Վանիկ Չալոյան
Դուք ո՞նց կզգայիք ձեզ։
Բայրաքթարներ արտադրող թուրքական Բայքար ընկերությունը մեկնարկել է նոր՝ Աքընջը (Akıncı) անօդաչու սարքերի սերիական արտադրությունը։ Եթե մեր իմացած բայրաքթարները (TB2) կարողանում էին օդում պահել մինչև 150 կգ ծանրություն, ապա էս նոր անօդաչուները էդ թիվը հասցրել են 1350 կգ-ի։ Սրանք նաև կարողանում են բարձրանալ մինչև 12.000 մետր, օդում կարում են մնան մինչև 24 ժամ։
Ըստ Վիքիպեդիայի, էս անօդաչուների նկարները համացանցում շրջանառվում էր դեռ 2018 թվի հունիսից։ Իսկ ի՞նչ էինք անում մենք էդ ժամանակ։ Ի՞նչ էինք անում դրանից առաջ, դրանից հետո։ Շատ հետո։ Հիմա։ Ի՞նչ ենք մենք անում։ Ինչով էինք մենք զբաղված էս անցնող տարիներին։ Ինչ արեցինք, որ չլիներ էն ինչ եղավ։ Պատասխան՝ ՈՉԻՆՉ։
Մենք մեր կոմֆորտ զոնայից դուրս չէինք գալիս, ու հիմա էլ՝ հարմարվելով նրա հետ՝ ինչ կա, էլի դուրս չենք գալիս։ Շատ բաներ դառնում ա սովորական մեր համար։ Մեր համար սովորական ա դարձել արդեն, որ գերիներ ունենք։ Մենք համակերպվել ենք էդ մտքի հետ, ընկել ենք մեր կոմֆորտ զոնայի մեջ, արդեն նորմալ ա, որ գերիներ կան։ Ու էդ համակերպվածության ֆոնին էլ զբաղվում ենք մեր առօրյա գործերով։
Պատերազմի օրերին շատերս ասում էինք, որ բոլոր զոհերը մեր եղբայրներն են, անկախ նրանից ճանաչում էինք, թե չէ։ Ասում էինք բոլոր կռվողները հերոսներ են, բոլորը մեր եղբայրներն են, առանց որևիցե տարբերության։ Բոլորը հավասարապես մերն էին։ Էսօր մերոնցից 62 հոգի մարդ գերի ա։ 62: Մեր 62 եղբարներն ու քույրերը։ 62 ընտանիք Հայաստանում աննկարագրելի սթրեսի մեջ ա քնում ու զարթնում, մի լուրի, մի լավ լուրի սպասումով։ Ինչի էլ հայերով չենք հավաքվում տարբեր երկրներում դեսպանությունների առաջ էդ հարցը բարձրացնում, ինչի տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ էդ հարցերը չենք բարձրաձայնում, ինչի հայտնիներին նամակներ չենք գրում, ինչի ենք մեր 62 հոգու մասին մոռացել ու կպել մեր առօրյա կյանքին։ Այո՛, մի քանի հոգուց բացի բոլորս մոռացել ենք մեր 62 եղբայրներին ու քույրերին, ովքեր էսօր թշնամու ձեռքում են (Աստված երկար կյանք պարգևի էս հարցով օրուգիշեր զբաղվողներին) ։
Ինչի՞ ենք մենք էսքան անտարբեր դարձել։ Ինչ որ նշանակումների մասին ասեկոսեներ, չգիտեմ ինչ տափակ ելույթներ ու այլ դատարկաբանություններ են անընդհատ մեր լրահոսում, բայց մեր 62 հոգուն էդպես էլ չենք հիշում։ Պատկերացնու՞մ եք մենք էս մեր ներկա օրակարգով ինչ զզվելի ենք էդ 62 հոգու հարազատների շրջանում հիմա։
Հազար հատ սիրուն ֆլեշմոբ կարելի էր կազմակերպել, թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Շատ հարցերում սիրում ենք կրեատիվ լինել, մի՞թե մի հատ նենց կրեատիվ բան չէինք կարա անեինք, որ ամբողջ աշխարհը էս հարցը դարձներ ուշադրության առարկա։ Կարող էինք։ Վստահ կարող էինք։
Ինչի՞ չարեցինք։ Կամ ինչի՞ չենք անում հիմա։
Հ․ Գ․ – Պատկերացրեք, էդ 62 հոգուց մեկը առաջ Աստված ազատվում ա գերությունից վերադառնում ա հայրենիք, տեսնում ա, թե իրա գերության ընթացքում ինչ էր քննարկվում հասարակական-քաղաքական օրակարգում, ինչով էր զբաղված էն ժողովուրդը, որի անվտանգությունն ապահովելու համար ինքը գնացել էր կռվելու։Դուք ո՞նց կզգայիք ձեզ: