մե­րի հասցրած անձինք, այլ ոչ թե ինչ որ տարի­քա­յին տրամաբանություն։Բոլորս էլ գիտենք, որ նախորդ կառա­վա­րություննե­րում ու պաշտոնյա­նե­րի մեջ կային և՛ ազնիվ մարդիկ, և՛ անզուսպ թալա­նի տենչով համակվածներ, որոնք իրենց երիկրին վերա­բերվում էին իսպա­նա­ցի գաղութա­րա­րի նման։ Այ հենց այդ կոնկիստա­դորնե­րին էլ նկա­տի ունեն «նախկին» ասե­լով և երբ ասում են, որ «հնին վերա­դարձ չի լինե­լու», նկա­տի ունեն այն, որ Հայաստա­նում այլևս տեղ չեն ունե­նա­լու այն կեղտոտ բարքե­րը, որոնք ՀՀ‑ն հասցրին այս աղե­տա­լի կարգա­վի­ճա­կին։

Առնչվող Հոդվածներ