24.7 C
Yerevan

Ռեա­լիզմ, Տեսլա­կան ու Պարտություն

Ճիշտ ու սխալ դասեր պատե­րազմից

Հայաստա­նի ու Արցա­խի ջախջա­խիչ պարտությունը 44-օրյա պատե­րազմում լրիվ հասկա­նա­լի պատճառնե­րով հանգեցրեց վերլուծություննե­րի կույտի, մատնանշումնե­րի, ապա­տե­ղե­կատվության, հակընդդեմ և փոխա­դարձ մեղադրանքնե­րի անվերջ պտույտի։ Պատե­րազմի ողջ ընթացքում շուտա­փույթ հաղթա­նա­կի մտքով մոլորված ժողո­վուրդը խորը ցնցումնե­րի մեջ է գտնվում։ Չնա­յած ո պատե­րազմի հստակ մանրա­մասնե­րի մասին քիչ բան է հայտնի, այնուա­մե­նայնիվ ամեն կողմից հորդող բացատրություննե­րի քանա­կի պակաս չկա ո՛չ սոցցանցե­րում, ոչ՛ ԶԼՄ-ներում։

Բայց, թերևս ավե­լի վտանգա­վոր է նկա­տե­լի դարձած հին մտա­ծե­լա­կերպը, որն ավե­լի բնո­րոշ է նախկին նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նի ու նրա նախկին խորհրդա­կան Ժիրայր Լիպարտյա­նի կողմնա­կիցնե­րին։ Կարճ ասած՝ նման մտա­ծե­լա­կերպը պահանջում է, որ Հայաստա­նը ռեալ նայի իր ուժեղ ու թույլ կողմե­րին, հատկա­պես հակա­ռա­կորդի հետ հարա­բե­րություննե­րում, ցանկա­լին չշփո­թի իրա­կա­նության հետ ստրա­տե­գիա­յում, հրա­ժարվի այն ամբի­ցիա­նե­րից, որոնց հասնե­լը ուժե­րից վեր է, ընդունի խաղա­ղությունն ու գոյակցությունը հարև­աննե­րի հետ՝ առևտրա­յին տարածք՝ տնտե­սա­կան ու ֆիզի­կա­կան անվտանգության համար, խուսա­փի ռազմա­կան ու դիվա­նա­գի­տա­կան բնույթի ամե­նաչնչին պրո­վո­կա­ցիա հրահրե­լուց (օրի­նակ‘ Սևրի պայմա­նա­գի­րը հիշե­լուց), Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի դեմ և հուսա, որ նրանց գոհացնե­լով, խաղա­ղություն ու զարգա­ցում ձեռք կբե­րի։ Մտա­ծո­ղության ձևը ցույց է տալիս, որ հայե­րը տառա­պում են երա­զանքնե­րի վրա հիմնված քաղա­քա­կան մշա­կույթից ու, որ մենք թույլ ենք տալիս‘ իլյուզիան ղեկա­վա­րի մեր գործո­ղություննե­րը։

 Վերջերս Անկա­րա­յում գործող Avim թուրքա­կան վերլուծա­կան կենտրո­նը նյութ էր հրա­պա­րա­կել, որտեղ շարադրված էին Լիպա­րիտյա­նի տեսա­կետնե­րը՝ դրանք անվա­նե­լով սթափ և բարձր գնա­հա­տե­լով խաղա­ղա­սի­րությունը, հեռա­տե­սություն ու նրա կանխա­տե­սումնե­րի ճշգրտությունը։ Պարզ է, որ նման մտա­ծե­լա­կերպը շոյում է թուրքե­րի ականջը և ոչ իզուր։

Տեր-Պետրոսյա­նի/Լի­պա­րիտյա­նի մտա­ծե­լա­կերպն այսօր ավե­լի վտանգա­վոր է դարձնում այն, որ վերածնվում է կրկնա­կի ուժով, դրան ավե­լացրած‘ «մենք ձեզ զգուշացրել էինք», որը, հաշվի առնե­լով պատե­րազմում կրած ահռե­լի վնասնե­րը, արձա­գանք են գտնում հուսալքված, հիասթափված ու ճանա­պարհից շեղված հասա­րա­կության մեջ։ Ի վերջո մենք հենց նոր պարտվել ենք մի պատե­րազմում, որի մասին նրանք ասել են‘ երբեք չենք հաղթի, որ անուշա­դիր մարդուն ցույց է տալիս  նրանց ոչ միայն իրա­կան, այլև ճշմարտա­ցի լինե­լը։ Բայց դա վտանգա­վոր է, քանի որ չկա ճշմարտությունից ավե­լի հեռու բան։

Թույլ տվեք սկսեմ ռեա­լիզմից։ Ճիշտ գնա­հա­տել տվյալ իրա­վի­ճա­կը, այնպես ինչպես իրա­կա­նում կա, առանց նախա­պա­շարմունքնե­րի ու հույզե­րի ու փաստերն ընդունել՝ դա ռեա­լիզմ է։ Բայց ենթադրել, որ այսօրվա իրա­կա­նությունը  իրա­կան կլի­նի նաև վաղը, որ մենք ձևա­վո­րե­լու ու փոփո­խե­լու ուժ չունենք, որ արտա­քին գործոննե­րը կամ չեն փոխվում, կամ  հնա­րա­վո­րություն չեն տալիս ինչ որ բան փոխե­լու՝ սխալ է։ Դա աշխարհի հանդեպ քարա­ցած դիրքո­րո­շում է։ Քարա­ցած մտա­ծո­ղությունը պարզա­պես երև­ույթ չէ, այլ նաև իրա­կա­նության ակնթարթին ենթարկվելն է։ Կարճ ասած, պարտվո­ղա­կան է։  Չի բավա­րա­րում ցանկությունն ու հայացքը, որպե­զի  ներկա­յից  տարբերվող ապա­գա ձևա­վո­րել ու ստեղծել։  Ոչ մի քաղա­քա­կան ուժ չի կարող քարա­ցած մտա­ծե­լա­կերպով  ծառա­յել ժողովրդին, քանի որ ապա­գա­յի իրա­տե­սա­կան տեսլա­կան ունե­նա­լը և այդ տեսլա­կա­նը հետապնդե­լու վճռա­կա­նությունը արդյունա­վետ քաղա­քա­կան ղեկա­վարման նախա­պայմաններ են:

Այո՛, մենք պատե­րազմը տանուլ ենք տվել, բայց ոչ այն պատճառնե­րով, որ մատնանշում են  նման մտա­ծե­լա­կերպի կողմնա­կիցնե­րը։  Մենք պարտվե­ցինք պատե­րազմում, որովհետև հաղթա­նա­կից ու 1994թ․ Բիշքե­քում զինա­դա­դա­րի համա­ձայնագրի ստո­րագրումից հետո մենք մեր ձեռքբե­րումնե­րը չենք ամրապնդել միջազգա­յին իրա­վա­կան դրույթնե­րով ու կանոննե­րով, նպա­տա­կաուղղված քաղա­քա­կա­նությամբ Արցա­խի կարգա­վի­ճակն ապա­հո­վե­լու համար ու չենք փորձել փոխել միջազգա­յին հաստատված կարծիքն  այն մասին, որ այդ հողե­րը Ադրբե­ջա­նի անբա­ժա­նե­լի մասն են։  Որովհետև մենք երկար ժամա­նակ հարբած էինք մեր հաղթա­նա­կով ու չկա­րո­ղա­ցանք արդիա­կա­նացնել բանա­կը։  Որովհետև մենք վերջին 26 տարին անցկացրինք հանգստության ու կաշա­ռա­կե­րության մեջ։  Որովհետև մենք տնտե­սա­կան զարգացման պարզ ու հստակ նպա­տակ չունե­ցանք, պաշտպա­նո­ղա­կան ռազմա­կան մեխա­նիզմնե­րով զարգա­ցող Արցախ ու Հայաստան, ու նաև չկար պետության հանդեպ բավա­րար նվիրվա­ծություն՝ նման տեսլա­կանն իրա­կա­նություն դարձնե­լու համար։ Որովհետև Հայաստա­նի ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությունն ուրա­խությամբ հարմարվեց այն տհաճ մտա­ծո­ղությա­նը, որ Հայաստա­նը միշտ էլ կարող է հենվել անվտանգության արտա­քին երաշխա­վո­րի վրա ու արհա­մա­րեց այն ճանա­պարհնե­րը, որով փոփոխվում էր աշխարհը, տարա­ծաշրջանն ու այդ ենթադրված երաշխա­վո­րի իրա­կա­նությունը։  Քանի որ մենք ներդրումներ չենք կատա­րել մեր կարո­ղություննե­րի և երկրի ամրապնդման մեջ, և մեր քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը, անկա­խության ողջ ընթացքում և գերակշռող ստա­տուս-քվոն ընդունե­լով ուղղա­կի, ինքնա­բե­րա­բար, ավե­լի շատ շահագրգռված լինե­լով հարստա­նա­լով, քան պետության կառուցմամբ և Հայաստա­նի վերահսկո­ղության տակ գտնվող բոլոր տարածքնե­րի բնա­կեցմամբ։

