20.4 C
Yerevan

Ազգա­յին-Պետա­կան Շահը…

Հակոբ Բադալյան

Նոր գաղա­փարնե­րի, գաղա­փա­րա­կան բազմա­զա­նությամբ նոր նախա­ձեռնություննե­րի կարիք Հայաստա­նը, հայությունը ունի առա­վել քան երբեւէ: Որքան շատ լինեն հանրա­յին տարբեր խմբե­րի, շերտե­րի մոտի­վացնող նախա­ձեռնություննե­րը, այնքան արագ հնա­րա­վոր կլի­նի դուրս գալ անկումից եւ սկսել մեջքն ուղղե­լու գործընթա­ցը:

Միա­ժա­մա­նակ, կասկած չկա կոնսո­լի­դա­ցիա­յի անհրա­ժեշտության հարցում, որովհե­տեւ առանց դրա չի ստացվի ոչինչ: Հայաստա­նում երեւի թե այլեւս որեւէ մեկին չի հաջողվե­լու ունե­նալ բացարձակ մեծա­մասնությամբ որեւէ հավա­նություն, ըստ այդմ ոչ մեկին ոչինչ չի հաջո­ղե­լու առանց կոնսո­լի­դա­ցիոն բաղադրի­չի:

Հետեւա­բար, բոլոր նախա­ձեռնություննե­րի հեղի­նակնե­րին թերեւս խիստ կարեւոր է արձա­նագրել մի բան՝ եթե նրանց նախա­ձեռնության բուն նպա­տակն իսկա­պես ազգա­յին-պետա­կան շահն է, ոչ թե ավե­լի մանր շահա­դի­տությունը: Ըստ այդմ, բոլո­րը պետք է արձա­նագրեն, որ ամե­նաաշխույժ եւ լավ իմաստով ագրե­սիվ ձեւով առաջ տանե­լով իրենց գաղա­փարնե­րը, իրենց նախխա­ձեռնություննե­րը, այդուհանդերձ պետք է նույնքան ջանք թափեն դրանց չմիա­ցողնե­րին, դրանցից դուրս մնա­ցողնե­րին ամե­նա­կոշտ ձեւով պիտա­կա­վո­րե­լու արդեն «ազգա­յին ավանդույթ» դարձած իրո­ղությունից խուսա­փե­լու, հրա­ժարվե­լու համար: Որովհե­տեւ, հակա­ռակ դեպքում մենք ստա­նա­լու ենք ընդա­մե­նը «կղզի­ներ», ոչ թե «մայրցա­մաք»: Իսկ մեզ պետք եղա­ծը բազմա­զա­նությամբ հանդերձ մայրցա­մա­քի հասնելն է:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