ՄԵՐ ՈՒՂԻՆ

Փետրւար 18 .Հայ Ժողովրդի Հերոսական Ապստամբութեան Անմար Ոգին

Անձնական շահը կամ իշխանութեան տենչը չէին մեր մղիչ ուժը , երբ մենք պայքարում էինք սուլթանների և ցարերի դէմ, այլ հայ հողի և հայ ժողովրդի սէրը

Ալբերտ Աճեմեան

Այսօր 100 ամեակն է ,1921 Թւականի Փետրւաեան Ապստամբութեան : Համաժողովրդական առաջին Ապստամբութիւնը Խորհրդային Միութեան տարածքում՝ Հայաստանի բոլշևիկեան արիւնարբու իշխանութեան դէմ :Որը աւարտուեց յաղթանակով , թէկուզ ժամանակաւոր :

Փետրւարեան այդ ապստամբութեան շնորհիւ բանտից և վերահաս հալածանքներից ու մահից փրկւեցին բազմաթիւ պետական, հասարակական և քաղաքական, մտաւորական գործիչներ , ուսանողներ , հոգևորականներ, այդ թւում , մասնաւորապէս՝ Յովհ. Քաջազնունին , Լևոն Շանթը , Նիկոլ Աղբալեանը և…

Աւելի քան քառասուն օր Հայաստաը անկախ էր: Իսկ յետոյ այդ անկախութիւնը Սպարապետ Գարեգին Նժդեհի գլխաւորութեամբ շարունակւեց լեռնահայաստանում, որի ազատութիւնը ևս վերջնականապէս ճնշւեց կարմիր զորքերի կողմից , 1921 թւականի յուլիսի 15 – ին :

Այդ պայքարի, ինչպէս նաև ապստամբութեան ազդեցութեան շնորհիւ էր որ .Զանգեզուրը չտրւեց Ադրբեջանին, այլ մնաց Հայաստանի կազմում :

Այս կապակցութեամբ Հայաստանի Ա. Հանրապետութեան Վարչապետ և Հայրենիքի Փրկութեան Կոմիտէի Նախագահ՝ Սիմոն Վրացեանի խօսքից մի հատւած .-

……ահա այն ոգին ու խորհուրդը, որ մեզ առաջնորդում էր փետրուարեան օրերին և գոյութեան իմաստ ու ոգևորութիւն տալիս և այսօր : Անձնական շահը կամ իշխանութեան տենչը չէին մեր մղիչ ուժը , երբ մենք պայքարում էինք սուլթանների և ցարերի դէմ, այլ հայ հողի և հայ ժողովրդի սէրը : Աթոռամոլութիւնը չէր մեզ ոգևորողը, երբ մենք անհնարին պայմաններում հայկական պետութիւն էինք կերտում, այլ հայ հողի և հայ ժողովրդի սէրը:

Նոյն ոգիով ու գաղափարներով առաջնորդուելով՝ մենք Հայաստանի իշխանութիւնը յանձնեցինք բոլշևիկներին և նոյն ոգով ու գաղափարներով ՝մենք ըմբոստացանք նրանց դէմ ՓԵՏՐՒԱՐ 18 ին ……

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *