16.9 C
Yerevan

Անվերջ Խոստումնե­րի Սպա­սումով

Արա­յիկ Մկրտումյան

Խոսքե՜ր, խոսքե՜ր

Ենթադրենք Բայդենն իր խոստումը կատա­րեց (որին չեմ հավա­տում) ու ԱՄՆ֊ը ճանա­չե­ցին հայոց ցեղասպա­նությունը։ Հետո՞։ Ի՞նչ է լինե­լու հետո։ Ինչ որ մեկը գիտի՞ թե առայժմ մեզ պետք է, որ ԱՄՆ֊ը ճանա­չի, իսկ հետո.…հետո մի բան կմտա­ծենք։

Չէ դուք իրոք կարծում եք թե ԱՄՆ֊ի կողմից “Ցեղասպա­նություն” բառի արտա­սա­նումը ինչ որ բան է փոխելո՞ւ։ Ինչբոր բան իհարկե կփո­խի, բայց ամենև­ին էլ այն չի լինի, ինչ պատկե­րացնում ենք։

Կարծում եք, թե ԱՄՆ֊ը հենց ճանա­չի, Թուրքիան մեզ հո՞ղ է տալու։ Դե դե, այդքան միա­միտ լինել պետք չէ։ Ինչպե՞ս կարող եք այդքան պարզ ու հեշտ պատկե­րացնել։ Ու ինչո՞ւ պիտի Թուրքիան մեզ հող տա, երբ ԱՄՆ լուռ աջակցությամբ ՆԱՏՕ֊ի ինքնա­թիռնե­րով նոր հողեր էր գրա­վում Սիրիա­յում, Լիբիա­յում, Արցա­խում։

Ու ինչո՞ւ պիտի Թուրքիան մեզ հող տա, ինչի՞ հիման վրա, որովհետև ԱՄՆ֊ը արտա­սա­նել է մի բա՞ռ։

ՌԴ֊ն ճանա­չել է ցեղասպա­նությունը։ Ե՞վ։ Ի՞նչ է փոխվել դրա­նից հետո՞։ Ի՞նչ է փոխվել հարցնում եմ։

Ոչինչ, Օդ, Զրո, Փուչիկ: Ահա թե ինչ է այդ ճանա­չումը։

Ռուսնե­րը Մոսկվա­յի պայմա­նագրից հրաժարվեցի՞ն։ Ո՛չ։ Կարսի պայմա­նագրից հրաժարվեցի՞ն։ Ո՛չ։ Դեռ ավելի՜ն։ Համա­տեղ ռուս֊թուրքական դիտորդա­կան խմբեր Արցա­խում, “Էրդո­ղա­նը վստա­հե­լի գործընկեր է”֊ասաց Պուտի­նը։ Ռուսնե­րը թուրքե­րին վաճա­ռե­ցին հզո­րա­գույն հակաօ­դա­յին С‑400 համա­կարգե­րը։

Ի՞նչ շահե­ցին հայե­րը դրա­նից։ Ոչինչ։ Չէին էլ կարող, որովհետև դա ռուս֊թուրքական հարա­բե­րություններ էին ու հայե­րը դրա­նում եթե ինչ որ դեր ունեին, ապա միայն այն, թե մեր կաշին ով ում ավե­լի թանկ կվա­ճա­ռի։

Ու այս ամենն այն դեպքում, երբ Ռուսաստա­նը մեր ռազմա­վա­րա­կան դաշնա­կիցն է, դարա­վոր բարե­կա­մը (ամեն դեպքում այդպես են ասում), իսկ ԱՄՆ֊ը մեզ ոչինչ էլ չի գալիս։

Դե հիմա ասեք, թե ինչու պիտի ԱՄՆ֊ը ճանաչման դեպքում թուրքե­րը մեզ հող տան։ Ո՞ր պայմա­նագրով, Սևրի՞։ Իսկ ինչու եք կարծում, որ Սևրը կաշխա­տի։ Իսկ գուցե Թուրքիան ոչ թե Սևրի պայմա­մա­գիրն է ուզում կատա­րի այլ 1918թ. Բաթումի, որով ՀՀ֊ն ուներ ընդա­մե­նը 12 հազ ք/կմ տարածք։

Լավ ասենք թե ԱՄՆ֊ը ճանա­չեց ու թուրքերն էլ ասե­ցին օկ, ըստ Սևրի՝ տարածքնե­րը տալիս ենք։ Հետո՞։ Մտա­ծում եք կտա՞ն։ Մենք մինչև հիմա չհասկա­ցանք, որ հողը թղթով չեն պահանջում, այլ վերցնում են՝ երկա­թով ու արյամբ։ Արցա­խը մեզ դաս։ Ի վերջո մենք դեռ 1994թ. Ստո­րագրել էինք, որ պիտի հետ հանձնենք, բայց չէինք հանձնում։ Թուրքը վերցրեց՝ երկա­թով ու արյամբ։ Որովհետև ինքն էլ գիտի, որ թղթի թանա­քը ոչինչ է, եթե դա մակագրված չէ զենքով, նավթով, ոսկով.…

Եկեք մի քիչ լայն ու խորը մտա­ծենք։ Երե­սուն տարի դա չենք արել։ Եկեք հիմա անենք։

Ուրեմն թուրքերն ասե­ցին լավ, մենք մեր զորքը հանում ենք ու Սևրյան Հայաստա­նը տալիս։ Եկեք վերցրեք։ Ո՞նց ենք վերցնե­լու։ Ասեք տեսնեմ։ Միլիո­նա­վոր քրդե­րին, լազե­րին ու մյուսնե­րին ի՞նչ ենք անե­լու։ Սփյուռքը ներգաղթ անելո՞ւ է։ Չասեք հա։ Հաշվեք նոր։ Սառը հաշվեք։

Ինչպե՞ս ենք պահե­լու այդ քառա­կի մեծ տարածքը, եթե Սյունի­քում միայն վեց դատարկ գյուղ կա, երբ Քաշա­թա­ղի Որո­տա­նում էսքան տարի ընդա­մե­նը 500 հոգի էր ապրում։

Այսինքն Սյունի­քը մերն է բայց չենք պահում, բայց Կարսը մերը չի ու պահանջում ենք։ Է հա, ես էլ գիտեմ, որ դա մեր հայրե­նիքն է։ Բայց ինչպե՞ս ենք պահե­լու։ Ու էս ամե­նը դեռ այն դեպքում, եթե թուրքը մեզ հող տա, իսկ թուրքը չի տա։

Հասկանո՞ւմ եք, որ ազգո­վի էլի շնչակտուր սպա­սում ենք մի խոսքի։

Ո՞նց կարե­լի է էսքա­նից հետո էլի դատարկ խոսքի սպա­սել ու հավա­տալ։

Հիասթա­փություն ու միայն հիասթա­փություն։

Առնչվող Հոդվածներ