13.5 C
Yerevan

Անկա­յունություն Տարա­ծողնե­րը


Մեր ազգը շատ արթուն, խոհեմ ու գիտա­կից է. խոնարհվում եմ նրա առջև։

Տիգրան Դավուդյան

Մեր ազգը շատ արթուն, խոհեմ և գիտա­կից է։

Խոնարհվում եմ մեր ազգի առջև, որը բոլոր դժգո­հություննե­րով ու դժվա­րություննե­րով հանդերձ, համբե­րա­տար կերպով կրում է պետա­կա­նա­շի­նության այս ծանր լուծը և արկա­ծախնդրության չի տրվում։

Բազում կորուստնե­րի հետև­անքով ունենք հոգե­բա­նա­կան ծանր վիճակ և տնտե­սա­կան անկում․ պատիվ մեր ժողովրդին, որ ազգա­յին արժույթի մոտ ինը տոկոս անկման և քաղա­քա­ցի­նե­րի գնո­ղունա­կության սաստիկ ընկնե­լու պայմաննե­րով հանդերձ՝ իր աշխա­տա­վարձից նաև մաս հանում է կատա­րում Հայոց բանա­կի համար։

Զարմա­նում և զայրա­նում են մեր հայրե­նա­կիցնե­րի այն խմբի վրա, որոնք հայրե­նի­քում կամ դրսում վիրա­վո­րա­կան արտա­հայտություննե­րով են խոսում սեփա­կան ազգի մասին։ Նրանք դժգոհ են, որ Ժողո­վուրդն իր բնազդով հաշվի է առնում պայմաններն ու իրա­կան հնա­րա­վո­րություննե­րը և փորձանքնե­րի չի տրվում։

Խնդրեմ նայենք մամուլն ու սոցցանցե­րը․ իմ տպա­վո­րությամբ Արցա­խի Դատին հոգով ու սրտով նվիրված փոքրա­թիվ ընդդի­մա­դիրնե­րի արդար զայրույթից բացի, երկրում անկա­յունություն տարա­ծողնե­րը բախտախնդիրներ են, որոնք օրենքի հետ խնդիր ունեն, քրեա­կան տարրեր են՝ պետա­կան ունեցվածք են յուրացրել, համայնքա­յին դպրոց, այգի, մանկա­պարտեզ ու կաթսա­յա­տուն են զավթել, դրամ են շորթել, բանա­կից են ճողոպրել, գիտա-կրթա­կան հիմնարկնե­րում ծվա­րած դասա­լիքներ են, օպտի­մա­լացման ենթա­կա հաստա­տություննե­րի աշխա­տող են կամ՝ չկա­յա­ցած գործիչներ։

Facebook.com

Առնչվող Հոդվածներ