Սփիւռք

2020թ․ պատերազմ՝ կատարյալ փոթորիկ թե՞ շախ և մատ (Մաս 1- Ճգնաժամեր)

Նորայր Էպլիղաթեան

2020թ․ արցախյան պատերազմի հենց սկզբից ես զբաղված էի Արցախում հսկայական տարածքներ կորցնելու սկզբնապատճառները հասկանալով։ Տեղեկատվական փնտրտուքն ինձ երկու խմբի կամ երևույթների առաջ կանգնեցրեց՝

  • Պատերազմն ու դրա հետևանքները կարելի է բնութագրել որպես «կատարյալ փոթորիկ»
  • Երկարատև կամ ժամանակային տեսակետն այն է, որ պատերազմը «մատ» էր։

Սրանցից ամեն մեկը շատ լուրջ հետևանքներ ունի, այնպես որ կարևոր է ճիշտ ախտորոշում տալ։

Տեղեկատվական անբավարարություն՝

Մենք ունենք հավաստի տեղեկատվության պակաս և բազմաթիվ կեղծ տեղեկություններ։ Հայաստանում ընդամենը մեկ երկու լուրջ լրագրող-հետաքննողներ կան, իսկ մնացածն ընդամենը իրենց սենյակներում նստած ու էժանագին/սիրողական լուրեր տարածող խմբագրություններ են։

Հավաստի ու ստուգված տեղեկատվության բացակայությունը հասարակության ու ԶԼՄ-ների միջև վստահության լիակատար կորստի հանգեցրեց։ Մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ամեն մի պարտիզանական խումբ պնդում է իր տեսակետներն՝ իր իսկ «մեդիահարթակներով»։ Այո՛, ճշմարտությունը պատերազմի առաջին զոհերից է, բայց ճշմարտությունը դեռևս պատերազմից առաջ էլ գոյություն ուներ։ Պատերազմի ժամանակ հայերի մի մասը ստիպված էր աչքի անցկացնել նաև հակառակորդի մամուլը՝ սեփական աղբյուրները հավասարակշռելու համար։ Թավշյա հեղափոխությունը հետևանք էր մի բանի՝ Արևելյան Հայաստանի ձևավորումը որպես արդյունք ռուսական երկու համակարգերի ճգնաժամի(ցարականը՝ 1918թ․ և խորհրդայինը՝ 1991թ․)։ Երկարատև ազգային ազատագրական պատերազմի արդյունքում ազգային էլիտա չձևավորվեց։ Դրա արդյունքում ձևավորվեցին կայսերական սահմանային ադմինստրացիա և քաղաքացիական ոստիկանություն։  Հայերը հպարտանում են, որ աշխարհին ուժեղների են տվել ԽՍՀՄ-ում(նաև Բյուզանդական կայսրերին), բայց այդ մարդիկ պատկանել են արտասահմանյան էլիտային։  1991թ․ անկախության արդյունքում նախկին տեղական խորհրդային հեղինակությունները վերածվեցին կուսակցական օլիգարխիկ համակարգի, որոնք իրենց գույնը փոխարինեցին ազգային երագներով։

Թավշյա հեղափոխությունը(էֆեմիզմ՝ մեղմասացություն, թույլերի կամ երկչոտների համար) հայկական օլիգարխիայից ու նրա կառավարման համակարգից ազատվելու փորձ էր։ Բայց նոր հաստատությունը չէր կարող օգտագործել ադմինիստրատիվ ռեզերվի ողջ տաղանդը(դա այնքան էլ շատ չէր)։ Ավելին, նոր ադմինիստրացիան բոլոր կողմերից հարձակման ենթարգվեց օլիգարխիայի կողմից, որը փորձում էր իշխանության վերադառնալ, կամ խուսափել երկարատև բանտարկությունից ու ունեցվածքի բռնագրավումից։ Նոր ղեկավարությունը շատ մեծ ուժ/էներգիա ծախսեց պաշտպանության վրա, փոխանակ իր օրվա առաքելությունն իրականացնելու։

