14.6 C
Yerevan

Լիպա­րիտյան Աղա­վա­ղումը

Մենք կարող էին հաղթել այս պատե­րազմում, ու որ մեր պարտությունից քաղե­լիք ճիշտ դասը սա է:

Վահան Զանո­յան

Ապշած ընթերցե­ցի Ժիրայր Լիպա­րիտյա­նի պատասխա­նը փետրվա­րի 3‑ին հրա­պա­րակված իմ հոդվա­ծին։

Չեմ պատկե­րացնում՝ ինչպես կարե­լի էր փաստարկներս այսքան տարո­ղունակ ու համա­կարգա­յին կերպով աղա­վա­ղել։ Առա­ջին իսկ նախա­դա­սությունից սկսած, որտեղ ըստ Լիպա­րիտյա­նի, «Զանո­յա­նը պնդում է, թե Հայաստա­նի ներկա խնդիրնե­րի պատասխա­նա­տուն Առա­ջին Նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նի ու իմ իրա­պաշտություն է», մինչև վերջին միտքը, Լիպա­րիտյանն իր պատասխա­նը ողո­ղել է իմ կարծիքնե­րի խեղաթյուրմամբ։ Ինձ անհայտ բերումով նա ուշադրությամբ խուսա­փում է հոդվա­ծիս հիմնա­կան գաղա­փա­րին անդրա­դառնա­լուց, այն է՝ ի՞նչ ճիշտ կամ սխալ դասեր կարե­լի է քաղել պատե­րազմից, և որո՞նք են ապա­գա­յի հնա­րա­վո­րություննե­րը, ոչ թե ինչ անել անցյա­լի հետ։ Նա ինձ անդա­դար մեղադրում է անցած 22 տարվա մեջ որևէ մեղք չգտնե­լու համար, մինչդեռ ես հետև­ո­ղա­կա­նո­րեն այսօրվա խնդիրնե­րը վերագրել եմ անցած 26 տարում ունե­ցած սխալնե­րին՝ ժամա­նա­կա­հատված, որը ներա­ռում է բոլոր երեք Նախա­գահնե­րին ու ներկա­յիս Վարչա­պե­տին։

Անմեկնե­լի կերպով, սակայն, Լիպա­րիտյանն է՛լ ավե­լի անդին է անցնում, քան տեսա­կետներս սոսկ աղա­վա­ղե­լը՝ վերագրե­լով ինձ գաղա­փարնե­րի այնպի­սի մի կծիկ, որոնց իմ հոդվա­ծում ես չեմ անդրա­դարձել անգամ։ Ակնհայտ է, որ գիտակցության պարսա­վա­լից այս հոսքը նրա մոտ ցավա­գին ու սուր ինքնա­պաշտպա­նա­կան զայրույթի արգա­սիք է։ Նա արձա­գանքել է ոչ թե իմ գրա­ծին, այլ այն հեռա­տա­րած մտա­հանգումնե­րին, որոնց նա նախընտրել է հասնել՝ մեկնե­լով իմ խոսքե­րից; ու հաճախ նրա քննա­դա­տությունն ուղղված է ոչ թե իմ դեմ, այլ իմ «կրո­նա­կան համա­խոհնե­րի» ու ինչ-որ «տեսլա­կան ունե­ցողնե­րի», թեև պարզ չէ՝ ում նկա­տի ունի։

Մինչդեռ, Google-ով հոդվածնե­րիս պարզ որո­նումը պրն․ Լիպա­րիտյա­նին ցույց կտար, որ ես անցյա­լին երբևէ Լևոն Տեր-Պետրոսյա­նի կամ իր՝ Լիպա­րիտյա­նի հասցեին որևէ քննա­դա­տա­կան բան հրա­պա­րա­կած չկամ։ Ես հոդվածներ եմ հեղի­նա­կել, որոնցում քննա­դա­տել եմ ներկա­յիս Հայաստա­նում քաղա­քա­կան բանա­վե­ճի որա­կը, քննա­դա­տել եմ թե՛ Փաշինյա­նի կառա­վա­րությա­նը, թե՛ ընդդի­մությա­նը, քննա­դա­տել եմ երկրում մշա­կութա­յին չափա­նիշնե­րի անմխի­թար վիճա­կը, սակայն ոչ երբեք՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նին կամ Լիպա­րիտյա­նին, չնա­յած նրանց դոկտրի­նի կապակցությամբ իմ ունե­ցած հիմնա­րար տարա­ձայնություննե­րին։ Նրանց մասին՝ ոչ մի նախա­դա­սություն։ Ինչո՞ւ։ Որովհետև ես խաչակրաց արշա­վանքի չեմ ելել Լևոն Տեր-Պետրոսյա­նին կամ Լիպա­րիտյա­նին վարկա­բե­կե­լու համար՝ ոչ այսօր, ոչ անցյա­լում։ Ավե­լին, այդ ամենն անցյա­լին է պատկա­նում, ու եթե ես չեմ կարող քննա­դա­տե­լուս հետ մեկտեղ կառուցո­ղա­կան որևէ լուծում առա­ջարկել, ապա վերա­պահ եմ մնում նման քննա­դա­տությունից։ Սա է՛լ ավե­լի անհասկա­նա­լի է դարձնում՝ ի՞նչ կապ ունեմ ես Լիպա­րիտյա­նի երև­ա­կա­յության մեջ իր ետև­ից ընկած «կրո­նա­կան համա­խոհնե­րի» ու «տեսլա­կան ունե­ցողնե­րի» պաշտա­մունքի հետ։

