14.7 C
Yerevan

Պետք Է Սկսել Պետա­կա­նությունից ու Ժողովրդա­վա­րությունից

Գարե­գին Միսկարյան

Օրի­նակ 2008 թվա­կա­նի շարժման մեջ մեծ դեր է ունե­ցել ֆուտբո­լի համայնքը։ Ֆուտբո­լը մի մեծ ընտա­նիք է, որտեղ սակայն բարքե­րը էդքան էլ առողջ չեն (ինչպես ամբողջ հանրա­պե­տությունում): Ֆուտբո­լի մեջ մեծ (հարա­բե­րա­կան մեծ) գումարներ են պտտվում և հայտնի գերմա­նա­ցին էդ գումարնե­րով շենքեր էր կառուցում թե ֆուտբո­լի համար, թե իր համար և թե անհա­մար։

Հետո փոխվեց ֆուտբո­լի ֆեդե­րա­ցիա­յի նախա­գա­հը, որին հետո տրվեց գենե­րա­լի կոչում և որպես ազգի դավա­ճան հեռացվեց պաշտո­նից, հետո ընտրվեց այլ նախա­գահ, որին վերջերս ցանկա­նում էին հեռացնել պաշտո­նից, բայց չստացվեց, որոշ թայֆա­ներ մնա­ցին հնարքի (պրիոմ) տակ։

Ասածս ինչ է։ Մենք‘ հանդի­սա­տեսներս, տեսնում ենք ֆուտբո­լի գրա­վիչ կողմը, իսկ ֆուտբո­լը ունի մի ուրիշ‘ առա­վել գրա­վիչ կողմ, որը փողն է։ Փողը ֆուտբո­լի մեջ հոսում է ու հոսում‘ թե ՈւԵՖԱ-ից, թե գովազդից, թե տրանսֆերնե­րից, թե այլնից։

Բայց արի ու տես, որ Հայաստանյան ֆուտբո­լում ամեն ինչ զարգա­նում է, բացի ֆուտբո­լից։ Ասել, թե ֆուտբո­լի համար փող չկա‘ էդպես չի։ Բայց ասել, թե կա էնքան, որ կարե­լի լինի աշխարհի լավա­գույն ֆուտբո­լիստնե­րին առնել, էդպես էլ չի։ Բայց ամե­նա­կարև­ո­րը այն է, որ էնպես էլ չի, որ եթե էնքան գումար լիներ, որ հնա­րա­վոր լիներ առնել աշխարհի բոլոր լավ ֆուտբո­լիստնե­րին, դրա­նով կարե­լի կլի­ներ համա­րել, որ Հայաստա­նում ֆուտբո­լը զարա­գա­ցել է։ Զարգա­ցած ֆուտբո­լը մի ամբողջ ինդուստրիա է, մշա­կույթ է, բարք է, ապրե­լա­կերպ է։

Նույնը գիտությունն է։ Հայաստա­նում գիտությունը ամեն ինչ է, բայց գիտությունը‘ թայֆա է, մաֆիա է, փող ուտե­լու տեղ է, իրար տալ փորե­լու տեղ է, ծանո­թին աշխա­տանքի տեղա­վո­րե­լու տեղ է։ Ամեն ինչ է‘ բացի գիտությունից։ Ու ասել, որ գիտության մեջ փողը ավե­լացնե­լով Հայաստա­նում գիտությունը է զարգա­նա­լու‘ միամտություն է։ Որ շատ չգրեմ, իհարկե առանց փողի էլ չի լինի, բայց Ֆուտբո­լը ձեզ օրի­նակ։

Լեգի­տիմ հարց է ծագում։ Բա չզարգացնե՞նք գիտությունը, բա ո՞նց անենք։

Այո, պետք է զարգացնել գիտությունը, ինչպես և սպորտը, մշա­կույթը, կրթությունը , արհեստնե­րը, արվեստնե­րը։ Ամեն մեկը կարև­որ է յուրո­վի։ Բայց ինչպե՞ս։ Շատ պարզ‘ պետք է կայացնել պետությունը։ Առանձին ոչ գիտությունն է կայա­նա­լու, ոչ ֆուտբո­լը։ Իսկ կայա­ցած իստի­տուտնե­րով, գործուն համա­կարգե­րով պետության մեջ գիտությունն էլ է գտնե­լու իր ֆինանսներն ու դրանք արդյունա­վետ տնօ­րի­նե­լու ճանա­պարհը, սպորտն էլ, արվեստն էլ։

Պետա­կա­նությունից է պետք սկսել։ Ժողովրդա­վա­րությունից ու ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի կայա­ցումից։ Մնա­ցա­ծը հետև­անք են։

Facebook.com

Առնչվող Հոդվածներ