Արդյունքը՝

Հայստանում իշխանության հիմքերը մակերեսային են։

Քաղաքական անկայություն՝ եկեք համեմատենք Ադրբեջանի քաղաքական անկայունության հետ՝ Արցախյան պատերազմի  ու Մութալիբով-Էլչիբեյի անհանգիստ տարիներին։ Իշխանության կայունությունն ու հաստատունությունը Ադրբեջանում վերականգնեցին այն բանից հետո, երբ Ալիևները(հայր և որդի) 1993թ․ վերցրին իշխանությունը։ Եվ ընդհակառակը, օլիգարխները վատնեցին հայկական ղեկավարության օրինականությունն ու թավշյա հեղափոխությունը զբաղված էր ապրելու համար մաքառելով։ Այդ երկու երկրների քաղաքական դատարկությունը (տարբեր ժամանակներում) շատ մեծ ազդեցություն ունեցավ այդ ամենին հետևած պարտության վրա։

Covid-19-ի համավարակ՝

2020-ը ուժեղ ցնցումների տարի էր։ Համավարակը ծանր հարված հասցրեց Հայաստանի առողջապահական համակարգին ու տնտեսությանը։ Օլիգարխիայի ճնշման տակ հայտնված կառավարությունը ստիպված էր վարակի դեմ պայքարել նաև չպահպանվող սահմանափակումներով։ Համավարակն իր դերն ունեցավ այս փոթորկալից իրադարձություններում։

Ստրատեգիա՝ հայկական ստրատեգիան պաշտպանական էր, իսկ ադրբեջանականը՝ հարձակվողական։ Այս երկու տարբեր ստրատեգիաների հաջողության գրավականները տարբեր են։ Պաշտպանական ստրատեգիայի նպատակը հակառակորդի հարձակումը թուլացնելն ու կանգնեցնելն է, իսկ հարձակվողականը ձգտում է խորտակել պաշտպանությունը։ Ավելին, հայերի պաշտպանությունը ձգվում  էր  արցախյան բուն հողերից այն կողմ։ Դա քաղաքական հաղթաթուղթ էր համարվում «հողերը խաղաղության դիմաց» բանակցություններում, որը տեղի չունեցավ հայկական կողմի սխալ հաշվարկների պատճառով(չես կարող ուտել այն, ինչը չունես)։

Այդ հաշվարկն արված էր այն բանի հիման, որը որը ենթադրում էր, թե ուժերի հավասարակշռությունը կպահպանվի։  Ըստ ժողովրդական ասույթի․ «անհավասար պատերազմում պաշտպանվողը պիտի պաշտպանի իր տարածքը հարյուր, իսկ հարձակվողը հաղթի մեկ անգամ»։  Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը մեծ ներդրումների ծրագիր սկսեց ռազմական ոլորտում։  Հայկական կողմը ի վիճակի չէր համեմատվելու նման ծավալիների հետ, ուստի հույսը դրել էր իր մարտիկների ոգու ու խիզախության վրա։

Անհաջողություն դիվանագիտության մեջ՝

Ռազմական մրցավազքին զուգահեռ ընթանում էր նաև ադրբեջանական դիվանագիտության ծրագիրը։ Հայերը դա օրվա խոչնդոտ էին պատկերացնում՝

  • Խողովակաշարեր և էներգիայի բաշխում
  • Գլոբալ ենթակառուցվածքների զարգացում(մեկ գոտի մեկ ճանապարհ սկզբունքով, ճանապարհներ և այլն)։

Այդ դիվանագիտության նպատակը Արևմտյան Եվրոպան և Ռուսաստանն էր՝ առաջինը ադրբեջանական նավթի խոստումներով, իսկ երկրորդը՝ գործընկերական ձևաչափով։

Բոլոր թերահավատների ուշադրությունը մի բանի վրա եմ ուզում հրավիրել՝

  • Ադրբեջանական գազը Իտալիա է գնալու պատերազմի ավարտվելուց անմիջապես հետո
  • Ռուսական սկզբունքը հարավկովկասյան միջանցքների նկատմամբ։

Սերգեյ Լավրովը մեկ անգամ չէ, որ Հայաստանի ղեկավարությանը զգուշացրել է վերահաս վտանգի ու Ռուսաստանի՝ ադրբեջանական դիվանագիտության հետ համաձայնվելու մասին։

Հայերը(բոլոր առումներով) անուշադրության մատնեցին դա։ 

 Եվ վերջում՝ պատճառը, թե ինչու մինչև հիմա չեմ անդրադարձել ԵԱՀԿ Մինսկի խմբին, կայանում է նրանում, որ դա ուշադրություն ստեղծելու համար է ստեղված, որպեսզի ոչինչ չանի ու շատ լավ կատարեց դա։

Չարժե դրա վրա ժամանակ վատնել։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *