Ազատ բեմ

Կրթությունը Զարգացման Հիմքերում

Անկախության Սերունդ

Կրթություն՝ անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար։

Երկրի զարգացման հիմնական գերակայությունը կրթության առաջանցիկ զարգացման ապահովումն է կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով: Կրթությունը կարևորվում է որպես պետական ռազմավարական հիմնախնդիրների՝ ազգային անվտանգության, կայուն տնտեսական զարգացման,աղքատության հաղթահարման, ժողովրդավարական հասարակության զարգացման, գիտելիքահեն տնտեսության զարգացման լուծման առանցքային գործոններից մեկը:

Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման նախապայմաններից մեկը, ուստի կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը պետք է մշտապես նպատակաուղղված լինի պետականության հզորացմանը:

Կրթության համակարգի ներկա փուլի ռազմավարական նպատակն է՝ ընդունելով ժամանակակից մարտահրավերները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ , որոնք կնպաստեն կրթության և գիտելիքի վարկանիշի մեծացմանը և կամրապնդեն Հայաստանի՝ որպես գիտակրթական տարածքի հեղինակությանը:

Կրթության բնագավառի գերխնդիրն է կրթության որակի բարձրացումը՝ ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը: Ամեն մարդ ունի կրթության իրավունք։ Հայ ժողովուրդը մշտապես մեծ է գնահատել կրթության դերն ու իմաստը մարդու և պետության իրականության մեջ։ Կրթությունն այն միջոցն ու հիմքն է, որն ապահովում է լուսավոր ու հաստատված ապագա։

Որակյալ կրթությունը ոչ միայն օգնում է մարդուն կատարելապես զարգանալ ու կայանալ, այլև ավելի խոհեմ ու սթափ միջոցներով հզորացնել ու կայացնել հայրենիքն ու պետությունը՝ որպես մարդու անխախտ իրավուքների պահապանի։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *