15.1 C
Yerevan

Ի՞նչ է Պետությունը

Սուրեն Սահակյան

ՀՀ նախա­գահ Արմեն Սարգսյա­նը «Դեպի «Չորրորդ Հանրա­պե­տություն» վերնագրած իր հոդվա­ծում նկա­րագրում է, որ մեր նախնի­նե­րը պետա­կա­նության վերա­կանգնման երա­զանքներ են ունե­ցել։ Նա նշում է, որ այդ երա­զանքը փայփա­յե­լով, նախնի­նե­րը իրա­կա­նացրել են անհնա­րը՝ առանց պետա­կա­նություն դարե­րի միջով անցկացրել ու պահպա­նել են մեր մշա­կույթը, ինքնությունը, պատմությունը։ Ըստ նրա, ի վերջո, 20-րդ դարում մեզ հաջողվել է իրա­կա­նացնել մեր նախնի­նե­րի երա­զանքը։ Ահա՛, այսպես է նա գրում դրա մասին․ «Մեր հազա­րամյա երա­զանքն իրա­կա­նա­ցել էր՝ վերջա­պես մենք ունե­ցանք մեր տունը, դրո­շը, զինանշանն ու օրհներգը»։

Իրա­կա­նում, պետա­կա­նության ձևա­վորման այդ բաղձա­լի ժամա­նակնե­րում թերևս շատ քչերն էին հասկա­նում, որ պետա­կա­նությունը դրո­շը, զինանշանն ու օրհներգը չեն և որ դրանք ընդա­մե­նը ինքնո­րոշման ակտի հետև­անքներ են։ Եթե պետա­կա­նության մասին այլ պատկե­րա­ցումներ լինեին, մենք նաև այն ունե­նա­լու քայլե­րի ակա­նա­տես կլի­նեինք և կստացվեր պետություն ստեղծել, ինչը այդպես էլ չեղավ։ Իհարկե, շատե­րին թվա­ցել է՝ եթե հետև­անքնե­րը կան (դրո­շը, զինանշա­նը, օրհներգը), հետև­ա­բար կա նաև պատճա­ռը՝ ինքնո­րո­շումն ու դրա շրջա­նակնե­րում ինքնուրույնությունը։ Երևի ոմանց թվա­ցել է, թե միջազգա­յին հարթակնե­րում ձայնի իրա­վունք ունես, ուրեմն պետություն ես։ Մյուսնե­րին գուցե թվա­ցել է, թե պատվի­րա­կություննե­րի կազմում նստում ես որո­շա­կի գույնե­րով ներկված դրո­շի տակ, ուրեմն պետա­կա­նություն ունես։ Մինչդեռ այս ամենն ընդա­մե­նը ձևն է և ոչ բովանդա­կությունը։ Ի՞նչ է պետությունը։

Պետությունը որո­շա­կի տարածքում որո­շա­կի արժեքնե­րի և գաղա­փարնե­րի շուրջ համախմբված մարդկանց բազմություն է, որ միմյանց հետ կապված են շատ որո­շա­կի պայմա­նա­վորվա­ծություննե­րով, որոնք հարա­բե­րություններ են ձևա­վո­րում։ Ըստ այդմ, պետությունը այս մարդկանց միջև ձևա­վորվող հարա­բե­րություննե­րի ամբողջությունն է։ Նրանք պայմա­նա­վորվում են միմյանց ֆիզի­կա­կան անվտանգությունը միասնա­բար ապա­հո­վե­լու, միասնա­կան կյանքի համար անհրա­ժեշտ կառա­վարման օղակնե­րի քանա­կի, տեսա­կի, քաղա­քա­ցի­նե­րից յուրա­քանչյուրի ունե­ցած իրա­վունքնե­րի ու պարտա­կա­նություննե­րի, կառա­վարման համա­կարգի և այլնի մասին։ Քանի որ այդ պայմա­նա­վորվա­ծություննե­րը համընդհա­նուր են, վարձում են մեկին, որ կպատժի պայմա­նա­վորվա­ծություննե­րը խախտո­ղին։ Այս ամե­նը արձա­նագրվում է երկրի Սահմա­նադրության կամ գլխա­վոր օրենքնե­րի մեջ։ Հարցն այն է՝ արդյո՞ք հայաստանցի­նե­րիս պետություն ստեղծե­լու պատկե­րա­ցումներն ու հմտություննե­րը ԽՍՀՄ փլուզումից հետո բավա­րար են եղել և տեղի ունե­ցել է նկա­րագրված պայմա­նա­վորվա­ծություննե­րի հանգե­լու գործընթաց։ Կարծում եմ՝ ոչ։ Բավա­րարվել ենք դրո­շով, զինանշա­նով և օրհներգով։ Հարա­բե­րություննե­րը կարգա­վորվել են տարե­րայնո­րեն։ Պետության հիմքում ընկած պայմա­նա­վորվա­ծություննե­րի անհրա­ժեշտությունը ստո­րա­դասվել է քաղա­քա­կան կոնյուկտուրա­յին։ Իրար հաջորդող սահմա­նադրություննե­րը եղել են օրվա կառա­վա­րող ուժի կամքը, ինչը, հանրաքվե­նե­րը կեղծե­լով, պարտադրվել է հանրությա­նը։ Նույնիսկ կառա­վա­րող օղակնե­րում դրանց շուրջ միա­կարծիք չեն եղել։  Որո­շումնե­րը կայացվել են առանձին անձե­րի կամ խմբե­րի միջև և բոլոր դեպքում իրա­կան բանա­վեճ, որ կհանգեցներ պետությա­նը հատուկ կոնսենսուսա­յին որո­շումնե­րի, չի եղել։ Հենց այստեղ է, որ մենք խաբել ենք ինքներս մեզ, թե պետություն ունենք, քանի որ կա դրոշ, զինանշան ու օրհներգ։

Հենց այստեղ է ժողովրդա­վա­րությունը պարտվել նեղ խմբա­յին շահե­րին, ինչը, ի վերջո, հիասթա­փեցրեց հարյուր հազա­րա­վոր քաղա­քա­ցի­նե­րի։ Նրանք իրենց չգտան կայա­ցած «պայմա­նա­վորվա­ծություննե­րի» մեջ և արտա­գաղթե­ցին։ Այդ մոլո­րությունը, թե մենք պետություն ենք ունե­ցել, անցավ տասնամյակնե­րով։ Առա­ջի­նից հետո կեղծվե­ցին ևս 2 սահմա­նադրա­կան հանրաքվե­նե­րի արդյունքնե­րը և հասավ մեր օրեր, երբ նույնիսկ հեղա­փո­խա­կան գործընթացնե­րով անցած թիմը հրա­ժարվեց որո­շա­կի պայմաննե­րի հիմքով պետություն ստեղծե­լու գործընթաց սկսել։

Արմեն Սարգսյա­նի կարծի­քը, թե մենք պետություն ունեինք, բայց այն չգնա­հա­տե­ցինք, հետև­անք է պետության էության մասին կեղծ, թյուր պատկե­րա­ցումնե­րի, իսկ պետության ձախո­ղումը՝ նրա, որ հավա­քա­կան մենք մինչև հիմա չգի­տենք, թե ինչ բան է պետությունը։ Բնա­կան է, որ քաղա­քա­կան մտա­ծո­ղության նման մակարդա­կում ի հայտ կգա­յին աշխույժ խարդախներ, որոնք կյուրացնեին պետա­կան կառա­վարման համա­կարգը։ Հենց այդպես էլ կարե­լի է բնութագրել վերջին տասնամյակնե­րի մեր պատմությունը։

Հոդվա­ծի մեջ տեսնում ենք սրա հետ կապված երկրորդ մոլո­րությունը։ Նախա­գա­հը կարծում է, թե օրենսդիր, գործա­դիր և դատա­կան մարմիննե­րի անկա­խությունն ու փոխա­դարձ վերահսկո­ղությունն ապա­հո­վե­լը կարող էր ժողովրդա­վա­րա­կան պետության արժեքն իմա­ցող և խստո­րեն պահպա­նող քաղա­քա­ցի ձևա­վո­րել։ Եթե հավա­քա­կան հանրությունը չի գիտակցում պայմա­նա­վորվա­ծություննե­րի արժե­քը, ապա այսպես կոչված «էլի­տա­նե­րը» չեն կարող իրենց պայմա­նա­վորվա­ծություննե­րը պարտադրել նրան։ Այստեղ ամե­նա­մեծ հարվածն է հասցվում վերը նկա­րագրված պետություն գաղա­փա­րին։ Նույնիսկ խնդրի ձևա­կերպման մեջ է նշվում, որ արդեն 2020 թվա­կա­նին քաղա­քա­ցին դեռևս ձևա­վորված չէ և այդպի­սի «էլի­տիստա­կան» պայմա­նա­վորվա­ծություննե­րով ապրելն է ձևա­վո­րե­լու այն քաղա­քա­ցուն, որը այդուհետ համընդհա­նուր ընդունված արժեքնե­րի հիմքով ճիշտ ընտրություն կկա­տա­րի։ Մինչդեռ պետության քաղա­քա­կան համա­կարգի նման բարդ համա­կարգե­րը ստեղծում են հանրության գիտակցված որոշմամբ։ Առանց հանրության լայն համա­ձայնության ձևա­վորված համա­կարգե­րը մեռնում են այն ձևա­վո­րած մարդու կամ խմբի հեռա­նա­լու հետ։ Այլ կերպ ասած, եթե համա­կարգի էության, դերի և նշա­նա­կության մասին համա­պա­տասխան գիտե­լիքներ չկան, մի անհա­տի կառուցած համա­կարգը կմեռնի նրա հետ։ Հենց դրա համար էլ մենք մինչ այժմ ընտրություն ենք կատա­րում անձե­րի միջև՝ եղած չարիքնե­րից ընտրե­լով փոքրա­գույնը, քանի որ պատկե­րա­ցում չունենք, թե ինչն է լավը, իրա­կա­նը։ Պետության և դրա հիմքում ընկած պայմա­նա­վորվա­ծություննե­րի արժեքն իմա­ցող հանրությունը, սովո­րա­բար, ատամնե­րով պահում է իր պայմա­նա­վորվա­ծություննե­րը և խստո­րեն պատժում դրանք խախտել փորձողնե­րին։

Այս հիմնախնդի­րը նախա­գահն առա­ջարկում է լուծել ընտրություննե­րի միջո­ցով։ Հենց սա էլ հերթա­կան, արդեն երրորդ մոլո­րությունն է։ Այո՛, մեր բոլոր խնդիրնե­րի լուծման մեխա­նիզմը հանրա­յին դաշտում ձևա­կերպվել է որպես նոր ընտրություննե­րի պահանջ։ Ընտրություններ ասե­լով այն պահանջող բոլոր անհատներն ու խմբե­րը պատկե­րացրել են կառա­վա­րող օղա­կի փոփո­խությունը և, որ ցանկա­լի է, իրենցով։ Սակայն եթե ընտրություննե­րի կամ քվեարկության հիմքում քաղա­քա­ցին դնում է միայն ներկա կառա­վա­րությա­նը մյուսով փոխե­լու անհրա­ժեշտությունը, ապա դրա­նով խնդի­րը չի լուծվում։ Հայ քաղա­քա­կան դոմի­նանտ միտքը երբեք «Այսինչ հեռացիր»-ից առաջ չի անցել։ Անհնար է խնդրի լուծում ակնկա­լել մի վիճա­կում, որում այն գոյա­ցել է։ Եթե հանրությունը չի պատկե­րացնում, թե ինչ է պատվի­րա­կում նրան, ում ընտրում է, ընտրությունը լավը լինել չի կարող։ Մեր ընտրությունը անընդհատ սխալ է եղել, որովհետև ընտրության հիմքում դրված չափո­րո­շիչներն են կեղծ եղել։

Եվ ահա, հանրա­պե­տության նախա­գա­հը հռչա­կում է ի՛ր չափո­րո­շիչնե­րը։ Ահա, թե նա ինչպես է դա անում․ «Կառա­վա­րությունը պետք է կազմված լինի պրոֆե­սիո­նալնե­րից և փորձա­գետնե­րից, որոնք մասնա­գի­տա­ցել են կոնկրետ ոլորտնե­րում»։ Հիմա յուրա­քանչյուրս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս են ոլորտա­յին մասնա­գետնե­րը փոխե­լու իրե­րի այն դրությունը, որը վերը նկա­րագրված է։ Հայաստա­նում արդեն իսկ նույն սկզբունքով կառա­վա­րություն ձևա­վորվել է։ Առա­ջի­նը դա արել է Ռոբերտ Քոչարյա­նը, երբ հայտա­րա­րեց, որ իր կառա­վա­րությունը լինե­լու արհեստա­վարժնե­րի կառա­վա­րություն։ Երկրորդ նման փորձը Կարեն Կարա­պետյա­նի կառա­վա­րությունն էր։ Զուտ քաղա­քա­կան արդյունքնե­րը նույնն են, ինչ ոչ պրոֆե­սիո­նալնե­րի­նը։ Թերևս, մի քանի ոչ էական շեղումներ լինեն։

Քանի որ «պրոֆե­սիո­նալնե­րի կառա­վա­րություն» ախտով տառա­պում է ոչ միայն Արմեն Սարգսյանն, այլև նույն Նիկոլ Փաշինյա­նը կամ Էդմոն Մարուքյա­նը և շատ այլ հանրա­յին գործիչներ, ապա արժե ավե­լի մանրա­մասն անդրա­դառնալ այս խնդրին։ Իհարկե, ոչ ոք չի պնդում, թե կառա­վարման ղեկին պետք է լինեն բացա­ռա­պես ոչ պրոֆե­սիո­նալնե­րը։ Միա­ժա­մա­նակ, Հայաստա­նի իրո­ղություննե­րի պայմաննե­րում կան մի շարք հանգա­մանքներ, որոնք անհնար են դարձնում բացա­ռա­պես այդպի­սի չափո­րո­շի­չով կառա­վա­րիչնե­րի ընտրությամբ արդյունա­վետ կառա­վա­րումը։

Հանգա­մանքնե­րից մեկն այն է, որ քաղա­քա­կան կուսակցություննե­րը հիմնա­կա­նում ապա­գա­ղա­փա­րա­կան են, ինչը ունի իր օբյեկտիվ պատմա­կան հիմքե­րը։ Հայաստա­նում չկա գեթ մեկ կուսակցություն, որն իր մեջ կնե­րա­ռի բոլոր ոլորտնե­րի լավա­գույննե­րից գոնե մեկին և այնպես, որ այդ բոլոր մարդիկ կիսեն կուսակցության որդեգրած գաղա­փա­րա­խո­սությունը։ Եթե կառա­վարման ղեկը ստանձնած քաղա­քա­կան ուժը որո­շում է ձևա­վո­րել «պրոֆե­սիո­նալնե­րի» կառա­վա­րություն, ապա ստիպված է լինե­լու ներգրա­վել այնպի­սի կադրե­րի, որոնք գաղա­փա­րա­կան առումով հակոտնյա են կառա­վա­րող ուժին։ Այսպի­սով «պրոֆե­սիո­նալնե­րի կառա­վա­րությունը» նմանվում է կարա­պի, խեցգետնի ու գայլաձկան մասին առա­կին, երբ կառա­վա­րումը դառնում է պայքար ոչ թե երկի­րը զարգացնե­լու, այլ սեփա­կան «թիմա­կիցնե­րին» գաղա­փա­րա­պես հաղթե­լու համար։

Հաջորդ հանգա­մանքը «պրոֆե­սիո­նալնե­րի» կոնյունկտուրա­յի մաս լինելն է։ Պետա­կան համա­կարգում թրծված «պրոֆե­սիո­նալնե­րը» հենց այն համա­կարգի ծնունդն են, որը նրանք իբրև թե պետք է փոխեն։ Այդպի­սով ռեֆորմներ չեն լինում։ Փոխվում են ոչ հաճո անձինք, գերա­տեսչության կառուցվածքը և երկրորդա­կան նշա­նա­կություն ունե­ցող այլ երև­ույթներ, բայց ոչ համա­կարգը։ Մինչդեռ սովո­րա­բար լավա­գույն բարե­փո­խումներն իրա­կա­նացնում են ոլորտից դուրս կայա­ցած անձինք ու խմբե­րը, որոնք քաղա­քա­կան մտա­ծո­ղության վեկտոր ունեն։ Ընդ որում, ամբողջ կառա­վա­րությունը պետք է նույն այդ վեկտո­րի հետ համա­ձայնության գա։ Իսկ եթե դա տեղի է ունե­ցել, ապա դա կկոչվի ոչ թե «պրոֆե­սիո­նալնե­րի կառա­վա­րություն», այլ որո­շա­կի գաղա­փա­րա­խո­սությամբ կուսակցություն։ Հետև­ա­բար, մեր խնդի­րը պետք է լինի ո՛չ թե «Նոյան տապա­նի» պես բոլոր պրոֆե­սիո­նալնե­րին մի տեղ հավա­քելն ու տապա­լե­լը, այլև քաղա­քա­կան ուժերն ու կուսակցություննե­րը գաղա­փա­րա­կան դարձնե­լը։ Սովո­րա­բար, ամե­նա­լավ բարե­փո­խումնե­րը անում են նրանք, որոնք ոլորտի հետ ոչ մի կապ չեն ունե­նում, բայց ունե­նում են կայուն համոզմունքներ և կառա­վա­րություն ստանձնած քաղա­քա­կան, գաղա­փա­րա­կան թիմ։

Մինչ այժմ խոսում են ոստի­կա­նությունում Վանո Սիրա­դեղյա­նի իրա­կա­նացրած ռեֆորմնե­րից։ Սիրա­դեղյա­նի բարե­փո­խումնե­րին ու դրանց իրա­կա­նացման ձևին վերա­բերմունքը կարող է տարբեր լինել, բայց կարծես ոչ ոք չի վիճարկում, որ դրանք ամե­նաէա­կանն էին նորանկախ Հայաստա­նի պատմության մեջ։ Կարծում եք գրող Վանոն «պրոֆե­սիո­նալ» իրավապա՞հ էր։

Չեն դադա­րում խոսակցություննե­րը նաև ռեֆորմա­տոր Սահա­կաշվի­լու մասին։ Երկու դեպքում էլ լավ, թե վատ, մարդիկ իրա­կա­նում ռեֆորմներ են իրա­կանցրել, որոնք փոխել են հանրա­յին, միասնա­կան կյանքը։ Սահա­կաշվի­լու կառա­վա­րությունում դրա­կան փոփո­խություննե­րի հասած կրթության նախա­րա­րը ստանձնեց պաշտպա­նության նախա­րա­րի պարտա­կա­նություննե­րը և նույն հաջո­ղություննե­րը գրանցեց, չնա­յած ոչ մի ոլորտում էր մասնա­գետ, ոչ էլ մյուսում։

Քաղա­քա­կան ուժի կարո­ղությունը և կառա­վա­րե­լու ունա­կությունը ամենև­ին ոլորտա­յին մասնա­գետներ ունե­նա­լու մեջ չէ։ Քաղա­քա­կան կուսակցության ուժն այն է, թե այն որքա­նով է կարո­ղա­նում պետության մեջ, տվյալ ոլորտում առկա ռեսուրսը համախմբել և ուղղել իր դրած նպա­տակներն իրա­կա­նացնե­լու գործին։ «Ստվե­րա­յին կառա­վա­րություն» ունե­նա­լու պահանջը, որ դրված է հայկա­կան յուրա­քանչյուր կուսակցության առաջ, իրա­գործե­լի չէ և, ըստ էության, ծուղակ է։ Դրա համար կան տարբեր պատճառներ։ Դեռ մի կողմ դնենք դրա սուբյեկտիվ պատճառնե­րը, որոնք են քաղա­քա­կան դաշտի հետև­ո­ղա­կան ամա­յա­ցումը, տասնամյակնե­րով կարող ուժե­րին կառա­վարման օղակներ ներգրա­վելն ու փչացնե­լը և այլն։ Անդրա­դառնամ դրա ամե­նա­հա­սա­րակ, օբյեկտիվ կողմին։ Արտա­սահմա­նում, որտեղ «ստվե­րա­յին կառա­վա­րությունը» քաղա­քա­կան մշա­կույթի անբա­ժան մաս է, դրա ձևա­վորման համար կան բոլոր անհրա­ժեշտ պայմաննե­րը։ Կան ինստի­տուցիո­նալ ձևա­վորված կուսակցություններ, որոնք տիրա­պե­տում են բավա­րար ռեսուրսնե­րի։ Նրանց գաղա­փա­րա­կան հիմքով անդա­մագրվածնե­րը անցնում են երկար ու արդյունա­վետ դպրո­ցով, կառա­վա­րող ուժի պարբե­րա­կան փոփո­խությունը յուրա­քանչյուր կուսակցության անդա­մի հնա­րա­վո­րություն է տալիս ուսման որևէ շրջա­նում մասնակցել պետա­կան կառա­վարմա­նը և այլն։ Այսպի­սով տասնյակ ու հարյուրա­վոր տարի­ներ գործող կուսակցություննե­րը կարող են իրենց կազմից ընտրել ոչ թե մի, այլ մի քանի գաղա­փա­րա­պես կուռ ու արդյունա­վետ կառա­վա­րության կազմեր։ Հայաստա­նում իրա­վի­ճակն այս առումով բավա­կա­նին ողբերգա­կան է։

Վերջում, կուզեի անդրա­դառնալ նաև մի ավե­լի տարածված մոլո­րության, ինչը նաև նախա­գա­հի հոդվա­ծում է առկա։ Նա գրում է․ «Բոլոր քաղա­քա­ցի­նե­րը, առանց բացա­ռության, պետք է անա­ռարկե­լիո­րեն հարգեն օրենքը և հետև­են դրան: Հակա­ռակ դեպքում մենք հայտնվե­լու ենք պերմա­նենտ ճգնա­ժա­մե­րի մեջ: Մեծա­տա­ռով Օրենքը և դրան հետև­ե­լը ցանկա­ցած առողջ հասա­րա­կության և ամուր պետության հիմքն է, զարգացման և հարատևման երաշխի­քը»: Եվ կրկին, ոչ ոք չի ասում, թե օրենքը հարգել պետք չէ։ Սակայն ամե­նա­կարև­որն այն է, թե ինչ է իրե­նից ներկա­յացնում  մեծա­տա­ռով օրենքը։ Օրենքը հանրության պայմա­նա­վորվա­ծությունն է կոնկրետ իրա­վի­ճակնե­րում վարվել այսպես կամ այնպես։ Օրենքը բոլո­րի համար հավա­սա­րա­պես սահմա­նա­փա­կում է քաղա­քա­ցու այն ազա­տություննե­րը և մարդու այն իրա­վունքնե­րը, որոնք ընձե­ռում է Սահմա­նադրությունը։ Օրենքը, այդ իմաստով, ժողովրդա­վա­րա­կան հանրություննե­րում իրա­պես պետք է լինի ժողովրդի կամքը։ Այլ պայմաննե­րում անհնար է հասնել դրա կատարմա­նը։ Եթե նույնիսկ հասնել ուժով, ապա պետք է մոռա­նալ ժողովրդա­վա­րության մասին և ազնվո­րեն խոսել, թե ինչ կառա­վարման համա­կարգ ենք ուզում դրա փոխա­րեն։

Հռե­տո­րա­կան հարց եմ հնչեցնում․ քանի՞ օրենք է ընդունվել, որոնց հիմքում եղել է ժողովրդի փաստարկված կարծի­քը, ո՞ր օրենքներն են դրել լայն հանրա­յին քննարկման և հանրության կարծի­քը հաշվի առել։ Այդպի­սի օրի­նակնե­րը շատ քիչ են և եթե իրա­կա­նում դրանք հանրա­յին համա­ձայնության արդյունք են, ապա դժվար էլ խախտվեն։

Օրենքին ենթարկվե­լու հրա­մա­յա­կա­նը նույնպես փոխառված է զարգա­ցած երկրնե­րից։ Դա նույնպես ձևի և ոչ բովանդա­կության մասին է խոսում։ Մարդկանց թվում է, թե օրենքնե­րի բովանդա­կությունը կապ չունի՝ եթե ենթարկվես, զարգա­ցած պետություն կունե­նաս։ Թվում է, թե Գերմա­նիան զարգա­ցած է դարձել ոչ այն պատճա­ռով, որ Օրենքը համընդհա­նուր համա­ձայնության արդյունք է, որտեղ ներառված են բոլո­րի շահե­րը, այլ որովհետև կուրո­րեն ենթարկվում են օրենքին։ Մինչդեռ դա մի հերթա­կան անգամ ևս խոսում է, որ մեր քաղա­քա­կան դասը չի պատկե­րացնում, թե ինչ բան է օրենքը, ինչպես որ չի պատկե­րացնում, թե ինչ բան է պետությունը։

Աղբյուրը‘ aravot.am



Առնչվող Հոդվածներ