Քարա­ցած մտա­ծո­ղության կողմնա­կիցներն ամեն ինչում չէ, որ ճիշտ էին։ Նրանց հավա­տը, որ եթե Հայաստա­նը բավա­րա­րի Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի պահանջնե­րը, ապա կունե­նա խաղա­ղություն, ներդաշնակ ու փոխշա­հա­վետ բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություններ այդ երկու երկրնե­րի հետ, եղել է ու մնում է սխալ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբե­ջա­նի տարածքա­յին տենչն ավե­լի շատ ու մեծ է, քան այն, ինչի հասել է այս պատե­րազմի ընթացքում։  Թուրքիան, մեծ մասամբ այն պատճա­ռով, որ դեռ պետք է ընդունի և հաշտվի Հայոց ցեղասպա­նության հետ, դեռ բացա­հայտո­րեն ցույց է տալիս ցեղասպան  մտադրություններ՝ առանց միջազգա­յին հանրության կողմից հատուցման և հանդի­մա­նության արժա­նա­նա­լու: Նույնքան կարև­որ է իրա­տես լինել‘ մեր հարև­աննե­րի ինչպես իրա­կան մտադրություննե­րը, այնպես էլ հնա­րա­վո­րություննե­րը գնա­հա­տե­լիս:

Սխալ ու ամե­նավտանգա­վոր դասը, որ կարող ենք քաղել պատե­րազմից, կայա­նում է նրա­նում, որ այն անհնար էր հաղթել ու հետև­ա­բար այն անհնար է հաղթել նաև ապա­գա­յում, և ըստ այդմ, Հայաստա­նը պիտի ընդունի իր ճակա­տա­գի­րը, շարունա­կի զիջումնե­րի գնալ, եթե նրան խնդրեն, հարմարվի նոր իրա­կա­նությանն ու այդ ամենն ընդունի որպես ոչ միայն այդ օրվա այլև հաջորդ սերունդե­րին պարտադրված իրա­կա­նություն։

Ճիշտ դասը լրիվ հակա­ռակն է. մենք կարող էինք հաղթել պատե­րազմը, եթե վերջին 26 տարին ծախսեինք դրան պատրաստվե­լու վրա։  Ճակա­տագրի հեգնանքով պատե­րազմից նույնիսկ կարե­լի էր խուսա­փել, եթե մենք իրոք պատրաստ լինեինք դրան, որովհետև եթե իրոք պատրաստ լինեինք դրան, ապա կհաղթեինք պատե­րազմը ավե­լի շուտ, քան այն կսկսվեր։

Հայաստա­նի ցանկա­ցած քաղա­քա­կան ղեկա­վա­րություն պարտա­վոր է ռեալ, սթափ ու ճիշտ գնա­հա­տա­կան տալ այն իրա­վի­ճա­կին, որում գտնվում է հիմա։ Քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը  պարտա­վոր է նաև է այդ իրա­տե­սությունը տարա­ծել երկրի առա­վել հավակնոտ ներուժի գնա­հատման վրա և ունե­նալ կամք, վճռա­կա­նություն և անձնուրաց նվիրվա­ծություն՝ այդ ամե­նին ամեն գնով հասնե­լու համար: Ընդհա­կա­ռա­կը, այդ  բնութագրիչնե­րը այժմյան ռեա­լիզմի անբա­ժան մասն են կազմում։

«Ռեա­լիստ լինե­լու համար հարկա­վոր հավա­տալ երա­զանքնե­րին»,- ասում էր Դեվիդ Բեն-Գուրիո­նը՝ Իսրա­յե­լի առա­ջին վարչա­պե­տը։ 73 տարի առաջ ստեղծված պետությունը հաղթա­հա­րեց գոյատև­ե­լու պայմաննե­րը ոչ ավե­լի լավ քան Արցա­խը և բարգա­վա­ճում է այսօր։

Առնչվող Հոդվածներ