26.4 C
Yerevan

Ինքնա­գո­վազդ Գարե­գին Նժդե­հի Հաշվին

«Ձեր այլանդակ վարքագծով, դուք Նժդե­հին վաղու՜ց եք ապա­մոնտա­ժել. թուրքե­րը պարզա­պես շարունա­կում են ձեր գործե­րը»

Արա­յիկ Մկրտումյան

Օրերս համա­ցանցում լուրեր տարածվե­ցին այն մասին, որ ադրբե­ջանցի­նե­րը պահանջել են ապա­մոնտա­ժել Արցա­խի Մարտունի քաղա­քում տեղադրված Գարե­գին Նժդե­հի արձա­նը։ Ասե­կո­սե­նե­րում խոսվում էր այն մասին, որ ռուսներն առա­ջարկել են համա­ձայնվել այդ պահանջի հետ՝ իրա­վի­ճա­կը չսրե­լու համար։ Իսկ հետո սկսե­ցին խոսել, որ արձանն ապա­մոնտաժվել է, հետո՝ հերքվե­ցին այդ լուրե­րը ու այդպես շարունակ․․․․Հիմա էլ խոսում են, որ արձա­նը պիտի տեղա­փոխվի թանգա­րա­նի բակի մոտ, կամ արդեն տեղա­փոխվել է, նորից է հերքվում հետո հաստատվում։ Մի խոսքով հայկա­կան մամուլն իր բարձրության վրա է, այսինքն ամեն ինչ իրա­րա­մերժ է ու ժխտո­ղա­կան։ Ոչ ոք ոչնչի չի հավա­տում, դրա­նից էլ սկսվում է այս անկա­ռա­վա­րե­լի քաո­սը, բայց խնդի­րը հիմա հայկա­կան մամուլի վիճա­կը չէ այլ մարդկանց վերա­բերմունքը Նժդե­հի արձա­նի ապա­մոնտաժման լուրե­րի մասին։

Հիմնա­կան արձա­գանքնե­րը բնա­կա­նա­բար խիստ բացա­սա­կան երանգներ ունեին ու բոլորն էլ միա­բե­րան նշում էին, որ Նժդե­հի արձա­նի ապա­մոնտա­ժումը հավա­սա­րա­զոր է դավա­ճա­նության և որ ադրբե­ջանցի­նե­րի պահանջը բավա­րա­րել այսօր, նշա­նա­կում է ավե­լի սրել նրանց, առանց այն էլ լկտի ախորժա­կը։

Ես դեռևս չգի­տեմ, թե ինչքա­նով են արձա­նի ապա­մոնտաժման մասին լուրե­րը հավաստի, բայց եթե իրոք նրանք նման պահանջներ են դրել, նշա­նա­կում է, որ Նժդե­հի արձանն ընդա­մե­նը պատրվակ է, որ ավե­լի առաջ մեկնեն իրենց ոտքե­րը, իսկ եթե մենք համա­ձայնվենք, դա էլ նշա­նա­կում է, որ մենք այս պահին այնքան թույլ ենք, որ ի վիճա­կի չենք անգամ որո­շե­լու, թե մեր երկրում ում արձա­նը որտեղ դնենք, իսկ դա արդեն ավե­լի քան լուրջ է։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ մենք հասանք այս օրվան։

Ո՞վ է Նժդե­հը։ Ի՞նչ գիտենք մենք նրա մասին և ինչքա­նով ենք հետև­ում նրա պատգամնե­րին, նրա գաղա­փա­րա­խո­սությա­նը։ Վստահ եմ, որ այսօր շատե­րը Նժդե­հի ազգա­նունն ու կենսագրությունն անգամ չգի­տեն, ուր մնաց գաղա­փա­րա­խո­սության մասին հարցնե­լը։ Ցավոք, բայց այսօր շատե­րը, ովքեր հավա­նա­բար նորմալ պատկե­րա­ցում չունեն անգամ Նժդե­հի մասին, շատե­րը, որոնք մազա­չափ անգամ հարգանք չեն տածում դեպի հայրե­նի երկիրն ու հարա­զատ ժողո­վուրդը, շատե­րը, ովքեր չեն ապրել Հայոց ցավով ու շահով, այսօր բողո­քում են, որ Նժդե­հի արձան ապա­մոնտա­ժե­լը հավա­սա­րա­զոր է դավա­ճա­նության։ Ես հասկա­նում եմ այն մարդկանց ցավը, որոնց համար Նժդեհն իրոք գաղա­փա­րա­դիր ու  գաղա­փա­րա­խոս է, բայց չեմ հասկա­նում այն մարդկանց, ովքեր այս ամենն օգտա­գործում են իրենց կարճա­ժամկետ քաղա­քա­կան գովազդն անե­լու համար։

Խոսքս հենց այդ մարդկանց է վերա­բերվում, ովքեր բարե­հա­ջող թալա­նել են երկի­րը, կերել քաղա­քա­ցու ժամա­նա­կը, սպա­նել մարդկանց հույսը տարի­նե­րով ու այսօր ասում են տեսեք Նժդե­հի արձա­նը ապա­մոնտաժվում է։

Դո՛ւք, որ այսօր այսպես շինծու կերպով «մտա­հոգվում եք» արձա­նի համար, երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կաներ Նժդե­հը ձեր հետ՝ նման ապազգա­յին գործունեության համար։ Երբևէ փորձե՞լ եք հասկա­նալ Նժդե­հի իրա­կան արժե­քը, կարդացե՞լ եք, թե ինչպես է պայքա­րել ու տառա­պել Նժդե­հը ի փառս Հայկազյան երկրի։ Ձեր այդ թանկարժեք մեքե­նա­նե­րով ու ցնցո­տիա­վոր հոգով ի՞նչ կապ ունեք Նժդե­հի հետ։ Մի՞թե Նժդե­հը ձեզ նման ցածրա­մա­կարդակ կեցվածք ու կենցաղ ուներ։ Ինչպե՞ս եք համարձակվում խոսել նրա արձա­նի մասին, երբ ինքներդ քիչ էր մնում ողջ Հայաստա­նը ապա­մոնտա­ժեիք, իսկ հիմա էլ եկել արձա­նի կռիվն եք անում։ Մի՞թե Նժդե­հը կգո­հա­նար, որ երկի­րը հասցրիք կատաստրոֆա­յի, բայց պահե­ցիք արձա­նը։ Ո՞ւմ է պետք արձա­նը, եթե թքած ունեք արձա­նի կերպա­րի գաղա­փա­րի ու պատգամնե­րի վրա։

Այսօր ով ասես իրեն նժդե­հա­կան է կոչում, ով ասես իրեն հայրե­նա­սեր է կոչում, բայց բավա­կան  է վերցնես իր ամե­նա­սո­վո­րա­կան օրը ու կհասկա­նաս, որ այդ մարդն ու Նժդե­հը իրար հետ ընդհանրա­պես ոչ մի կապ չունեն ու չէին էլ կարող ունե­նալ։ ի՞նչ կապ կարող է լինել ազգա­յին գաղա­փա­րա­կիր զորա­վա­րի ու մանրախնդիր գողի մեջ։ Ոչ մի։ Նորից եմ ասում ոչ մի։

Հիմա երբ իբրև թե ցավում եք, որ Նժդե­հի արձա­նը կարող է ապա­մոնտաժվել, ասա­ցեք խնդրեմ, թե ինչ եք արել Նժդե­հի անունը վառ պահե­լու համար։ Ձեր գրպաններն եք լցրել, հսկա­յա­կա­կան թվե­րով աշխա­տա­վարձ ստա­ցել, անօ­րի­նություններ արել ու Նժդե­հի համար արձան դրել ու Նժդե­հով ինքնա­գո­վազդվել, մեկ մեկ էլ երգել նրա սխրաքնե­րի մասին։

Հայաստա­նի դատարկ ու կիսա­քաղց գյուղե՞րն են նժդե­հա­կա­նություն, թե ձեր միլիո­նա­նոց դղյակնե­րը, կամ գուցե այն, որ Արցա­խում այդպես էլ բնակչությունը չշա­տա­ցավ, Հայաստա­նում մինչև հիմա մայրա­քա­ղաք Երև­ա­նում ու խոշոր քաղաքնե­րում կիսաա­վեր շենքե­րը այդպես էլ չվե­րա­կագնվե­ցին։

Է՜հ, Նժդեհն այնպի­սի մեծություն է, որ ձեր ու ձեր նմաննե­րի գովազդի կարի­քը չունի։ Այդ դուք եք փորձում Նժդե­հի ստվե­րի տակ մարդ դառնալ ու նրա բառե­րը կապկե­լով փորձել գաղա­փա­րա­կան ձևա­նալ։ Նժդե­հը ձեր կարի­քը չունի, այդ դուք եք, որ ամեն ինչ պղծե­լով պղծե­ցիք նաև նրա հիշա­տա­կը ու այսօր էլ կոկորդի­լո­սի արցունք եք թափում, որ տեսեք տեսեք, թուրքե­րը պահանջում են արձան ապա­մոնտա­ժել։ Նրանք թշնա­մի են, Նժդե­հը նրանց սարսափն է, նրանք կպա­հանջեն, իսկ դո՞ւք։ Դուք ի՞նչ եք արել, որ արժա­նի լինեք նժդե­հա­կան կոչվե­լու։ Չլի­նի, թե կարծում եք, որ էժա­նա­գին գոռում գոչյուննե­րով ու աշխա­տա­վարձով ճղճղա­լով Նժդե­հին պիտի պաշտպա­նեք, կարծես թե Նժդեհն այնքան թույլ մի կերպար է, որ պաշտպա­նության կարիք ունի, այն էլ ձեր նման պաշտպաննե­րի, դուք գաղա­փա­րի որդեր ու սարդեր, որ Հայաստա­նը դարձրիք օրա­վարձու բանվո­րի ու մռայլված ընտա­նիքնե­րի երկիր։ Ու նորից չսկսեք, թե հներն այս արին, նորե­րը այն արին։ Չկա հին ու նոր, կա անհասկա­նա­լի ապազգա­յին դիլե­տանտա­կան ղեկա­վարման սկզբունք, գոռոզ իշխա­նա­վո­րի քթա­ցից կերպար, որ առաջ էլ, հիմա էլ է։ Ավե­լի պարզ ասեմ, որ իշխա­նա­կաններն ու ընդդի­մա­դիրնե­րը չոգև­որվեն՝ ոչ առաջ էր մի բան, ոչ էլ հիմա։ 1991թ․ մինչև այս օրը ներառյալ, Հայաստա­նում դեռևս չի եղել մի կառա­վա­րություն, որ իրա­պես արժա­նի լիներ նժդե­հա­կան կոչվե­լու։ Ոչ ոք։ Մնա­ցածն ուղղա­կի գովազդ է, էսպես ասած բրենդինգ՝ պահի ու ընտրա­զանգվա­ծի առաջ խոսե­լու համար։

Իսկ այ, որ Սյունի­քում գյուղեր կան, որում ոչ ոք չի ապրում, գյուղեր կան, որ 50 հոգի էլ չկա, այ դա արդեն մի թեմա է, որն անհարմա­րություն է պատճա­ռում, հետո էլ դե բարդի­նե­րը խշշա­ցին, ուռի­նե­րը լաց եղան, իսկ ժողո­վուրդը թող սոված մնա, դա ոչ ոքի չի վերա­բերվում։

Կեղծավորնե՛ր, չէ որ Նժդե­հը Սյունի­քի համար մի ողջ կայսրության դեմ պայքա­րեց, ապա ինչո՞ւ թույլ տվիք, որ Հայաստա­նի ողնա­շա­րը հասնի այդ վիճա­կին, ինչո՞ւ հպարտ սյունե­ցուն այդպես ճնշե­ցիք։ Դե հա, բայց արձան հո սարքել եք։ Դե հա, արձա­նը ոչ հաց է ուզում, ոչ ջուր, իսկ այ երկիր շենացնե­լը մի քիչ բարդ թեմա է ու մեր խելքի բանը չէ, մերը միայն իրար հայհո­յել անի­ծելն է ու հին-նոր թեմա­յով կռիվ կռիվ խաղա­լը, ու դա այն դեպքում, երբ դեռևս հարյուրա­վոր գերի­ներ ունենք, ավերված տնտե­սություն ու ավերված հույս։

Ձեր այլանդակ վարքագծով դուք Նժդե­հին վաղո՜ւց եք ապա­մոնտա­ժել, թուրքե­րը պարզա­պես շարունա­կում են ձեր գործե­րը։

Ինչ վերա­բերվում է նորմալ մարդկանց, ապա խորա­պես կիսում եմ ձեր անհանգստությունն ու հուսով եմ, որ մենք կկա­րո­ղա­նանք խուսա­փել այդ խայտա­ռակ ապա­մոնտա­ժումից ու ի վերջո կկա­րո­ղա­նանք հայաստա­նը դարձնել այն երկի­րը, որին նման պահանջնե­րով դիմե­լու մասին անգամ չեն էլ մտա­ծի։

Առնչվող Հոդվածներ