20.4 C
Yerevan

Ոտա­բո­բի­կը հրա­շա­լի է…Կոշիկ է՝ կգտնվի մի կերպ…

Նուշիկ Միքա­յելյան

Մտքով ու հոգով բոբիկնե­րի շքերթ է և ոչ մի «կոշիկ» չի կարող այդ բոբի­կությունը թաքցնել…Եվ աջ ու ձախ, ամա­չե­լու աստի­ճա­նի մեծա­միտ ինքնավստա­հությամբ բոբի­կիզմ են տարա­ծում մասնա­վո­րա­պես ա՛յն տեսա­կի մարդիկ, որոնք բամբա­սե­լուց այն կողմ անցնե­լու շնորհք անգամ չունեն։

Կյանքում մեկ անգամ իրա­կան բարձրա­խոս չվերցրած մարդիկ՝ ֆեյսբուքում «առյուծի բերան ճղող» են դարձել կամ սողունի բերա­նով մռնչալ են ուզում…

Սողունից ի՜նչ մռնչոց…Հազար բարձրա­խոս էլ որ ունե­նաք, միևնույն է, ձեր անմա­կարդակ ու անա­սե­լիք բամբա­սանքը երբեք չի դառնա­լու ԽՈՍՔ…

Ժողովրդի ուսե­րին տարի­նե­րով նստե­ցիք, բարձրացնե­լու փոխա­րեն՝ չոքել տվե­ցիք, նվաստացրիք, հիմա­րացրե­ցիք, ջնջե­ցիք մեր մշա­կույթից մեզ մնա­ցած ծվեններն անգամ, կլկլացրե­ցիք երգե­լու փոխա­րեն, քաղքե­նիացրիք՝ քաղա­քակրթե­լու փոխա­րեն, կերցրե­ցիք՝ սնե­լու փոխա­րեն, թշվա­ռացրիք՝ հարստացնե­լու փոխա­րեն, գովազդե­ցիք աղբը՝ աղբից ձերբա­զատվե­լու փոխա­րեն…

Ու հիմա բարձրա­խո­սում եք և «մռնչում», պուճուր ճակատնե­րով ճակա­տա­մարտ մղում սեփա­կան արյունա­կիցնե­րի դեմ և հռհռում եք , փրփրում ու աջից- ձախից հաշիվ պահանջում…

Ինչքան բարձր է աղմուկը, այնքան դատարկ է աղմկա­հա­նը…

Էլ չեմ էլ ասե­լու լռեք, թողեք, որ մարդիկ ինքնա­բուժում անցնեն, ինքնա­մաքրվեն, թացը չորից տարբե­րե­լու ուժ հավա­քեն, գլուխնե­րը բարձրացնեն…

Շարունա­կե’ք ցուցադրել ձեր բոբի­կությունը…

Այլ բան անել չգիտեք…Այս անգամ կդի­մեմ հասա­րակ, բնա­կան, սրտով ու մտքով լավ մարդկանց, լուսա­վոր մարդկանց, համեստներին։Մի՛ լսեք ոչ ոքի, բացի ձեր մեջ դեռևս չմե­ռած սրտից ու խղճից…Բոլոր հարցե­րի պատասխաննե­րը կտա ձեր խիղճը, մեկ էլ՝ ժամանակը։Մի՛ մխրճեք ձեզ բամբասկոտնե­րի լաբի­րինթո­սում և ապրեք ձեր արևի բաժի­նը՝ ներքին արևը հզո­րացնե­լով։

Չափից ավե­լի է գարշա­հո­տը և մեղք եք…Մի՛ ընկեք սրա-նրա գարշա­հո­տի մթնո­լորտում։ Հազար անգամ նախընտրեք ամբողջո­վին մենակ մնալ հիմա, քան մասնակցել բոբիկնե­րի շքերթին…

Ի վերջո՝ երբ ասե­լի­քը լուրջ լինի, ասո­ղը կհայտնվի։

Կեցցե՛ մենա­կությունը։

Facebook.am

Առնչվող Հոդվածներ