սոց ցանց

Պետք Է Սկսել Պետականությունից ու Ժողովրդավարությունից

Գարեգին Միսկարյան

Օրինակ 2008 թվականի շարժման մեջ մեծ դեր է ունեցել ֆուտբոլի համայնքը։ Ֆուտբոլը մի մեծ ընտանիք է, որտեղ սակայն բարքերը էդքան էլ առողջ չեն (ինչպես ամբողջ հանրապետությունում): Ֆուտբոլի մեջ մեծ (հարաբերական մեծ) գումարներ են պտտվում և հայտնի գերմանացին էդ գումարներով շենքեր էր կառուցում թե ֆուտբոլի համար, թե իր համար և թե անհամար։

Հետո փոխվեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, որին հետո տրվեց գեներալի կոչում և որպես ազգի դավաճան հեռացվեց պաշտոնից, հետո ընտրվեց այլ նախագահ, որին վերջերս ցանկանում էին հեռացնել պաշտոնից, բայց չստացվեց, որոշ թայֆաներ մնացին հնարքի (պրիոմ) տակ։

Ասածս ինչ է։ Մենք` հանդիսատեսներս, տեսնում ենք ֆուտբոլի գրավիչ կողմը, իսկ ֆուտբոլը ունի մի ուրիշ` առավել գրավիչ կողմ, որը փողն է։ Փողը ֆուտբոլի մեջ հոսում է ու հոսում` թե ՈւԵՖԱ-ից, թե գովազդից, թե տրանսֆերներից, թե այլնից։

Բայց արի ու տես, որ Հայաստանյան ֆուտբոլում ամեն ինչ զարգանում է, բացի ֆուտբոլից։ Ասել, թե ֆուտբոլի համար փող չկա` էդպես չի։ Բայց ասել, թե կա էնքան, որ կարելի լինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին առնել, էդպես էլ չի։ Բայց ամենակարևորը այն է, որ էնպես էլ չի, որ եթե էնքան գումար լիներ, որ հնարավոր լիներ առնել աշխարհի բոլոր լավ ֆուտբոլիստներին, դրանով կարելի կլիներ համարել, որ Հայաստանում ֆուտբոլը զարագացել է։ Զարգացած ֆուտբոլը մի ամբողջ ինդուստրիա է, մշակույթ է, բարք է, ապրելակերպ է։

Նույնը գիտությունն է։ Հայաստանում գիտությունը ամեն ինչ է, բայց գիտությունը` թայֆա է, մաֆիա է, փող ուտելու տեղ է, իրար տալ փորելու տեղ է, ծանոթին աշխատանքի տեղավորելու տեղ է։ Ամեն ինչ է` բացի գիտությունից։ Ու ասել, որ գիտության մեջ փողը ավելացնելով Հայաստանում գիտությունը է զարգանալու` միամտություն է։ Որ շատ չգրեմ, իհարկե առանց փողի էլ չի լինի, բայց Ֆուտբոլը ձեզ օրինակ։

Լեգիտիմ հարց է ծագում։ Բա չզարգացնե՞նք գիտությունը, բա ո՞նց անենք։

Այո, պետք է զարգացնել գիտությունը, ինչպես և սպորտը, մշակույթը, կրթությունը , արհեստները, արվեստները։ Ամեն մեկը կարևոր է յուրովի։ Բայց ինչպե՞ս։ Շատ պարզ` պետք է կայացնել պետությունը։ Առանձին ոչ գիտությունն է կայանալու, ոչ ֆուտբոլը։ Իսկ կայացած իստիտուտներով, գործուն համակարգերով պետության մեջ գիտությունն էլ է գտնելու իր ֆինանսներն ու դրանք արդյունավետ տնօրինելու ճանապարհը, սպորտն էլ, արվեստն էլ։

Պետականությունից է պետք սկսել։ Ժողովրդավարությունից ու ժողովրդավարական ինստիտուտների կայացումից։ Մնացածը հետևանք են։

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *