26.4 C
Yerevan

Մեր Պետությունը Չի Կայա­ցել

ԽՍՀՄ օրենսգիրքը հիմա գործում է

Արա­յիկ Մկրտւմյան

Դուք շա՞տ կզարմա­նաք, եթե ասեմ, որ մինչև հիմա մեր երկրի օրենքնե­րը, կամ գոնե մի մասը սովե­տի թվի է, բառի բուն իմաստով: Ես օրի­նակ շատ զարմա­ցա, բայց որ ավե­լի շատ ապշե­ցի, որ 1991թ. անկա­խություն հռչա­կած երկրի օրենսգրքե­րում մինչև հիմա կարե­լի է րոպեն մեկ հանդի­պել խորհրդա­յին երև­ույթնե­րի:

Ընդ որում Օրենսգրքում հստակ նշված է, որ ընդունված է 1985թ., ուժի մեջ է մտնում 1986թ, և դատարկ է, ուժը կորցնե­լու ամսա­թի­վը նշված չէ: Ես դա հասկա­նում եմ այնպես, որ 1985թ, ընդունված օրենքնե­րը ուժը չեն կորցրել, նշա­նա­կում է, ակտիվ են մինչև հիմա:

Անցնեք փաստե­րին․ և այսպես՝

Վարչա­կան իրա­վա­խախտումնե­րի ՀՀ Օրենսգրքից՝

Հոդված 13՝ «Տասնվե­ցից մինչև տասնութ տարե­կան հասա­կում վարչա­կան իրա­վա­խախտումներ կատա­րած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստա­նի Հանրա­պե­տության Գերա­գույն խորհրդի նախա­գա­հության կողմից հաստատված.….»

Հասկանո՞ւմ եք: 2021թ. է, իսկ մեր օրենսգրքում հոդվա­ծը կարգա­վորվում ու որոշվում է ըստ Գերա­գույն Խորհրդի, այսինքն մի կառույցի, որը վերա­ցավ Սովե­տի քանդվե­լու հետ մեկտեղ:

Շարունա­կենք: Նույն հոդվա­ծի վերջում ՝

«.…պատասխա­նատվության ԽՍՀՄ օրենսդրա­կան ակտե­րով ուղղա­կիո­րեն նախա­տեսված նաև այլ դեպքե­րում»:

Սա կա՛մ ծաղր է, կամ բացարձակ անարգանք ու արհա­մա­րանք պետության հանդեպ, որովհետև եթե մինչև հիմա մեր օրենսդրությունը կարգա­վորվում է ԽՍՀՄ օրենսդրությամբ, նշա­նա­կում է, որ մեզ հետ որպես պետություն, մի բան այն չէ:

Անցնենք առաջ՝

Հոդված 16-ում, որը վերա­բերվում է օտա­րերկրյան քաղա­քա­ցի­նե­րի և քաղա­քա­ցիություն չունե­ցող անձանց, տեսնում ենք, որ օրենքը կրկին կարգա­վորվում է ԽՍՀՄ օրենսդրությամբ, մեջբե­րում.

«Հայաստա­նի Հանրա­պե­տության տերի­տո­րիա­յում այն օտա­րերկրյա քաղա­քա­ցի­նե­րի կողմից կատարված վարչա­կան իրա­վա­խախտումնե­րի պատասխա­նատվության հարցը, ովքեր գործող օրենքնե­րի և ԽՍՀՄ միջազգա­յին պայմա­նագրե­րի համա­ձայն ԽՍՀ Միության և Հայաստա­նի Հանրա­պե­տության վարչա­կան պատասխա­նատվության հանդեպ օգտվում են անձեռնմխե­լիության իրա­վունքից, լուծվում է դիվա­նա­գի­տա­կան ճանա­պարհով»:

Սա, ժողո­վուրդ ջան, բացա­հայտ ծաղր է մեր նկատմամբ: Այլանդակ վատ մակարդա­կի անգրա­գի­տություն, երբ նշվում է ՀՀ, բայց նաև ԽՍՀՄ, որովհետև սովե­տի ժամա­նակ չկար ՀՀ, այլ կար ՀԽՍՀ(Հայաստանի Խորհրդա­յին Սոցիա­լիստա­կան Հանրա­պե­տություն): Բայց քանի որ 1991թ. Հայաստա­նը դուրս է եկել ԽՍՀՄ‑ի կազմից, դարձել է ՀՀ՝ Հայաստա­նի Հանրա­պե­տություն և ԽՍՀՄ- փլվել ու վերա­ցել է ու իր հետ վերա­ցել է նրա հետ կապված իրա­վա­կան ցանկա­ցած բան:

Բայց արի ու տես, որ մեր իրա­վա­կան դաշտը կարգա­վորվում է ԽՍՀՄ օրենքնե­րով: Սա կամ խելա­գա­րություն է, կամ բացարձակ հիմա­րություն:

Անցնենք առաջ՝

Հոդված 17՝ Ծայրա­հեղ անհրա­ժեշտություն

Այս հոդվա­ծում, որը խոսում է թե որ դեպքում անձը պատասխա­նատվության չի կարող ենթարկվել, նշվում է, որ «մի այնպի­սի վտանգ վերացնե­լու համար, որը սպառնա­ցել է պետա­կան կամ հասա­րա­կա­կան կարգին, սոցիա­լիստա­կան սեփա­կա­նությա­նը.…..»:

Լավ է չէ՞: Սոցիա­լիստա­կան սեփականություն.….ՀՀ-ում.….2021թ.-ին:

Գրո­ղը տանի 1991թ. սկսած ինչ որ մեկը գոնե մի անգամ նայե՞լ է այս այլանդա­կությա­նը, թե թքած են ունե­ցել բացարձա­կա­պես բոլո­րը:

Նույն պատմությունն է նաև Հոդված 18-ում:

Չենք թուլա­նում՝

Հոդված 22՝ Վարչա­կան տույժի նպա­տակնե­րը

Այս հոդվա­ծը կարդա­լով հասկա­նում ենք, որ 2021թ, Հայաստա­նի անկախ Հանրա­պե­տության օրենսգրքի նպա­տակնե­րի մեջ են մտնում.

«իրա­վա­խախտում կատա­րած անձին դաստիա­րա­կել խորհրդա­յին օրենքնե­րը պահպա­նե­լու, սոցիա­լիստա­կան համա­կե­ցության կանոննե­րը հարգե­լու ոգով»:

Այո՛, այո՛: Մենք օրի­նա­պես հայտա­րա­րում ենք, որ իրա­վա­խախտին պետք է դաստիա­րա­կել խորհրդա­յին օրենքնե­րը պահպա­նե­լու ոգով:

Լավ է չէ՞: Զգո՞ւմ եք, թե ինչ աստի­ճա­նի փնթի ու արհա­մա­րա­կան են միշտ մարդիկ մոտե­ցել ու մոտե­նում այնպի­սի կարև­որ բանի, ինչպի­սին օրենսգիրքն է:

Շարունա­կենք:

Հոդված 23՝ Վարչա­կան տույժե­րի տեսակներ: Ուղղա­կի կարդա­ցեք հոդվա­ծը՝

«ԽՍՀ Միության և Հայաստա­նի Հանրա­պե­տության օրենսդրա­կան ակտե­րով կարող են սահմանվել, բացի սույն հոդվա­ծում նշվածնե­րից, նաև վարչա­կան տույժե­րի այլ տեսակներ‘ վարչա­կան իրա­վա­խախտումնե­րի մասին ԽՍՀ Միության և միութե­նա­կան հանրա­պե­տություննե­րի օրենսդրության հիմունքնե­րի սկզբունքնե­րին և ընդհա­նուր դրույթնե­րին համա­պա­տասխան:

ԽՍՀՄ օրենսդրությամբ կարող է նախա­տեսվել օտա­րերկրյա քաղա­քա­ցի­նե­րի և քաղա­քա­ցիություն չունե­ցող անձանց վարչա­կան վտա­րում ԽՍՀՄ սահմաննե­րից‘ խորհրդա­յին իրա­վա­կարգը կոպիտ խախտող վարչա­կան իրա­վա­խախտումներ կատա­րե­լու համար»:

Մի խոսքով էսպես: Ողջ օրենսգիրքը չեմ արտագրի: Իմաստ չկա: Արդեն հասկա­ցաք, թե ինչ նկա­տի ունեմ: Ու նաև ավե­լացնեմ, որ ոչ միայն այս աղբը պաշտո­նա­պես հաստատված է եղել, այլև սա հանդի­սա­նում է 01.01.2022թ. ուժի մեջ մտնող խմբագրությունը: Այսինքն դա նշա­նա­կում է, որ՝

1. 2021թ. Հայաստա­նը չգի­տեմ ինչու շարունա­կում ու պատրաստվում է շարունա­կել ԽՍՀՄ օրենքնե­րի կիրա­ռումը:

2. Բոլո­րը խորա­պես թքած ունեն: Էն աստի­ճա­նի, որ նույնիսկ տեքստը չեն էլ նայում ու չեն էլ նայել:

Դուք հասկանո՞ւմ եք, թե այս ամենն ինչ է նշա­նա­կում: Հասկանո՞ւմ եք, թե ինչպես են վարվել մեր ու մեր պետության հետ: Հասկանո՞ւմ եք, որ մենք երբեք մազա­չափ անգամ չենք հասկանցել այս պետության ո՛չ իմաստը, ո՛չ նշա­նա­կությունը: Ուղղա­կի ապրել ենք:

Դուք հասկանո՞ւմ եք, որ այս պայմաննե­րում Արցա­խի մասին խոսելն անգամ ավե­լորդ է: Ինչպե՞ս կարող ես միջազգա­յին հարթա­կում քաղա­քա­կան առումով Արցախ պահանջել, եթե մինչև հիմա օգտա­գործում ես ԽՍՀՄ օրենսդրությունը: Հիշեցնեմ, որ նաև հենց էդ նույն ԽՍՀՄ օրենքնե­րի՝ Արցա­խը ինքնա­վար մարզ էր Ադրբե­ջա­նում:

Հասկանո՞ւմ եք, որ սա հաստատված է ՀՀ սահմա­նադրությամբ։ Այսինքն ՀՀ֊ն պետա­կան մակարդա­կով կեղծիք է հաստա­տում։ Հաստա­տել է մի օրենսդրություն, որը իրա­վա­կան ուժ չի կարող ունե­նալ ու չունի։ Որովհետև ԽՍՀՄ֊ը 1991թ. Սկսած այլևս միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտ չէր, գոյություն չուներ ու եթե դու 2021թ. Կիրա­ռում ես այլևս գոյություն չունե­ցող օրենսդրություն ու պետա­կան մակարդա­կով հաստա­տում ես դա, ապա քեզ միջազգա­յին մակարդա­կով կարող են մեղադրել կեղծա­րա­րության մեջ։

Քո օրենքը կեղծ է ու սուտ։ Ու էդ վիճա­կով մենք ոչ միայն Արցախ, այլև մեր ունե­ցա­ծը չենք կարող պահել։

Ինչո՞վ է զբաղվել ու զբաղվում օրենսդիր կորպուսը՝ ԱԺ֊ն։ Երե­սուն տարի է ինչով են զբաղվել ու զբաղվում։

Վերջ: Վերջ ժողո­վուրդ: Մեր պետությունը չի՛ կայա­ցել: Չէր էլ կարող կայա­նալ: Էս տեսակ օրենսգրքով դու չես կարող պետություն դառնալ, որովհետև օրենքնե­րը քո սկզբունքներն են, քո մոտե­ցումնե­րը, քո գաղա­փա­րը պաշտպա­նո­ղը, մարդկանց մեջ հարցե­րը լուծո­ղը: Օրենքը, որ ամեն ինչ պիտի լիներ, միշտ ոչինչ է եղել:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվել Հայաստա­նում 1991թ. սկսած: Հասկանո՞ւմ եք, որ ոչ ոքի, բացարձա­կա­պես ոչ ոքի չի հետաքրքրել: ԱԺ֊ում չի՞ եղել գոնե մի իրա­վա­բան կամ փաստա­բան, որ մի հատ նայեր, կարդար էս ամե­նը: Որ հասկա­նար որ մի բան էն չի: Որ նորմալ չի որ անկախ հանրա­պե­տության օրենսգիրքը լինի սովե­տի ժամա­նակվա:

Լավ է գոնե ցարա­կա­նը չեն վերցրել:

Լռում եմ: Միայն համոզվում, որ մենք բոլորս շատ-շատ երկար ու լուրջ փորձություննե­րի միջով ենք անցնե­լու, մինչև ՀՀ‑ն իրոք կայա­նա որպես պետություն, իսկ մարդը՝ քաղա­քա­ցի:

Առնչվող Հոդվածներ