Այս հոդվա­ծը գրե­լուս դրդա­պատճառն այն մտայնություն է, որի արմատներն «ասում էինք, չէ՞» վերա­բերմունքի մեջ են (տե՛ս Լիպա­րիտյա­նի հոդվա­ծը Mirror Spectator‑ի 2020 թ․ նոյեմբե­րի 24‑ի համա­րում)։ Այնտեղ ասվում էր, որ մենք պարտվե­ցինք մի պատե­րազմում, որում երբեք հաղթել չէինք կարող, ինչը նա վաղուց արդեն կանխա­գուշա­կել էր։ Իմ կարծի­քով, դա շատ վտանգա­վոր խորհուրդ է, քանի որ այն խաղում է բարո­յալքված ու վախե­ցած հանրության զգացմունքնե­րի հետ։ Բացի այդ, ես բացարձա­կա­պես համա­ձայն չեմ դրան։ Այդտե­ղից էլ՝ հոդվածս։ Ահա այն ենթա­տեքստը, որում իմ հոդվա­ծը պետք է ընկա­լել, ու ես բավա­րար հստա­կությամբ դա նշել եմ սկզբից ևեթ։ «Ի վերջո, մենք հենց նոր պարտվե­ցինք մի պատե­րազմում, որում ըստ նրանց մենք երբեք չէինք կարող հաղթել, ինչը խնդրից անտեղյակ շատ դիտորդնե­րի ոչ միայն ապա­ցուցում է, որ նրանք ճիշտ էին, այլև որ նրանց տրա­մա­բա­նությունը ևս ճիշտ էր։ Սա վտանգա­վոր է, որովհետև ճշմարտության հետ որևէ աղերս չունի»։

Ես կարծում եմ, որ մենք կարող էին հաղթել այս պատե­րազմում, ու որ մեր պարտությունից քաղե­լիք ճիշտ դասը սա է․ «Պատե­րազմում կարե­լի էր հաղթել, եթե մենք վերջին 26 տարում ներդրումներ արած լինեինք դրան պատրաստվե­լու համար։ Հեգնանքով պետք է ընդունենք, որ պատե­րազմից կարե­լի էր նույնիսկ խուսա­փել, եթե մենք իրոք պատրաստ լինեինք դրան, որովհետև եթե իրոք դրան լինեինք պատրաստ, ապա կարող էինք անգամ նաև հաղթած լինել պատե­րազմում՝ նախքան այն սկսվե­լը»։

Չեմ ցանկա­նում այս խնդրի շուրջ անպտուղ քննարկումնե­րի մեջ մտնել։ Երկու հոդվածն էլ հասա­նե­լի են հանրությա­նը։ Իմ փաստարկնե­րը հստակ են։ Ես բառերս ընտրել եմ ուշադրությամբ, ու յուրա­քանչյուր նախա­դա­սություն հստակ իմաստ ու ենթա­տեքստ ունի։ Ընթերցողնե­րին հրա­վի­րում եմ գրածս համե­մա­տել պրն․ Լիպա­րիտյա­նի պատասխա­նի հետ ու հանգել սեփա­կան եզրա­կա­ցության այն մասին, թե որքա­նով է մեկն առնչվում մյուսին։

Լիպա­րիտյա­նի հոդվա­ծը կարո­ղեք գտնել հետևյալ հղումով‘ newarmeian.am

Առնչվող Հոդվածներ